Թուրքիան շրջանցել է Ռուսաստանին՝ դառնալով ոսկու աշխարհի խոշորագույն գնորդը՝ ԱՄՆ-ի հետ կապերի եւ դոլարային հաշվարկներին մուտք ունենալու մտավախությունների կապակցությամբ, հայտնում է Nikkei Asian Review-ն։ Ըստ լրատվական կայքի տվյալների՝ երկիրը հունվար-մայիս ամիսներին մոտ 148 տոննա ոսկի է գնել, մինչդեռ Ռուսաստանն իր գնումները կրճատել է 60 տոկոսով՝ մինչեւ 28 տոննա: Թուրքիայում արտարժույթով եկամուտի կրճատում է նկատվում, ինչը մտահոգություններ է առաջացնում ֆինանսական կայունության կապակցությամբ: Զբոսաշրջությունը՝ վերջին տարիների տնտեսական աճի հիմնական շարժիչը եւ արտարժույթի կարեւոր աղբյուրը, կորոնավիրուսի բռնկման ժամանակ իջել է զրոյի: Մայիսի սկզբին լիրան ռեկորդային նվազագույնի է հասել՝ 7.269 լիրա մեկ դոլարի դիմաց: «Թուրքիան հիմնավորումներ չունի՝ հենց այս պահին ոսկի գնելու համար լարվելու համար»,- ասել է Կոտա Հիրայաման SMBC Nikko Securities-ից։ Ըստ նրա՝ երկրի համար ավելի հեշտ կլիներ պաշտպանել իր արժույթը հետագա արժեզրկումից, եթե նա պարզապես պահպաներ իր արտարժույթային պահուստները: Թուրքիան կարող է ոսկի գնել, քանի որ վերջին տարիներին հարաբերություններն ԱՄՆ-ի հետ վատացել են, հատկապես՝ Սիրիա նրա ներխուժումից, ահաբեկչության մեղադրանքով ամերիկացի քահանայի ձերբակալությունից հետո, ինչը Վաշինգտոնի կողմից տնտեսական պատժամիջոցների եւ 2018-ին արժութային ճգնաժամի պատճառ էր դարձել: ԱՄՆ-ի հետ հարաբերությունների հետագա վատթարացման եւ ԱՄՆ-ի կողմից ավելի խիստ պատժամիջոցների կիրառման դեպքում Թուրքիան ռիսկի է դիմում դուրս մնալ դոլարի հաշվարկային համակարգից, գրում է Nikkei Asian Review-ն: Անցյալ շաբաթ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն օրինագիծ էր ստորագրել, որոնք Չինաստանում բանկերին արգելում են դոլար գնել: ԱՄՆ-ի Դաշնային պահուստային համակարգը մերժել է իրացվելիության փոխանակման գծերի մասին Թուրքիայի հայցը, եւ Թուրքիան կարող է բախվել նույն ճակատագրին, ինչ եւ Չինաստանը: «Հնարավոր է, որ դա սրում է Թուրքիայի անհանգստությունը, որ արտակարգ իրավիճակում այն չեն կարողանա հույս դնել Միացյալ Նահանգների վրա»,- ասել է Հիրայաման։
21:28
21:26
21:12
15:51
15:17
15:03
14:55
14:39
13:37
13:16
11:45
11:40
11:16
11:16
11:10
10:58
10:37
10:17
10:02
21:53
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44