Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Աննա Կոստանյանը հանդիպեց ընդունելության քննությունների արդյունքում բարձր միավորներ ստացած, բայց բուհեր չընդունված դիմորդներին ու նրանց ծնողներին: Ծնողները ներկայացրեցին իրենց խնդիրն ու առաջարկությունը.«Մեր բոլորի առաջարկությունն է՝ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հարց բարձրացնի կառավարությունում, որպեսզի ավելացվեն տեղերը, ընդունելության քննության հանձնած դիմորդները բոլորը դառնան ընդունված: Դրանից կշահի պետությունը, քանի որ բարձր միավոր ստացած դիմորդներն ապագայում կդառնան պետության համար լավ մասնագետներ, նաև բուհը կշահի, քանի որ վճարովի են ընդունվելու: Առաջին կիսամյակի ավարտին թող կազմակերպեն քննություն, վատ առաջադիմություն ունեցողները թող դուրս մնան»: Աննա Կոստանյանն ասաց, որ պետք է խոսել ոլորտի պատասխանատուների հետ: «Նախարարության հիմնական պնդումն այս մասով այն է, որ բոլոր այն դիմորդները, ովքեր առաջին հայտով նշել են, հստակ, գիտակցաբար, կողմնորոշված են նշել, ցածր միավորի պարագայում իրենք պետք է համարվեն անցած: Լիարժեք ընդունում եմ տեսակետը, որ գիտելիքը չպետք է նսեմացնել, բարձր միավոր հավաքած դիմորդներն ակնհայտորեն ավելի շատ գիտելիքի են տիրապետում: Աբսուրդային իրավիճակն այստեղ է»,- նշեց պատգամավորը: Նա ասաց, որ կփորձեն կազմակերպել քննարկում ոլորտի պատասխանատուների հետ իրավիճակը հասկանալու համար: Ա. Կոստանյանի խոսքով, երեկ նախարարության աշխատակիցներից մեկի հետ է զրուցել, համենայնդեպս այդ պահին ասացին՝ պնդմամբ, որ հետ գործընթաց չի լինելու, բայց քանի որ քիչ չեն բարձր միավոր ստացած դիմորդները, կարծում է, ամեն դեպքում քննարկման թեմա պետք է դառնա:
20:23
19:28
19:05
18:49
18:24
18:07
15:29
15:04
14:35
14:14
13:06
12:33
12:09
11:14
10:48
10:28
09:38
09:19
09:02
17:03
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33