Այս ամռանը պաշտոնական միջոցառումներում Ալսեքսանդր Լուկաշենկոյի որդու՝ 12-ամյա Նիկոլայի բացակայությունը բացատրվում է դպրոցում նրա ծանրաբեռնվածությամբ: Այս մասին հայտնել է Բելառուսի նախագահի մամուլի քարտուղար Նատալյա Էյսմոնտը «Խոսում է Մոսկվան» ռադիոկայանին տված հարցազրույցում:
«Բացի դրանից նա ակտիվ զբաղվում է սպորտով, երաժշտություն է պարապում: Առհասարակ սենսացիա որոնելու որեւէ հիմքեր այստեղ պարզապես չկան»,- ասել է Էյսմոնտը:
Նա հավելել է,որ Կոլյա Լուկաշենկոն այս ամռանը իսկապես չի այցելել «Միսս Բելառուս» մրցույթը, բայց «զարմանալի է, որ ինչ-որ մեկի մոտ այս կապակցությամբ հարցեր են առաջանում»:
Ավելի վաղ բելառուսական լրատվամիջոցները նշել են, որ վերջին ամիսներին Ալեքսանդր Լուկաշենկոյի որդին սկսել է շատ հազվադեպ հայտնվել պաշտոնական միջոցառումներին: Բարձր մակարդակում Կոլյայի վերջին հանդիպումը մայիսի 21-ին էր Վատիկանում՝ Հռոմի պապ Ֆրանցիսկոսի հետ:
Վերջին տարիներին Լուկաշենկո ավագը գրեթե բոլոր պաշտոնական միջոցառումներին ներկայանում էր Նիկոլայի ուղեկցությամբ: Տղան ժամանակին հանդիպել է Վլադիմիր Պուտինի, Վիկտոր Յուշչենկոյի, Դմիտրի Մեդվեդեւի, Բարաք Օբամայի հետ: Տարբեր տարիների նա նաեւ հոր կողքին է եղել ռազմական շքերթների ժամանակ, մասնակցել ԱՊՀ գագաթնաժողովներին, ներկա եղել Օլիմպիադաներին՝ Պեկինում ու Սոչիում:
13:53
13:39
13:21
13:02
12:29
12:04
11:44
11:17
10:39
10:05
09:55
14:35
14:20
14:03
13:57
13:48
13:32
13:13
13:04
12:12
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02