ARM | RUS |

2019թ. 1-ին կիսամյակի համեմատ 2020 թ. 1-ին կիսամյակում կրկնակի ավելացել են ինքնասպանության դեպքերը զինված ուժերում. ՀՔԱՎ

27.07.20 | 22:27

ՀՔԱ Վանաձորի գրասենյակը ներկայացնում է 2020 թ. հունվար-հունիս ամիսներին Հայաստանի և Արցախի Հանրապետությունների զինված ուժերի զինծառայողների մահվան դեպքերի ամփոփ վիճակագրությունը: Տվյալները հավաքագրվել են ԶԼՄ-ներով և պաշտոնական աղբյուրներով տարածված տեղեկություններից, ինչպես նաև ՀՔԱՎ գրասենյակի կողմից Պաշտպանության նախարարությանը, ՀՀ գլխավոր դատախազությանն ու Քննչական կոմիտեին ուղղված հարցումների պատասխաններից:

Ըստ այդմ՝ 2020 թ. 1-ին կիսամյակում գրանցվել է ՀՀ և ԱՀ/ԼՂ զինված ուժերի 31 զինծառայողի մահվան դեպք։ Դրանցից 10-ը՝առողջականխնդիրների, 8-ը՝ ինքնասպանության կամինքնասպանությանհասցնելու, 6-ը՝ դժբախտ պատահարի (3-ը՝ ձնահյուսի, 1-ը՝ ձորն ընկնելու, 1-ը՝ մեքենայում բռնկված հրդեհի, 1-ը՝ տրակտորի շրջվելու հետևանքով), 2-ը՝ սպանության (1-ը` խուլիգանական դրդումներով սպանության, 1-ը՝ այլ հանցանքը թաքցնելու կամ դրա կատարումը հեշտացնելու նպատակով կատարված սպանության), 3-ը՝ ավտովթարի, 1-ը՝ հրադադարի ռեժիմիխախտման, 1-ը՝ ականի պայթյունի։

Նշենք, որ 2019 թ. նույն ժամանակահատվածի համեմատ՝ մահվանդեպքերի թիվն ավելի է 1-ով (2019 թ. 1-ին կիսամյակում գրանցվել էրմահվան 30 դեպք):

2020 թ. մահացության 31 դեպքից միայն 17-ի մասին է տարածվել պաշտոնական հաղորդագրություն, մյուս 14 դեպքերով (8-ը առողջական խնդիրների հետևանքով են, 2-ը՝ դժբախտ պատահարի, 2-ը՝ ավտովթարի, 2-ը՝ ինքնասպանության) պաշտոնական հաղորդագրություն չի եղել: Հետագայում պաշտոնական հարցմամբ՝ ՀՀ զինվորական կենտրոնական դատախազության տրամադրած տեղեկությամբ, դրանք համարվել են զինծառայության հետ կապ չունեցող:

Նշված 14 դեպքերից 7-ի մասին հայտնի է դարձել ոչ պաշտոնական աղբյուրներից: ՀՔԱ Վանաձորի գրասենյակն ավելի ուշ դրանց մասին տեղեկացել է պաշտոնական հարցմամբ՝ ՀՀ գլխավոր դատախազությունից:

ՀՔԱ Վանաձորի գրասենյակն արձանագրում է, որ պաշտոնականձևակերպմամբ (ՀՀ գլխավոր դատախազությանդասակարգմամբ) զինվորական ծառայության հետ կապ չունեցող մահվանդեպքերի մասին պաշտոնական հաղորդագրություն չի տարածվել:

2019 և 2020 թթ. 1-ին կիսամյակներում արձանագրված մահվան դեպքերի պատճառները համեմատելով՝ արձանագրում ենք, որ 2020թ ինքնասպանության դեպքերն ավելացել են 4-ով, 5-ով՝ դժբախտպատահարի և 2-ով՝ առողջականխնդիրների հետևանքով մահվան դեպքերը:

