Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ «Բարձրագույն կրթության եւ գիտության մասին» ՀՀ օրենքի նախագիծն այդպես էլ վերջնական տեսքով դեռ հավանության չի արժանացել կառավարության կողմից, եւ շարունակվում են բուռն քննարկումները:
Նկատենք՝ դեռեւս այս տարվա փետրվարի 24-ին ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ անցկացվել էին խորհրդարանական լսումներ, որտեղ քննարկվել են բարձրագույն կրթության եւ գիտության ոլորտների օրենսդրական բարեփոխումներն ու հիմնախնդիրները:
Այդ քննարկումը, ինչպես նաեւ նախագծի հանրային լսումները բավականին բուռն են անցել, եւ շատ դրույթների հետ նաեւ պատգամավորներն ունեն էական անհամաձայնություններ, եւ նաեւ դա է պատճառը, որ այն դեռ վերջնական տեսքի չի բերվել:
Բանն այն է, որ այդ նախագծով առաջարկվում էր լուծարել նաեւ Բարձրագույն որակավորման կոմիտեն, որին համաձայն էր նաեւ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը: Սակայն ընդհանուր առմամբ քննարկումները ցույց են տվել՝ ոչ բոլորն են կողմ այդ տարբերակին, եւ չի բացառվում, որ նախագծի վերջնական տարբերակում այդ դրույթը հանվի:
Ընդգծենք՝ վերջին շրջանում լարվել են նախարարի եւ ԲՈԿ նախագահ Սմբատ Գոգյանի հարաբերությունները. վերջինս անգամ հրաժարականի դիմում ներկայացրեց, սակայն այն այդպես էլ չստորագրվեց, եւ վերջինս շարունակում է աշխատել: Եվ հիմա կարծես թե փորձ է արվում Գոգյանին լռեցնել հենց կառույցի լուծարման հեռանկարով»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
20:17
20:02
19:46
19:23
19:08
18:43
18:35
18:30
18:23
18:11
17:46
17:33
17:13
16:55
16:36
16:23
16:06
15:52
15:35
15:17
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:44
09:35
09:25
09:17
09:02
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58