Հուլիսի 22-ին տեղի է ունեցել ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ, Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Ջուզեպ Բորելի եռակողմ հեռախոսազրույցը Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի և Ադրբեջանի նորանշանակ արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ՝ քննարկելու վերջին զինված բախումները երկու երկրների միջև միջազգային պետական սահմանի երկայնքով: ԵՄ պատվիրակությունից հայտնում են, որ հուլիսի 13-ին կայացած առանձին հեռախոսազրույցից հետո սա առաջին հեռախոսազրույցն էր, որին համաժամանակ մասնակցել են ԵՄ բարձր ներկայացուցիչ, փոխնախագահ Բորելը և երկու երկների ԱԳ նախարարները: ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ, Եվրահանձնաժողովի փոխնախագահ Բորելը ցավակցություն հայտնել է սպանվածների ընտանիքներին և՝ վիրավորներին մաղթեց արագ ապաքինում: Քննարկումների ընթացքում Ջուզեպ Բորելը երկու կողմերին հորդորել է դադարեցնել զինված առճակատումը և զերծ մնալ լարվածություն հրահրող գործողություններից և հռետորաբանությունից, մասնավորապես՝ տարածաշրջանում առանցքային նշանակության ենթակառուցվածքների նկատմամբ հետագա սպառնալիքներից: Նա շեշտել է, որ տարածաշրջանի բոլոր դերակատարները պետք է մասնակից լինեն այս խաղաղ նպատակին: ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցչ, փոխնախագահ Բորելը երկու կողմերին հորդորել է վերահաստատել հրադադարի պահպանման հանձնառությունը և անհապաղ միջոցներ ձեռնարկել հետագա էսկալացիան կանխելու ուղղությամբ: Այս համատեքստում Հայաստանն ու Ադրբեջանը պետք է օգտագործեն իրենց միջև ուղղակի հաղորդակցության առկա մեխանիզմները, հաստատված ձևաչափում՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության, ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի առաջնորդությամբ: Նա նաև ընդգծել է համանախագահների հովանու ներքո ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման առանցքային ասպեկտների շուրջ առարկայական բանակցություններում վերստին ներգրավվելու անհրաժեշտությունը, որին երկու նախարարները համակարծիք էին: Նա նաև կարևորել է տեղում ԵԱՀԿ մոնիտորինգը վերսկսելու հրատապությունը, պայմանները թույլ տալուն պես: ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ, Եվրահանձնաժողովի փոխնախագահն ընդգծել է երկու կողմերի հետ ներգրավվածությունը շարունակելու պատրաստակամությունը և հանձնարարեց Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցչին շարունակել սերտ կապի մեջ լինել երկու կողմերի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ:
12:36
12:21
12:03
11:46
11:16
11:02
10:46
10:33
10:14
09:55
09:44
09:33
09:15
09:01
17:48
17:33
17:06
16:45
16:23
16:09
09:33 07.11.25
11:16 07.11.25
11:46 07.11.25
12:03 07.11.25
12:21 07.11.25
12:36 07.11.25
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01