Դիտարկելով 2019թ կիսամյակում ինքնասպանության (4) և սպանության(3) հետևանքով զինծառայողների մահացության դեպքերը՝ կարող ենք արձանագրել, որ նշված 2 պատճառով դեպքերը կազմում են մահացության դեպքերի ընդհանուր թվի գրեթե 1/4-րդը: Իսկ 2020 թ1-ին կիսամյակում ինքնասպանության (8) և սպանության (2) հետևանքով մահացության դեպքերը կազմում են մահվան դեպքերի 1/3-րդը:

Ինքնասպանության և սպանության դեպքերը հիմնականում զինծառայողների միջև կանոնադրային հարաբերությունների խախտումների հետևանք են, ինչը նշանակում է, որ զինվորական կարգապահության հետ կապված խնդիրները շարունակում են մնալ չլուծված և խիստ մտահոգիչ: Բացի դրանից՝ զինված ուժերում ինքնասպանության և սպանության դեպքերի շարունակական բնույթը փաստում է այն մասին, որ այդ դեպքերով կա՛մ պատշաճ ծառայողական քննություն չի տարվում, կա՛մ դրանց արդյունքում բացահայտված և արձանագրված խնդիրների կանխման, վերացման կամ լուծման ուղղությամբ քայլերը հեռու են արդյունավետ լինելուց:

Նշենք, որ 2020 թ. 1-ին կիսամյակի և՛ ինքնասպանության, և՛ սպանության դեպքերն արձանագրվել են ապրիլ - մայիս ամիսներին՝ 2-ական դեպքեր:

Հիշեցնենք՝ ՀՔԱ Վանաձորի գրասենյակը «2020 թ. առաջինեռամսյակում ՀՀ և ԱՀ /ԼՂ/ զինված ուժերում մահացության դեպքերիմասին» տեղեկանքում անդրադարձել էր 2020 թ. հունվար-փետրվար ամիսներին ինքնասպանության դեպքերի կտրուկ աճին, որը հանրային դժգոհության ալիք առաջացրեց: Նշել էինք նաև, որ դեպքերը համընկել էին Արցախի Հանրապետությունում նախագահական և խորհրդարանական ընտրությունների քարոզչական ժամանակահատվածի հետ: Հանրային դժգոհություններից հետո՝ մարտին, ինքնասպանության դեպքեր չգրանցվեցին: Չնայած դրան՝ հարկ է նշել, որ այդպես էլ հայտնի չդարձավ՝ արդյոք ՀՀ և ԱՀ/ԼՂ պաշտպանության նախարարությունները կամ համապատասխան քննչական մարմինները ձեռնարկել են համապատասխան քայլեր՝ այդ և, ընդհանրապես, բոլոր դեպքերի պատճառներն ու հանգամանքները բացահայտելու ուղղությամբ, թե՝ ոչ, քանի որ, ելնելով կիսամյակային տվյալներից, ապրիլից դարձյալ արձանագրվեցին մահվան դեպքեր՝ ոչ միայն ինքնասպանության, այլև սպանության հետևանքով:

2020 թ. ավելացել են դժբախտ պատահարների հետևանք մահվան դեպքերը: 2019 թ.-ի 1-ին կիսամյակում դժբախտ պատահարի հետևանքով գրանցվել է մահվան 1 դեպք, 2020 թ.-ի 1-ին կիսամյակում՝ 6-ը ( դեպքերի ընդհանուր թվի 19 %-ը ):

Մասնավորապես՝ 2020 թ. 1-ին կիսամյակում ձնահյուսի հետևանքով 3 պայմանագրային զինծառայող մահացել են՝ դիրքերից զորամաս գնալու ճանապարհին, երբ, ըստ news.am-ի տվյալների, նրանց ոտքերի տակ ձյան շերտը բացվել է, ու ընկելով՝ նրանք տևական ժամանակ մնացել են ձյան հաստ շերտի տակ: Եվս 1 դեպքում զինծառայողը մահացել է՝ ձորն ընկնելու հետևանքով: Թեև 2 դեպքն էլ պաշտոնապես համարվել է զինծառայության հետ կապված, այդուհանդերձ հայտնի չէ՝ ինչպես է պատահել, որ զինծառայողը, լինելով ծառայության մեջ, ընկել է ձորը: Կազմակերպության հարցմանն ի պատասխան էլ Դատախազությունը տեղեկացրել է, որ զինծառայողի մահվան դեպքով հարուցված քրեական գործի վարույթը կարճվել է՝ հանցագործության դեպքի բացակայության հիմքով:

