ԵՊԲՀ «Հերացի» թիվ 1 և «Մուրացան» հիվանդանոցային համալիրներում և Միքայելյան վիրաբուժության ինստիտուտում հոսպիտալացված սուր շնչառական վարակներով դեպքերի շաբաթական վերլուծության համաձայն` 2026թ.-ի 12-րդ շաբաթվա ընթացքում (16.03.2026թ.-22.03.2026թ.) ծանր սուր շնչառական վարակներով (ԾՍՇՎ) հոսպիտալացվածների թիվը շարունակվում է աճել, նոր դեպքերի թիվը կազմել է 90, որը 4%-ով ավելացել է նախորդ շաբաթվա դեպքերի համեմատ: Վիճակագրությունը ներկայացրել է «Հերացի» կենտրոնը։ Նշվում է, որ ԾՍՇՎ-ով նոր դեպքերը կազմել են ընդհանուր հոսպիտալացվածների 7%-ը: Տարիքային խմբերում դեպքերի բաշխման վերլուծությունը վկայում է, որ ընդհանուր դեպքերը կրկին բաշխվել են երկու տարիքային խմբերում` 0-4 և 5-14 տարեկաններ: Հարկ է նշել, որ դեպքերը գերակշռել են (60%) 0-4 տարեկանների խմբում` ինչը 20%-ով ավելացել է նախորդ շաբաթվա համեմատ: Այս տարիքաին խմբի հեսպիտալացվածներից 5-ը եղել են ինտենսիվ թերապիայի բաժանմունքում: 5-14 տարեկանների խմբում դեպքերը կազմել են 40%:
Նշված ժամանակահատվածում գրիպի նկատմամբ հետազոտված նոր ԾՍՇՎ դեպքերի թիվը կազմել է 4: ԾՍՇՎ-ով հոսպիտալացվածների շրջանում մահվան դեպքեր չեն արձանագրվել: Համաձայն հիվանդությունների վերահսկման և կանխարգելման եվրոպական կենտրոնի (ECDC) գրիպի դետքային հսկողության շաբաթական ամփոփ տվյալների` 2026թ.-ի մարտի 9-ից 15-ը գրիպի տարածաշրջանային ցուցանիշը նվազել է համաճարակային շեմից: Վերջինս հատկապես արտահայտվում է առաջնային օղակում: Դեպքերի ակտիվություն գրանցվել է միայն մի քանի երկրներներում: Հոսպիտալացվածների շրջանում գերակշռում են 65 և ավելի բարձր տարիքի անձիք: Հարկ է նշել, որ տարածաշրջանում շրջանառվող A(H1) գրիպի վիրուսի մասնաբաժինը շարունակում է մեծանալ` կազմելով 43%, իսկ A (H3) ենթատեսակինը` 57%: Տարածաշրջանային մակարդակում գրիպի դրական արդյունքով թեստերի թիվը նվազել է 10% համաճարակային շեմից` կազմելով 8%: 22 երկրների դրական թեստերի միջին ցուցանիշը կազմել է 3%, իսկ 9 երկրներ հաղորդել են առնվազն 10%:
SARS-CoV-2 վարակի ակտիվության տարածաշրջանային մակարդակը մնացել է նույն ցածր մակարդակին (2%), ինչ նախորդ շաբաթ էր: Շնչառական սինցիցիալ վիրուսի (RSV) ակտիվությունը շարունակում է պահպանվել բարձր` 10%: Հարկ է նշել, որ բարձրացման միտումը սկսվել է 2-3 շաբաթ առաջ: Հիվանդության բեռը և դրական արդյունքների թիվը մնում է ամենաբարձրը մինչև 5 տարեկան երեխաների շրջանում:
22:53
20:43
20:21
20:04
18:22
18:05
16:41
16:22
16:03
15:03
12:49
10:21
10:02
00:00
00:00
00:00
14:21
14:09
14:04
13:15
22:53 22.10.26
20:04 22.10.26
18:22 22.10.26
16:22 22.10.26
20:21 22.10.26
18:05 22.10.26
20:43 22.10.26
16:41 22.10.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02