Այսօր ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմինը մշտադիտարկում և կրկնայցեր է իրականացրել Տավուշի մարզի Դիլիջան և Իջևան քաղաքներում: Տեղի ունեցած կրկնայցերի ընթացքում մի քանի խախտումներ են արձանագրվել Դիլիջանի շինանյութի առևտրի կետերում, որտեղ բացակայել են ջերմաչափերը և ջերմաչափման գրանցամատյանները: Կառավարությունից հայտնում են, որ Իջևան քաղաքում իրականացված մշտադիտարկման ընթացքում խախտումներ են արձանագրվել բենզալցակայաններում, որտեղ բացակայել են դիմակների ու ձեռնոցների համար նախատեսված հատուկ փակ աղբամանները, ջերմաչափերը և ջերմաչափման գրանցամատյանները: Դիտարկված բոլոր խախտումների վերաբերյալ կազմվում են արձանագրություններ, որոնք ներկայացվում են պարետատուն: ՇՎՏՄ-ն պարետի՝ մայիսի 3-ի N 63 որոշման համաձայն մշտադիտարկումներ է իրականացնում առևտրի կենտրոններում, տոնավաճառներում, շինարարական խանութներում, հեղուկ վառելիքի, սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազերի մանրածախ առևտրի կետերում՝ հակահամաճարակային նորմերի պահպանման առնչությամբ: Հուլիսի 25-ին տեսչական մարմինը կատարել է նաև կասեցումներ Շիրակի մարզի Արթիկ քաղաքում: 24 ժամով կասեցվել է մի քանի շինանյութի խանութների ու գազալցակայանների գործունեությունը: Դիտարկված հիմնական խախտումները կապված են եղել ջերմաչափման գրանցամատյանների ու ջերմաչափերի հետ: Մշտադիտարկման գործընթացը ՀՀ ողջ տարածքում ՇՎՏՄ-ի կողմից շարունակվում է: Կորոնավիրուսի համավարակի հետագա տարածումը կանխարգելելու և հանրային տրանսպորտում անվտանգության կանոնները պահպանելու նպատակով այսօր ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը ՃՈ ոստիկանության մարզային կարգախմբերի հետ համատեղ կրկնակի վերահսկողություն են իրականացրել ՀՀ Տավուշի մարզում։ Իջևան և Դիլիջան քաղաքներում կատարված խստացված վերահսկողական աշխատանքների ընթացքում ՔՏՀԱՏՄ մասնագետների կողմից այսօր ևս խախտումներ չեն արձանագրվել: Հայտնաբերված որոշ թերությունների դեպքում տեղում տրվել են անհապաղ շտկման ցուցումներ: Տեսչական մարմնի մասնագետների կողմից կատարվել են ակտիվ իրազեկման, բացատրական աշխատանքներ՝ հանրային տրանսպորտում անվտանգության կանոնների պահպանման վերաբերյալ: ՔՏՀԱ տեսչական մարմնի տրանսպորտի անվտանգության մասնագետներն ամենօրյա գրաֆիկով շարունակում են լայնածավալ վերահսկողական գործառույթներ իրականացնել Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում։
20:13
19:57
19:25
19:04
18:44
18:21
18:09
13:23
13:09
12:53
12:03
11:49
11:35
11:18
11:02
17:03
16:45
16:24
16:06
15:43
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03