Եվս 2 դժբախտ պատահարի հետևանքով դեպքերից 1-ն արձանագրվել է մեկ այլ անձի վարած մեքենայի հրդեհվելու արդյունքում, որտեղ զինծառայողը գտնվել է որպես ուղևոր և չի կարողացել դուրս գալ մեքենայից: Դեպքը Դատախազությունը համարել է զինվորական ծառայության հետ կապ չունեցող: Մյուս դեպքում, որը Դատախազության կողմից համարվել է կրկին զինծառայության հետ կապ չունեցող, զինծառայողը դեպքի պահին գտնվել է ազատ հերթափոխում: Դեպքն արձանագրվել է տրակտորի շրջվելու հետևանքով:

Դժբախտ պատահարի հետևանքով մահվան դեպքերի թվի աճըենթադրելու առիթ է տալիս, որ կա՛մ զինծառայողները չեն պահպանումծառայության անվտանգության կանոնները, կա՛մ այդ մասին նրանքպատշաճ չեն հրահանգավորվում:

Ծառայության անվտանգության կանոնների պահպանման համատեքստում հարկ է նշել, որ 2020թ 1-ին կիսամյակում տեղի է ունեցել մահվան 1 դեպք՝ ականի պայթյունի հետևանքով: Ընդ որում՝ մահացողը սպա է, ինչն առավել մտահոգիչ է՝ հաշվի առնելով սպայական անձնակազմի պատրաստվածության մակարդակն ու զինծառայության կազմակերպման գործում նրանց կողմից անվտանգության բոլոր կանոնների պահպանման պարտավորությունը:

2020թ 1-ին կիսամյակում առողջական խնդիրներիհետևանքով արձանագրվել է զինծառայողների մահվան 10 դեպք, ինչը մահացության ընդհանուր թվի մոտ 1/3-րդն է: 2դեպք պաշտոնապես (ՀՀ գլխավոր դատախազության կողմից) համարվել են զինծառայության հետ կապված, 8-ը՝ չկապված: Զինծառայության հետ կապված են համարվել 2 պարտադիր ժամկետայինզինծառայողների, չկապված՝ 4 պայմանագրային զինծառայողների, 3 սպաների և 1 ենթասպայի մահվան դեպքերը:

Ելնելով այս վիճակագրությունից՝ առողջական խնդիրների հետևանքով մահվան դեպքերը ևս մտահոգիչ են, անգամ եթե դրանք պաշտոնապես համարվում են ծառայության հետ կապ չունեցող:

Այս համատեքստում հարցականի տակ է դրվում՝ արդյոք պատշաճ կերպով իրականացվում են «ՀՀ զինված ուժերի ներքին ծառայությանկանոնագիրքը հաստատելու մասին» ՀՀ օրենքով սահմանված զինծառայողների առողջական վիճակի բժշկական հսկողության բոլոր միջոցառումները, թե՝ ոչ: Վիճակագրական տվյալներից կարելի է ենթադրել, որ զինծառայողների խորացված և հսկիչ կամ կանխարգելիչ զննությունը պատշաճ չի իրականացվում, որի ապահովման դեպքում կարող են կանխվել առողջական խնդրով մահացության դեպքերը:

2020 թ.-ի 1-ին կիսամյակում էականորեն նվազել են ավտովթարիհետևանքով մահվան դեպքերը. 3 դեպք՝ ի տարբերություն 2019 թ.-ի նույն ժամանակահատվածի՝ 12-ի:

Ավտովթարի հետևանք մահվան 3 դեպքերից 2-ն արձանագրվել են զինծառայողների սեփական/քաղաքացիական մեքենաներով վթարի ենթարկվելու արդյունքում, 1-ում զինծառայողը գտնվել է ՊՆ-ի հաշվեկշռում գտնվող մեքենայում:

2019 թ համեմատ 2020թ, թեև, նվազել են ավտովթարի հետևանքովմահվան դեպքերը, այնուամենայնիվ 1-ին կիսամյակում տեխնիկականպատճառներով արձանագրված մահվան դեպքերը կազմում ենմահացության ընդհանուր թվի գրեթե 10 %-ը:

