Հանրապետությունում առանց ընդմիջման ու ակտիվորեն ընթացող վերահսկողությունը հակահամաճարակային նորմերի պահպանման նկատմամբ տալիս է սպասված արդյունքը. արձանագրվող խախտումների քանակը կտրուկ նվազել է:
Այսօր ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի մասնագետները խստացված ու անակնկալ ստուգայցեր են անցկացրել Տավուշի մարզում, մասնավորապես՝ Իջևան քաղաքի սննդի շղթայում գործող տնտեսավարողների մոտ:
Կատարվել է մանրազնին ուսումնասիրություն, և ըստ արձանագրված տվյալների՝ որևէ խախտում չի հայտնաբերվել: Նման իրավիճակը փաստում է տնտեսավարողների պատասխանատվության ու բարեխղճության մակարդակի բարձարացման, ինչպես նաև համավարկը հաղթահարելու տրամադրվածության մասին:
ՍԱՏՄ նախորդ օրերի արձանագրությունների հիման վրա՝ այսօր հանրապետությունում կասեցվել է սննդի շղթայում գործող մի շարք տնտեսավարողների գործունեությունը. խախտված են եղել ախտահանման ու ջերմաչափման գրանցամատյանները ճշգրտորեն լրացնելու պահանջները, պարետի որոշմամբ սահմանված իրազեկման թերթիկները տեսանելի վայրում փակցված չեն եղել, վաճառքի տաղավարների մոտ բացակայել են գծանշումները, անձանց միջև չի պահպանվել սահմանված համապատասխան հեռավորությունը և այլն:
Վերջին շրջանում արձանագրված խախտումների թվի զգալի նվազումը ոգևորիչ է, սակայն չի թուլացնելու ՍԱՏՄ տեսուչների զգոնությունը. կորոնավիրուսով (Covid 19) պայմանավորված վերահսկողությունը հանրապետության ողջ տարածքում շարունակվելու է:
Արտակարգ դրության իրավական ռեժիմով պայմանավորված՝ հուլիսի 24-ին ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը ՀՀ ոստիկանության հետ համատեղ ուժեղացված մշտադիտարկումներ են իրականացրել ՀՀ Տավուշի մարզում։
Ինչ վերաբերում է ԲԸՏՄ-ի ստուգումներին, ապա, ըստ հաղորդագրության, Իջևան և Դիլիջան քաղաքներում միաժամանակ կատարված խստացված վերահսկողական աշխատանքների ընթացքում ԲԸՏՄ աշխատանքային խմբերը հայտնաբերել են մի շարք խախտումներ և թերություններ․ մասնավորապես՝ Դիլիջան քաղաքի Գոշավանք և Հաղարծին վանականան համալիրների, Պարզ լիճ հանգստյան գոտու տարածքներում արձանագրվել են մարդկային կուտակումների և սոցիալական հեռավորություն չպահպանելու դեպքեր, իսկ Իջևան քաղաքի հանրային զբոսայգում և դենդրոպարկում՝ դիմակը ճիշտ չկրելու դեպքեր։
Հայտնաբերված թերությունները շտկելու նպատակով՝ Տեսչական մարմնի մասնագետների կողմից վերահսկվել են կուտակումները, տեղում կատարվել անվտանգության կանոնների պահպանման վերաբերյալ իրազեկման աշխատանքներ, տրվել պարտադիր կատարման ցուցումներ և բաժանվել գործարանային արտադրության բժշկական դիմակներ։
Դիմակ չկրող մեկ անձի նկատմամբ ՀՀ ոստիկանության կողմից կազմվել է վարչական իրավախախտումների վերաբերյալ արձանագրություն։
Համաճարակի հաղթահարմանն ուղղված ԲԸՏՄ լայնածավալ դիտարկումները շարունակվում են Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում։
18:18
18:04
17:55
17:35
17:19
17:02
16:48
16:24
16:15
16:13
16:09
15:52
15:36
14:55
14:36
14:18
14:13
14:03
13:47
13:21
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03