Ռուսաստանի Հայերի միության ղեկավար Արա Աբրահամյանը Sputnik Արմենիա-ի հետ զրույցում կոչ է արել կոշտ արձագանքել Մոսկվայում հայերի վրա հարձակումների եւ խտրականության փաստին։ «Ինչպես գիտեք, այդ ամենը շարունակվում է արդեն ավելի քան մեկ շաբաթ ։ Մարդիկ զգացել են անպատժելիություն իրենց հայտարարություններում եւ վարքում․ ժամանակն անցել է, սկսվել են զանգվածային բախումներ։ Այժմ իրավիճակը գտնվում է նախագահի վարչակազմի հսկողության տակ, եւ Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը, եւ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հանդիպել են սփյուռքի հետ»,-ասել է Աբրահամյանը։ Նրա խոսքով՝ անգամ 90-ականներին ռազմական հակամարտության ժամանակ, այդպիսի ագրեսիա չի եղել։ Ներկայիս կոնֆլիկտը արհեստածին է, այն հրահրում են անպատասխանատու եւ ագրեսիվ հայտարարությունները։ Իսկ տեսահոլովակների տարածումը սրում է իրավիճակը։ Այդ հարցում հայերի դիրքորոշումը պարզ է՝ անթույլատրելի են սադրանքները, ինչպես նաեւ ինչ-որ մեկի իրավունքների ոտնահարումը։ Իսկ այստեղ խոսքը վերաբերում է ՌԴ-ում ապրող էթնիկ հայերի իրավունքների սահմանափակմանը։ Ռուսաստանը նրանց հայրենիքն է, եւ նրանք չեն կարող ենթարկվել խտրականության եւ ագրեսիայի որեւէ կողմից։ «Իշխանությունները պետք է խստորեն արձագանքեն ապակայունացման այդպիսի փորձերին: Իրականում մենք ուզում ենք երեք բան՝ առաջին հերթին կայունացում: Երկրորդ՝ իրավական մեխանիզմների մշակում՝ հետագայում այս իրավիճակի կրկնությունը կանխելու համար: Իշխանությունները պետք է կոշտ արձագանքեն նման բաներին: Երրորդ՝ հիմա բոլոր մեղավորներին պետք է պատժել»,- ասել է Աբրահամյանը: Իր հերթին, ՌՀՄ-ը նաեւ աշխատանքներ է իրականացնում՝ հավաքել է մտավորականությանը, երիտասարդությանը, նրանց բացատրել, որ հարցը պետք է հանգիստ լուծվի: «Որտե՞ղ է այս դեպքում Ադրբեջանը: Ինչո՞ւ չի հանդես գալիս հայտարարությամբ, որ ագրեսիան անընդունելի է»,- նշել է Աբրահամյանը: Նա նաեւ հայտնել է, որ հայկական ապրանքների հետ կապված հարցը լուծվում է: «Ֆուդ սիթի» առեւտրային ցանցն արդեն սկսել է ընդունել հայկական բեռնատարներ, իսկ «Քո տունը» ցանցի հետ աշխատանքներ են տարվում:
20:13
19:57
19:25
19:04
18:44
18:21
18:09
13:23
13:09
12:53
12:03
11:49
11:35
11:18
11:02
17:03
16:45
16:24
16:06
15:43
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03