Ամփոփելով՝ 2020 թ 1-ին կիսամյակում գրանցված մահվան դեպքերիգերակշիռ մասը՝ 97 %-ը, տեղի է ունեցել ոչ մարտական պայմաններում. մասնավորապես՝ 32 %-ը՝ առողջական խնդիրների, 26 %-ը՝ինքնասպանության, 19 %-ը՝ դժբախտ պատահարի, 10 %-ը՝ ավտովթարի, 7 %-ը՝ սպանության, 3 %-ը՝ ականի պայթյունի հետևանքով: Մարտականպայմաններում՝ հրադադարի ռեժիմի խախտման հետևանքով մահվանդեպքերի թիվը կազմում է մահվան դեպքերի ընդհանուր թվի միայն 3 %-ը ( մահվան 1 դեպք )։

Նշենք նաև, որ 2020թ դեպքերի մեծ մասը տեղի է ունեցել հունվար, փետրվար և հունիսամիսներին՝ համապատասխանաբար 6, 7 և10դեպք, մարտ և մայիս ամիսներին գրանցվել է 3-ական դեպք, ապրիլին՝ 2 դեպք:

Մահացած 31 զինծառայողներից 14-ը՝պայմանագրային ժամկետայինզինծառայողներ են, 9պարտադիրժամկետային, 7-ը` սպա, 1-ը՝ ենթասպա։

2019թ մահացած 30 զինծառայողներից 8պարտադիրժամկետային զինծառայողներ էին, 13-ը՝ պայմանագրայինժամկետային, 4-ը` սպա, 3-ը՝ ենթասպա, 2 դեպքում զինծառայության տեսակը դեռ ճշտված չէ։

Դիտարկելով մահվան դեպքերն՝ ըստ պատճառի և մահացածների ծառայության տեսակի՝ նկատելի է, որ ժամկետային զինծառայողներիշրջանում մահացության պատճառներն են՝ ինքնասպանությունը (4), առողջական խնդիրները (2), սպանությունը (2), ավտովթարը (1):

Պայմանագրային զինծառայողների մահացության պատճառների թվում են՝ դժբախտպատահարները (5), առողջականխնդիրները (4), ինքնասպանությունը (3), ավտովթարը (1), հրադադարի ռեժիմի խախտումը (1):

Սպաների մահվան պատճառներից են՝ առողջական խնդիրները (3), ինքնասպանությունը (1), ավտովթարը (1), դժբախտ պատահարը (1), ականի պայթյունը(1): 1 ենթասպայի մահվան պատճառ է դարձել առողջական խնդիրը:

Կարող ենք արձանագրել, որ 2020թ 1-ին կիսամյակում ինքնասպանության, առողջական խնդիրների ևավտովթարիհետևանքով մահվան դեպքեր արձանագրվել են թե՛ պարտադիր ժամկետային, թե՛ ժամկետային պայմանագրայինզինծառայողների, և թե՛ սպաների շրջանում:

Ինչ վերաբերում է զինծառայության հետկապված և չկապված դասակարգումներին, ապա ՀՀ զինվորականկենտրոնականդատախազության՝ ՀՔԱՎ գրասենյակին տրամադրած տեղեկության համաձայն՝ զինծառայության հետ կապված են համարվել մահվան 31 դեպքից 17 -ը, չկապված՝ 14-ը: ՀՀ քննչական կոմիտեն ՀՔԱՎ գրասենյակին տրամադրել է տեղեկություններ միայն այն 18զինծառայողների մահվան դեպքերի մասին, որոնց առիթով ՀՀ ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչության ստորաբաժանումներում իրականացվում է մինչդատական վարույթ: Ուշագրավ է, որ ՀՀ ՔԿ-ի տվյալներն այն մասին, որ 18 զինծառայողներից 17-ի մահվան դեպքերը համարվել են զինծառայության հետ կապված, 1-ը՝ ոչ, համընկնում է ՀՀգլխավոր դատախազության տվյալներին:

