«Ադրբեջանական կողմը հավատարիմ է հակամարտության կարգավորմանը Մինսկի գործընթացի շրջանակներում»,- այս մասին այսօր հայտարարել է Ադրբեջանի նախագահի օգնական, նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության վարչության պետ Հիքմեթ Հաջիևը։ Հաջիևի խոսքերով, ձևաչափի փոփոխություն ներկայումս օրակարգում չկա։ «Տեղի ունեցած բանակցությունները չեն ծառայել Մինսկի խմբի մանդատին: Համանախագահող երկրները նույնպես պետք է հետևություն անեն դրանից: Ստատուս քվոյի պահպանումն այս ձևով վտանգավոր է և անհրաժեշտ է փոխել: Նպատակը պետք է լինի օկուպացիայի փաստը վերացնելը: Մենք պարտավոր ենք փոխել աշխատանքային մեթոդաբանությունը, այլ ոչ թե ձևաչափը»,- ասել է Հաջիևը։ Հաջիևը նշել է, թե պետք է անցկացնի Մինսկի խմբի ընդլայնված կազմով հանդիպում: «Ասել, թե «թող Հայաստանը և Ադրբեջանը համաձայնության գան, և Մինսկի խումբը կաջակցի դրան», չի համապատասխանում համանախագահների առաքելությանը: Մանդատը նաև պահանջում է, որ օկուպացիայի գործոնը վերացվի: Սրա հիման վրա Ադրբեջանը հանդիսանում է առարկայական բանակցությունների կողմնակից»,- ասել է Հաջիևը։ Նշենք, որ Մինսկի խմբի ընդլայնված կազմը ներառում է 11 երկիր՝ Բելառուսը, Գերմանիան, Իտալիան, Շվեդիան, Ֆինլանդիան, Թուրքիան, Ֆրանսիան, Ռուսաստանը, ԱՄՆ-ը, Հայաստանն ու Ադրբեջանը։ Ադրբեջանի նպատակն է Թուրքիային ներառել պրոցեսում։ Հուլիսի 12-ին Թուրքիայի ԱԳ նախարարությանն հայտարարությանն ի պատասխան, որով այն անվերապահ աջակցությունն էր հայտնում Ադրբեջանին՝ արդարացնելով Ադրբեջանի կողմից հայ-ադրբեջանական սահմանին ուժի կիրառումը, ՀՀ ԱԳՆ-ն հայտարարեց, որ Թուրքիայի այս սադրիչ կեցվածքը և Հայաստանի դեմ ուղղված անհիմն մեղադրանքները հաստատում են այն իրողությունը, որ այդ երկիրը գործում է ոչ թե որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ, այլ ԼՂ հակամարտության մեջ ներգրավված կողմ: «Այս իրողությունն առավել քան անհնար է դարձնում միջազգային՝ նախևառաջ ԵԱՀԿ շրջանակներում Թուրքիայի որևէ դերակատարում, որն առնչվում է ղարաբաղյան հակամարտությանը»,- նշված էր ՀՀ ԱԳՆ հայտարարության մեջ։
20:23
19:28
19:05
18:49
18:24
18:07
15:29
15:04
14:35
14:14
13:06
12:33
12:09
11:14
10:48
10:28
09:38
09:19
09:02
17:03
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33