Վարդաշենցիները բողոքի ակցիան են իրականացնում Երեւանի քաղաքապետարանի դիմաց՝ բողոքելով, որ իրենց շենքը 4-րդ կարգի վթարային է, ապրելը վտանգավոր է, սակայն իշխանություններն այդ ուղղությամբ ոչինչ չեն ձեռնարկում: Բողոիք ակցիայի մասնակիցներից մեկը լրագրողներին պատմեց, որ իրենք շենքը ճաքում է, պատկան մարմիններից եկել պատերին, իրենց լեզվով ասած «թիթեռնիկներ» են փակցրել, որոնք երեք ամիսը չլրացած պատռվել են:
Ըստ նրա՝ մասնագետները եկել, հաստատել են, որ շենքը 4-րդ կարգի վթարային է, Սեյսմիկ ծառայությունից համապատասխան փաստաթուղթն ուղարկել են քաղաքապետարան, սակայն Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանն այն չի ստորագրում: «Խնդիրն այն է, որ քաղաքապետարանը տեղյակ է՝ շենքը 4-րդ կարգի վթարային է, ինչի՞ են արհամարհում բնակիչներին, ինչքա՞ն կարող ենք ահ ու դողով, կարիճների, օձերի մեջ ապրել: Մենք պահանջում ենք, որ եթե չի ստորագրում, թող մեզ տա Սեյսմիկի եզրակացությունը, որ մենք դիմենք այլ ատյանների»,-ասաց նա: Մեկ այն բնակիչ էլ նշեց, որ շենքի շատ բնակիչներ փակել են դռներն ու փախել են շենքից, որովհետեւ ամեն րոպե շենքը կարող է փլուզվել այդ թվում խոնավությունից: Քաղաքացին նշեց, որ նամակ են գրել նաեւ վարչապետին, որն իր հերթին այն փոխանցել է քաղաքապետարան, քաղաքապետարանը՝ պետգույքին, որտեղ էլ նշվել է, թե շենքը գնահատվում է որպես 3-րդ աստիճանի վնասված եւ ենթակա է ամրացման: «Չեն եկել ամրացման: 2015 թվականից մեր շենքը պետք է ամրապնդվեր, բայց մինչեւ հիմա ոչինչ չեն արել: Հասկանում եմ, հարգում եմ, մենք մտնում ենք մեր պետության դրության մեջ, բայց հնարավո՞ր է մի սփոփիչ բան ասել, ինչո՞ւ չեն ասում, ի՞նչն է պատճառը: Թող պարոն Մարությանը գա, մեզ ասի՝ սեյսմիկ կայանը 3-րդ կարգ է ձեզ տվել, ինչի՞ եք պայքարում: Թող՝ ասի, ոչ այն են ասում, ոչ այս, մենք ի՞նչ իմանանք մեր վիճակն ինչ է»: Ակցիա իրականացնող քաղաքացիներին մոտեցավ Երեւանի ավագանու անդամ, ԲՀԿ-ական Միքայել Մանրիկյանը, ով նշեց, որ խնդրից տեղյակ է եւ ակնհայտ է, որ շենքը 4-րդ կարգի վթարային է: «Օր առաջ այդ հարցը պետք է լուծվի, քաղաքապետարանի ձգձգելու իմաստը մենք չենք հասկանում, իշխանությունն այդ խնդրի լուծմամբ չի զբաղվում»: Ըստ նրա՝ յուրաքանչյուր 4-րդ կարգի վթարային շենքի բնակիչներին պետք է այլ բնակարան տրամադրեն: « Քաղաքում նման օրինակներ էլի կան, բայց Վարդաշենում բազմաթիվ անգամ եղել ենք եւ այն պայմանները, որում ապրում են բնակիչները, օր օրի վատանում են եւ փաստ է, որ այնտեղ հակասանիտարական վիճակ է»,- ասաց նա եւ շեշտեց, որ կբարձրանա քաղաքապետարան՝ վերցնելու համապատասխան փաստաթուղթը:
News am
20:13
19:57
19:25
19:04
18:44
18:21
18:09
13:23
13:09
12:53
12:03
11:49
11:35
11:18
11:02
17:03
16:45
16:24
16:06
15:43
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03