Ղարաբաղյան հակամարտության կարգավորումը բխում է բանակցային գործընթացի մասնակից բոլոր երկրների շահերից: Այս մասին այսօր` հուլիսի 22-ին, ՏԱՍՍ գործակալության առաջին փոխտնօրեն Միխայիլ Գուսմանին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Ալեքսանդր Գրուշկոն:
«Ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակին, ապա մենք կարծում ենք, որ ոչ միայն Ռուսաստանը, այլև մյուս պետությունները, որոնք մտահոգված են այս տարածաշրջանում կայունության հաստատմամբ և ամրապնդմամբ, պետք է հանդես գան հայտարարություններով, որոնք կողմերին կխրախուսեն խաղաղություն և հրադադար հաստատել»,-ասել է Գրուշկոն:
Փոխնախարարն ընդգծել է, որ Ռուսաստանն այն տեսակետին է, որ ԵԱՀԿ-ի, Մինսկի խմբի շրջանակում մշակված պայմանավորվածությունները պետք է մնան բանակցային սեղանին:
«Ներկայիս ճգնաժամը չպետք է հանգեցնի առաջին հերթին ՌԴ-ի տիտանական ջանքերով ձեռքբերված առաջընթացի նահանջին, քանի որ այն մերձեցրել է հակամարտության կարգավորման հեռանկարները»,-նշել է Գրուշկոն:
«Այս հակամարտության կարգավորումն էապես կբարելավի իրավիճակը տարածաշրջանում, ներառյալ բոլոր գործընկերների միջև երկկողմ հարաբերությունների բարելավումը: Մենք բոլորին հորդորում ենք ընդունել նույն դիրքորոշումը, մանավանդ Մինսկի խմբի երկրներին», - ասել է ՌԴ ԱԳ փոխնախարարը:
20:23
19:28
19:05
18:49
18:24
18:07
15:29
15:04
14:35
14:14
13:06
12:33
12:09
11:14
10:48
10:28
09:38
09:19
09:02
17:03
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33