Հունաստանի ԶՈՒ-ն բարձր պատրաստականության է բերվել Կաստելորիզո կղզու մոտակայքում հորատումներ սկսելու Թուրքիայի մտադրության պատճառով, հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով հունական լրատվամիջոցներին: «Կատիմերինի» թերթի տվյալներով՝ Անթալիայի հիդրոգրաֆիկ ծառայությունը այսօրվանից մինչեւ օգոստոսի 2-ը հայտարարել է Կաստելորիզոյից հարավ եւ արեւելք հետազոտությունների մասին: Անկարայում հայտարարվել է, որ տարածքում կտեղակայվի Oruc Reis հետազոտական նավը, եւ այդ պատճառով զինված ուժերը մարտական պատրաստականության են բերվել ամբողջ երկրում, գրում է թերթը: Նրա տվյալներով՝ վերջին մի քանի ժամերի ընթացքում Ակսազի ռազմածովային բազայում ակտիվությունն ավելացել է, այնտեղից դուրս են եկել 15 նավեր, ինչը տագնապ է առաջացրել ինչպես Աթենքում, այնպես էլ ռազմական նավատորմում, որը գտնվում է բարձր պատրաստականության մեջ: Թերթը հայտնում է, որ ազգային պաշտպանության գլխավոր շտաբի պետ Կոնստանտինոս Ֆլորոսը վերադառնում է Աթենք Կիպրոսից, ուր նա մեկնել էր նախօրեին՝ 1974-ին թուրքական ներխուժման տարեդարձի կապակցությամբ: Կաստելորիզո կղզին հայտնվել է ծովային գոտիների սահմանազատման եւ բացառիկ տնտեսական գոտու սահմանման շուրջ Հունաստանի եւ Թուրքիայի միջեւ ծագած վեճերի կենտրոնում: Ըստ Թուրքիայի արտգործնախարար Մեւլութ Չավուշօղլուի, Կաստելորիզո փոքր կղզին, որի տարածքը 10 քառակուսի կիլոմետր է, որը գտնվում է Թուրքիայի ափերից երկու կիլոմետր հեռավորությամբ եւ Հունաստանի մայրցամաքային պետությունից 570 կմ հեռավորությամբ, չի կարող ունենալ մայրցամաքային շելֆ կամ բացառիկ տնտեսական գոտի՝ 40 հազար քառակուսի կիլոմետր տարածքով: Թուրք պաշտոնյաներն անընդունելի են համարում այն, որ կղզին 4000 անգամ ավելի մեծ ծովային իրավասության գոտի է ստեղծում, քան իրենց սեփական տարածքն է: Հունաստանը հայտարարում է, որ Կաստելորիզոն բնակեցված կղզի է եւ ունի նույն ծովային իրավունքները, ինչ որ մայրցամաքային տարածքները՝ անկախ դրա չափից:
15:04
13:31
13:29
13:21
12:52
12:36
12:21
12:04
10:49
10:23
10:02
18:22
17:48
17:34
17:21
17:03
16:44
16:28
16:22
16:11
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02