Մարդու իրավունքների պաշտպանը բուհ չընդունված դիմորդների բողոքները քննարկման ընդունելու որոշում է կայացրել և համապատասխան գրությամբ դիմել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարին: Այս մասին հայտնում են ՄԻՊ գրասենյակից: «Մարդու իրավունքների պաշտպանին են հասցեագրվել դիմում-բողոքներ բուհերի դիմորդներից և նրանց ծնողներից՝ կապված բարձրագույն ուսումնական հաստատություններ ընդունելության հետ։ Մասնավորապես, բողոքներով դիմորդները և ծնողները մտահոգություններ են հայտնել, 2020-2021 թվականի պետական և ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների ընդունելության միասնական քննություններին մասնակցելու արդյունքում «12.0»-ից «18.75» միավոր ստանալու պարագայում՝ միավորները 1-ին հայտով նշված բուհ ընդունվելուն չբավականացնելու պատճառով իրենց երեխաները (դիմորդները) չեն ընդունվել կամ ընդունվել են 8-րդ հայտով նշված որևէ բուհ, իսկ «7.5» միավոր ստացած մի շարք դիմորդներ 2-րդից 5-րդ հայտերով նշված բուհեր են ընդունվել: Քաղաքացիներն իրենց բողոքներով խնդրի լուծման տարբերակ առաջարկել են, օրինակ, այն, որ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն ավելացնի բուհերում ուսուցման տեղերը, որպեսզի բարձր գնահատական ստացած դիմորդները կարողանան սովորել իրենց նախընտրած բուհում: Մեկ այլ տարբերակ առաջարկվել է դիմորդներին տալ 2020 ուսումնական տարվա առաջին կիսամյակում բուհում ընդգրկվելու հնարավորություն՝ հետագա կրթության շարունակականությունը սահմանելով մրցութային կարգով՝ ըստ գիտելիքի: Մարդու իրավունքների պաշտպանը բողոքները քննարկման ընդունելու որոշում է կայացրել և համապատասխան գրությամբ դիմել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարին»:
15:04
13:31
13:29
13:21
12:52
12:36
12:21
12:04
10:49
10:23
10:02
18:22
17:48
17:34
17:21
17:03
16:44
16:28
16:22
16:11
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02