Երեկ Սևանի White Shorja լողափում տեղի է ունեցել բազմամարդ «փարթի», որին ներկա է եղել ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը: Սոցիալական ցանցերում տարածվել են երեկոյան խնջույքի լուսանկարները, որտեղ բազմաթիվ մարդիկ կան: Մամուլում հրապարակումներ կան, որ լողափը պատկանում է հենց պատգամավոր Հայկ Սարգսյանին:
Հիշեցնենք, որ կա ՀՀ պարետի որոշում, որի համաձայն՝ բացօթյա միջոցառումներին հինգ հոգուց ավելի մարդ չպետք է մասնակցի: Պարետատնից Factor.am-ին հայտնեցին, որ կազմակերպված «փարթիով» զբաղվում են ոստիկանները: «Այս պահին Ոստիկանության ծառայողները և տեսչական մարմինների աշխատակիցները գտնվում են տեղանքում, որտեղ միջոցառումը տեղի է ունեցել: Կարծում եմ, որ օրվա ընթացքում աշխատանքների մասին կհայտարարեն»,- ասաց վարչապետի խոսնակ Մանե Գևորգյանը: Արտակարգ դրության ժամանակ հարսանեկան խնջույք կազմակերպելու համար, հիշեցնենք, աշխատանքից ազատվեցին ԶՈՒ ԳՇ պետ Արտակ Դավթյանը, ինչպես նաև ԱԱԾ տնօրեն Էդուարդ Մարտիրոսյանը և ոստիկանապետ Արման Սարգսյանը՝ մասնակցության համար: Մանե Գևորգյանից հետաքրրքվեցինք՝ հնարավո՞ր է՝ Հայկ Սարգսյանն էլ պատգամավորական մանդատից զրկվի: «Ինչ վերաբերվում է նրան՝ արդյո՞ք պատիժ կամ նկատողություն նախատեսվում է, կխնդրեմ խոսեք «Իմ քայլը» խմբակցության հետ, քանի որ նա պատգամավոր է և խմբակցության իրավասության ներքո է գտնվում: Նա օրենսդիր մարմնի ներկայացուցիչ է և վարչապետի կողմից չի նշանակվում»,- ասաց նա: Փորձեցինք մեկնաբանություն ստանալ Հայկ Սարգսյանից և White Shorja կազմակերպությունից: Մեր հեռախոսազանգերը, սակայն, անպատասխան մնացին։
Աղբյուր՝ factor.am
21:28
21:26
21:12
15:51
15:17
15:03
14:55
14:39
13:37
13:16
11:45
11:40
11:16
11:16
11:10
10:58
10:37
10:17
10:02
21:53
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44