ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հրաժարվել է օգոստոսին Ջեքսոնվիլում (Ֆլորիդայի նահանգ) կառավարող Հանրապետական կուսակցության նախընտրական համագումարի միջոցառումներ անցկացնելուց, քանի որ չի ցանկանում համաքաղաքացիների համար վատ օրինակ ծառայել համավարկի լույսով: Այդ մաին նա հայտարարել է Fox News հեռուստաալիքի եթերում: Պատասխանելով այն հարցին, թե ինչու է ընդունվել այդ որոշումը, Թրամփն ասել է. «Մենք օրինակ ենք տալիս: Մենք չենք ցանկանում, որ մարդիկ այդքան մոտիկ գտնվեն միմյանց»: «Ես գտա, որ պարտավոր եմ թույլ չտալ մարդկանց մեծ կուտակում շենքում, մի ամբող բազմության»,- հավելել է նա: Ջեքսոնվիլում պետք է տեղի ունենար համագումարի երկրորդ մասը, որտեղ սպասվում էր նախագահի ելույթը: Առաջին մասը տեղի կունենա օգոստոսին Շառլոտում (Հյուսիսային Կարոլինայի նահանգ), որտեղ կուսակցությունն ԱՄՆ-ի ղեկավարին պաշտոնապես կառաջադրի նախագահի պաշտոնի իր թեկնածու նոյեմբերին կայանալիք ընտրություններում: «Դա կլինի ոչ սովորական համագումար, բայց այն կլինի շատ անվտանգ»,- հայտարարել է Թրամփը: ԱՄՆ-ի նախագահի ընտրությունները տեղի կունենան նոյեմբերի 3-ին: Ընտրություններում դեմոկրատների թեկնածուն, ինչպես սպասվում է, կլինի Ջոզեֆ Բայդենը, հանրապետականներից՝ Թրամփը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:
14:13
13:53
13:37
13:07
12:48
12:34
12:13
11:44
11:35
11:11
11:05
10:49
10:26
10:02
09:51
09:43
17:58
17:36
15:26
15:21
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02