Վերջին շրջանում արձանագրվում են աշխարհի տարբեր երկրներում ՀՀ քաղաքացիների, հայ համայնքների անդամների հանդեպ բռնության դեպքեր եւ փորձեր: Այս մասին ասված է Հայաստանի ԱԳՆ-ի տարածած հայտարարությունում:
Հայտանարությունում նաեւ ասվում է.
«Եղել են նաեւ արտերկրում ՀՀ դիվանագիտական ծառայության եւ հայ համայնքների բնականոն աշխատանքի խոչընդոտման, նրանց պատկանող անձնական եւ ծառայողական գույքի դիտավորյալ ոչնչացման դեպքեր, որոնք առանձին դեպքերում սպառնացել են նաեւ դիվանագիտական անձնակազմի անվտանգությանը: Ռասիստական բնույթի քայլեր են ձեռնարկվում խոչընդոտելու Հայաստանի առեւտրատնտեսական կապերը տարբեր երկրների հետ: Այս գործողությունների ընդլայնվող աշխարհագրությունը եւ ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների դեմ իրականացվող գործողություններում Ադրբեջանի պաշտոնական ներկայացուցիչների ներգրավման փաստերը վկայում են, որ վերոնշյալ գործողություններն ուղղորդվում են Ադրբեջանի պետական կառույցների կողմից: Մենք խստորեն դատապարտում ենք տարբեր երկրներում ազգամիջյան բախումներ հրահրելու գործելակերպը, որը Բաքվի անպատասխանատվության հերթական դրսեւորումն է եւ ամբողջովին տեղավորվում է Ադրբեջանի ղեկավարության՝ երկու ժողովուրդների միջեւ առանց աշխարհագրական սահմանափակման թշնամության հրահրման հռետորաբանության եւ քաղաքականության մեջ: Կոչ ենք անում մեր հայրենակիցներին ցուցաբերել զգոնություն, չտրվել որեւէ սադրանքի, նման իրավիճակներում անմիջապես կապ հաստատել տեղի իրավապահ մարմինների, հայ համայնքային կառույցների եւ ՀՀ դիվանագիտական ներկայացուցիչների հետ:
20:13
19:57
19:25
19:04
18:44
18:21
18:09
13:23
13:09
12:53
12:03
11:49
11:35
11:18
11:02
17:03
16:45
16:24
16:06
15:43
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03