Ես չեմ կարող համաձայնել այն կարծիքի հետ, որ ԵԱՀԿ Մինասկի խմբի համանախագահության ձեւաչափը չի աշխատում: Այս մասին «France 24» լրատվամիջոցին տված հարցազրույցում նշել է Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը: «Այն գործել է շատ արդյունավետ, եւ ունի շատ ամուր հիմքեր, շատ ամուր հարթակ, որտեղ բոլոր երեք երկրները՝ Ռուսաստանը, Ֆրանսիան եւ ԱՄՆ-ը, աշխատում են շատ ներգրավված կերպով: Նրանք շարունակում են մեծ ներդրում ունենալ խաղաղ գործընթացում: Ես այն համարում եմ շատ դրական դերակատարություն եւ չեմ տեսնում որեւէ պատճառ, թե ինչու այն պետք է փոխվի»,-ընդգծել է Մնացականյանը: Հարցին, թե երկու երկրների առաջնորդների հանդիպումը վճռական դեր կխաղա՞ լարվածության թուլացման եւ փակուղուց դուրս գալու հարցում, Հայաստանի ԱԳ նախարարը պատասխանել է. «Մենք հանձնառու ենք օգտագործելու յուրաքանչյուր միջոց խաղաղ գործընթացն առաջ մղելու համար: Ղեկավարների միջեւ հանդիպումները գործընթացի մաս է, դրանք եղել են նախկինում. եւ կարծում եմ՝ վերստին կլինեն: Սակայն այս հանդիպումները պետք է զգուշորեն նախապատրաստվեն, քանի որ մենք իրապես ձգտում ենք ստեղծելու առաջընթացի լավ հիմքեր: Այսպիսով, կա արտգործնախարարների անմիջական ներգրավվածություն, որոնք բանակցում են, եւ արտգործնախարարներն են նախապատրաստում իրենց առաջնորդների աշխատանքը: Մենք կշարունակենք աշխատել բանակցություններում արդյունքի հասնելու համար։ Ղեկավարների հանդիպումը տեղի կունենա միայն այն ժամանակ, երբ մենք լավ հիմքեր կնախապատրաստենք նմանօրինակ հանդիպման համար, որպեսզի բանակցություններում առաջընթաց գրանցվի»:
20:23
19:28
19:05
18:49
18:24
18:07
15:29
15:04
14:35
14:14
13:06
12:33
12:09
11:14
10:48
10:28
09:38
09:19
09:02
17:03
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33