Կառավարությունը վավերացրել է հերթական վարկային համաձայնագիրն ու դրա սահմանադրականության հարցը որոշելու նպատակով այն պետք է ուղարկի Սահմանադրական դատարան։ Խոսքը վերաբերում է «Հայաստանի Հանրապետության և Վերականգնման վարկերի բանկի միջև 2020 թվականի հունիսի 22-ին ստորագրված «Գերմանական ֆինանսական համագործակցություն Հայաստանի Հանրապետության հետ. «Ջրային ռեսուրսների համալիր կառավարում/Ախուրյան գետ-փուլ 1» մասհանման ժամկետի երկարաձգում» նամակ-համաձայնագիրը վավերացնելուն։ Այս համաձայնագրով՝ «Ախուրյան գետի ջրային ռեսուրսների ինտեգրված կառավարում» 1-ին ծրագրի իրականացմանն ու աջակցմանն ուղղված անհրաժեշտ հարակից միջոցառումների համար հատկացվելու է մինչև 2 մլն 700․000 եվրո ֆինանսական օժանդակություն։ Եվ որպեսզի Հայաստանը կարողանա ստանալ այս համաձայնագրով նախատեսված ֆինանսական օժանդակությունը, անհրաժեշտ է այս համաձայնագրի վերաբերյալ ստանալ Սահմանադրական դատարանի որոշումը։ Սահմանադրական դատարանը պետք է ներկայացնի միջազգային պայմանագրում ամրագրված պարտավորությունները Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանող ճանաչելու մասին որոշում, որից հետո նոր կառավարության օրենսդրական նախաձեռնությունը սահմանված կարգով կներկայացնի Ազգային ժողով: Նկատենք, որ Սահմանադրական դատարանում ճգնաժամ է, որովհետև քվորում չլինելու պատճառով տապալվում են աշխատակարգային նիստերը, և փաստորեն հայտնի չէ, թե ՍԴ-ն այս համաձայնագրի սահմանադրականության վերաբերյալ երբ կկարողանա ընդունել որոշում։
17:23
17:05
16:55
16:22
16:05
12:55
12:48
11:51
11:33
11:12
10:45
10:21
10:02
13:13
12:48
12:27
12:06
11:47
11:06
10:45
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
29 | 30 |
09:42
09:32
09:14
09:01
09:35
09:17
09:01
09:56
09:44
09:36
09:25
09:14
09:02
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:49
09:36
09:31
09:15
09:02
09:45
09:36
09:27
09:15
09:01
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34