ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գրասենյակը տարածել է ԼՂՀ գերագույն խորհրդի «Արցախ» պաշտոնաթերթին 1992 թվականի հունիսի 18-ին Սերժ Սարգսյանի տված հարցազրույցից մի հատված:
«…Մարտակերտում, Ասկերանում, հատկապես Սրխավենդում թշնամին կրել է լուրջ կորուստներ: Գերի վերցրած տանկիստի վկայությամբ Սրխավենդում ոչնչացվել է 400 ազերի զինվոր, խփվել է 10 միավոր զրահատեխնիկա, թշնամուց խլել ենք S-72 մեկ տանկ, ետ ենք վերցել երկու զրահամեքենա, որ Սրխավենդում տվել էինք հակառակորդին: Վերցրել ենք մեծ քանակությամբ հրազեն, մասնավորապես ԱԳՍ-17 տիպի զենք: Ասկերանի տարածքում մեր տվյալներով թշնամին թողել է 100-ից ավելի դիակ, ոչնչացրել ենք 8 զրահամեքենա: Մեկ տանկ էր խփվել Մյուրիշեն-Նորշեն հատվածում: Չայլու-Թալիշ-Մադաղիս հատվածում թշնամին կորցրել է 60-ից ավելի զինվոր եւ 8 զրահամեքենա: Կորուստներ ենք կրել նաեւ մենք: Խփվել է մեկ S-71 հրասայլ, բարեբախտաբար անձնակազմը չի տուժել: Թշնամին Թալիշում վերցրել է մեկ զրահամեքենա»: Սա էլ է մեր հաղթական բանակի ոչ հեռավոր անցյալից մի դրվագ, որ տեղ է գտել դեռեւս 1992 թվականին, այսինքն` պատերազմի ամենածանր ժամանակաշրջանում «Արցախ» թերթում հրապարակված հարցազրույցում`«Այո, թշնամին պետք է ոչնչացվի» վերնագրի ներքո: Լրագրողը ԼՂՀ պաշտպանության կոմիտեի նախագահ Սերժ Սարգսյանից փորձում է պարզել ռազմական իրավիճակը Արցախում: Պաշտպանության կոմիտեի նախագահի հարցազրույցը հետաքրքիր մանրամասներ է ներկայացնում ազատագրական պայքարի այդ ժամանակահատվածի մասին, ի ցույց դնում Արցախն ազատագրելու այն վճռականությունն ու կամքը, որ ունեին Հայրենիքի ազատագրությանը զինվորագրված նվիրյալները: Կամավորական ջոկատներից կազմակերպված ստորաբաժանումների վերածված եւ Հայրենիքի մի հատվածի` Արցախի պաշտպանությունն ստանձնած հայոց բանակն իր մկրտությունն էր ստանում եւ թրծվում էր թվաքանակով ու սպառազինությամբ իրեն գերազանցող թշնամու հետ անհավասար պատերազմում, որը շարունակվեց եւս երկու տարի: Արցախի տարածքում թշնամին ոչնչացվեց, Արցախն ազատագրվեց: Թշնամին զինադադար մուրաց: Բազում զոհողությունների եւ մեծ դժվարությունների գնով ձեւավորված ու կայացած բանակին նոր հաղթանակներ էին սպասվում, եւ առ այսօր մեր փառապանծ բանակը պատվով է անցել իր ճանապարհը: Փա՛ռք Հայոց բանակի ակունքներում կանգնած բոլոր նվիրյալներին եւ առ այսօր բանակում իրենց պարտքը կատարած քաջորդիներին: Հայաստանի եւ Արցախի անկախության հռչակումից ի վեր Հայոց հաղթական բանակի պատմությունը, անցած փառահեղ ուղին միայն հպարտության զգացում կարող է առաջացնել: Հաղթական ճանապարհի շատ ավելի ուշագրավ դրվագները դեռ առջեւում են… Հարցազրույցն ամբողջությամբ՝ bit.ly/3eSEcRr
12:36
12:21
12:03
11:46
11:16
11:02
10:46
10:33
10:14
09:55
09:44
09:33
09:15
09:01
17:48
17:33
17:06
16:45
16:23
16:09
09:33 07.11.25
11:16 07.11.25
11:46 07.11.25
12:03 07.11.25
12:21 07.11.25
12:36 07.11.25
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01