«Մեր երկրում մոտ 700-ին մոտ մարդ է մահացել»,- ուղիղ կապի ժամանակ հայտարարեց վարչապետ նիկոլ Փաշինյանը, այդ թիվն համարեց սարսափելի վիճակագրություն և նկատեց, որ նրանք իրենց կյանքով մեր զգոնությունն են բարձրացրել: «Հունիսի 14-ից հետո առաջին անգամ կորոնավիրուսով ակտիվ դեպքերը 10 հազարից ցածր է»,- հայտնեց վարչապետը և եզրակացրեց, որ հիմքեր կան պնդելու, որ ոչ միայն մտել ենք ճգնաժամի հաղթահարման փուլ, այլև աշնանը կանխատեսվող հնարավոր համաճարակի երկրորդ ալիքի նկատմամբ կարող ենք ավելի լավ դիմակայունություն ունենալ: Վարչապետը մտահոգություն հայտնեց վերջին օրերին նկատվող «հակահակահամաճակային PR արշավի» կապակցությամբ: Ըստ նրա, համաճարակի տեմպի որոշակի անկման պատճառը հակահամաճարակային միջոցառումների իրականացումն է, որոնցից մեկը դիմակների կրելն է: Նիկոլ Փաշինյանը պնդեց, որ իրեն էլ հաճելի չէ խորհրդակցությունների, հանդիպումների ժամանակ դիմակ կրելը, բայց ստիպված կրում է: Կոչ անելով տուրք չտալ անպատասխանտու հայտարարություններին՝ վարչապետը նկատեց, որ հակառակ դեպքում հնարավոր է վերադառնալ հունիսյան իրավիճակին: Նա կոչ արեց համախմբվել, որպեսզի ոչ միայն մեր երկրի չափանիշներով, այլ համաշխարյային մակարդակով պատրաստ լինենք համաճարակի երկրորդ ալիքին: Նկատելով, որ եթե դիմակ կրելու կանոնների փոփոխության անհրաժեշտություն լինի, ապա կառավարությունը կանի՝ վաչապետը խնդրեց շարունակել դրանք կրել և հակահամաճարակային մյուս կանոնները պահպանել և շնորհակալություն հայտնեց և խոնարհվեց բոլորի առաջ:
Աղբյուր` Panorama.am
20:23
19:28
19:05
18:49
18:24
18:07
15:29
15:04
14:35
14:14
13:06
12:33
12:09
11:14
10:48
10:28
09:38
09:19
09:02
17:03
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33