«Լիդիան Արմենիան» տեղեկացնում է, որ այսօր` հուլիսի 24-ին, ընկերության համապատասխան հանձնաժողովը սկսել է Ամուլսարի տարածքում գույքագրման աշխատանքները: Ընկերության տարածած հաղորդագրության մեջ ասված է. «Հաշվի առնելով, որ արդեն երկու տարի է «Լիդիանը» ապօրինության հետևանքով զրկված էր սեփական տարածք մուտքի հնարավորությունից, և ճանապարհները ապօրինի շրջափակած մի խումբ մարդկանց ելումուտը կարող էր տեղի ունենալ առանց ընկերության գիտության, ընկերությունն արդեն իսկ հայտնել էր Ամուլսարի տարածքում գողությունների հիմնավոր կասկածների վերաբերյալ: Լրացուցիչ մտահոգության տեղիք էր տալիս այն հանգամանքը, որ ճանապարհները ապօրինի շրջափակած մի խումբ մարդիկ «Լիդիանի» սեփականություն հանդիսացող տարածքում, «Լիդիանի» կողմից ներգրավված պահնորդական ծառայության փոփոխությանը հունիսի 30-ին արձագանքեցին բուռն դիմադրությամբ՝ հայտարարելով, որ իրենք նախորդ պահնորդական ծառայության հետ ունեին պայմանավորվածություններ։ Գույքագրման աշխատանքների հենց սկզբից հանձնաժողովը արձանագրել է տարածքում թե՛ ենթադրյալ գողությունների նշաններ, թե՛ վանդալիզմի ակնհայտ դեպքեր։ Ամուլսարի տարածքում առկա է «Լիդիանին» պատկանող մի քանի հարյուր միլիոն դոլարի գույք, ներառյալ մի քանի տասնյակ միլիոն դոլար արժողությամբ շինանյութեր, չավարտված շինարարությամբ տարբեր հանգույցներ, որոնք առերևույթ ենթարկվել են թալանի և վանդալիզմի։ Ընդգծենք, որ երկու տարի երկրի խոշորագույն ներդրողի տարածքում այս ակնհայտ ապօրինությունը տեղի է ունեցել իրավապահ մարմինների լիակատար թողտվությամբ։ Գույքագրման ընթացիկ արդյունքների հիման վրա հաղորդում կներկայացվի իրավապահ մարմիններին, օրենքի շրջանակներում համապատասխան գործողությունների պահանջով»։
20:23
19:28
19:05
18:49
18:24
18:07
15:29
15:04
14:35
14:14
13:06
12:33
12:09
11:14
10:48
10:28
09:38
09:19
09:02
17:03
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33