Հայկական կողմից խոցված՝ ադրբեջանական անօդաչու թռչող սարքերը բավական լուրջ ուսումնասիրության աղբյուր են։ Այս մասին այսօր՝ հուլիսի 21-ին, Խանփերյանցի անվան ռազմաավիացիոն համալսարանում խոցված ԱԹՍ-ների ցուցադրության ժամանակ ասաց համալսարանի պետ, գեներալ-մայոր Դանիել Բալայանը։ «Ամբողջը մեր կողմից ուսումնասիրվել է, ուսումնասիրվում է։ Բավական լուրջ ինֆորմացիոն աղբյուր է։ Լուրջ հետազոտությունների նյութ է՝ ինչպես են նրանք կառավարվում, ինչ ծրագրերով են աշխատում, ինչ միջոցներով կարելի է հակազդել, ամեն ինչ։ Ծրագրավորումը իսրայելական արտադրության է, վատ չեն կառավարում, շատ նորմալ կառավարվում են, լուրջ ծրագրավորված զենք է, որ ամբողջովին կարող է կատարել իր խնդիրները ավտոմատ ռեժիմում, դրանք խոցվել են մեր հակաօդային պաշտպանության զորքերի հմտության շնորհիվ»,- նշեց գերենալ-մայորը՝ նշելով, որ հայկական ոչ մի անօդաչու սարք հակառակորդի կողմից չի խոցվել․«Մեր սարքավորներն աշխատել են թե ցերեկային պայմաններում, թե գիշերային պայմաններում եւ իրենց առջեւ դրված խնդիրները կատարել են»։ ՀՕՊ զորքերի շտաբի պետ-վարչության պետի տեղակալ, գնդապետ Գարիկ Մովսիսյանը ներկայացրեց, թե ինչ վնասներ է կրել ադրբեջանական կողմը։ «Մոտավոր հաշվարկներով՝ նվազագույնը 150- 200 մլն դոլարի վնաս է կրել՝ հաշվի առնելով շուկայում առկա տեղեկատվությունը նշված միջոցների գների վերաբերյալ»,- ասաց նա։
20:23
19:28
19:05
18:49
18:24
18:07
15:29
15:04
14:35
14:14
13:06
12:33
12:09
11:14
10:48
10:28
09:38
09:19
09:02
17:03
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33