ՀՀ քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով պարզվել են 29-ամյա Վահե Գևորգյանի սպանության հանգամանքները, առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, հայտնաբերվել հրազենը։
Այս մասին ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։
2016թ. սեպտեմբերի 2-ին՝ ժամը 21:35-ին, «Աստղիկ» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել, որ կրծքավանդակի վնասվածքով իրենց մոտ է տեղափոխվել մոտ 30-ից 35 տարեկան տղամարդ, ով, առանց գիտակցության գալու, մահացել է:
Պարզվել է սպանվածի ինքնությունը, ով հանդիսանում է 1987թ. ծնված Վահե Գևորգյանը: Դիակի զննությամբ՝ կրծքավանդակի առաջային մակերեսի անոթային գծի 11-12 միջկողային մակարդակի և առաջային պատի միջին գծից աջ, մոտ 2-3 սմ, 7-ից 8 միջկողային մակարդակի հատվածներում հայտնաբերվել են անհարթ եզրերով արնահոսող վերքեր, իսկ աջ ձեռքի արմնկային, աջ դաստակի, աջ ձեռքի ցուցամատի, դեմքի և ձախ ծնկի հատվածներում՝ քերծվածքներ:
Դեպքի առթիվ 02.09.2016թ. ՀՀ ՔԿ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով և ձեռնարկված անհետաձգելի քննչական և օպերատիվ-հետախուզական գործողությունների արդյունքում պարզվել է երիտասարդին կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքներ պատճառելու դեպքի վայրը, առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, վիճաբանության շարժառիթը։
Սպանությունը կատարելու կասկածանքով սեպտեմբերի 3-ին ձերբակալվել է քաղաքացի Ա. Հայրապետյանը և հարցաքննվել։ Նրա մասնակցությամբ կատարվել է դեպքի վայրի զննություն, որի ընթացքում նա ցանկապատված տարածքի բետոնե սալիկների տակից ներկայացրել է ամերիկյան արտադրության «Gennings Firearms» տեսակի ատրճանակ, որն առգրավվել է:
Քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքները պարզելու նպատակով նշանակվել են մի շարք փորձաքննություններ։
Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ կասկածյալի ցուցմունքներում մատնանշված հանգամանքներն ստուգելու, վիճաբանությանը մասնակցություն ունեցած բոլոր անձանց ինքնությունը պարզելու ուղղությամբ։
12:18
12:03
10:37
10:19
10:02
10:18
10:02
15:49
15:24
14:55
14:38
14:19
14:05
11:33
11:16
11:09
11:03
10:52
10:49
10:19
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02