Հարկ է նշել, որ թեև ՀՔԱ Վանաձորի գրասենյակի կողմից 2020թ 1-ին և 2-րդ եռամսյակներում ՀՀ ՔԿ-ին հասցեագրված տեղեկատվության հարցմամբ պահանջվել էր տեղեկություն թե՛ զինծառայության հետ կապված, թե՛ չկապված մահվան դեպքերի մասին, այնուամենայնիվ, 1-ին եռամսյակի հարցմանն ի պատասխան՝ ՀՀ ՔԿ-ը տրամադրել է տվյալներ միայն ծառայության հետ կապված մահվան դեպքերի վերաբերյալ, իսկ 2020 թ.-ի 2-րդ եռամսյակի նույնաբովանդակ հարցմանը, ծառայության հետ կապված մահացության դեպքերից բացի, ՀՀ ՔԿ-ը տրամադրել է մանրամասներ ծառայության հետ կապ չունեցող միայն 1զինծառայողի մահվան դեպքի վերաբերյալ:

Տեղեկատվության հարցումների ժամկետների առումով հիշարժան է 2020թ հունիսի 29-ին ՀՔԱ Վանաձորի գրասենյակի կողմից ՀՀ ՊՆ-ին ուղղված գրությունը, որի պատասխանը չի ստացվել օրենքով սահմանված ժամկետում: Գրությունն ուղարկելուց անցել է գրեթե 1 ամիս, այնինչ «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքով տեղեկատվության հարցումներին պատասխանելու համար սահմանված է 5-օրյա ժամկետ:

ՀՔԱ Վանաձորի գրասենյակն ուսումնասիրել է նաև ԱՀ/ԼՂ՝ Ադրբեջանի հետ շփման գծում հրադադարի ռեժիմի խախտումների և կրակոցների վիճակագրությունը: Հայաստանի և Ադրբեջանի շփման գծում հրադադարի ռեժիմի խախտման մասին տեղեկությունը հասանելի չէ, քանի որ այն չի հրապարակվում ՀՀ ՊՆ պաշտոնական կայքում: Հրադադարի ռեժիմի խախտման թվի մասին ՀՔԱ Վանաձորի գրասենյակի՝ 2019թ ՀՀ ՊՆ-ին ուղղված հարցմանը վերջինս մերժել է տեղեկություն տրամադրել՝ հղում տալով «ՀՀ ՊՆ համակարգի գաղտնագրման ենթակա տեղեկությունների ընդլայնված գերատեսչական ցանկը հաստատելու մասին» N9 հրամանի 17-րդ գլխի 42-րդ կետին:

2019թ 1-ին կիսամյակի համեմատ՝ 2020թ նույն ժամանակահատվածում ԱՀ/ԼՂ-ում նվազել է թե՛ հրադադարի ռեժիմի խախտումների (1335-ով), թե՛ կրակոցների թիվը (17 050-ով):

Նշենք, որ այս տվյալները ներառում են միայն ԱՀ/ԼՂ և Ադրբեջանի շփմանգծում արձանագրված հրադադարի ռեժիմի խախտման դեպքերը: 2020թ 1-ին կիսամյակում հրադադարի ռեժիմի խախտման հետևանքով արձանագրված մահվան 1 դեպքը գրանցվել է ՀՀ տարածքում:

Կարևոր ենք համարում նշել, որ թեև 2020 թ 1-ին կիսամյակում ԱՀ/ԼՂ ևԱդրբեջանի սահմանին հրադադարի ռեժիմի խախտման դեպքերը նվազելեն, 2020 թ հուլիսի 12-ից Հայաստանի և Ադրբեջանի սահմանին՝ ՀՀՏավուշի մարզի ուղղությամբ արձանագրվեց իրավիճակի կտրուկ սրացում, ինչը հանգեցրեց նյութական ու մարդկային կորուստների՝ 2 երկրներիզինված ուժերում:

Ընդհանուր առմամբ սահմանային խիստ լարված իրավիճակը տևել է 4 օր՝հուլիսի 12- 16-ը, որին հաջորդել են ՀՀ ՊՆ-ի մամուլի խոսնակի կողմիցպարբերաբար տարածվող տեղեկությունները՝ սահմանին հարաբերականանդորրի պահպանման վերաբերյալ:

2020 թ հուլիսին Հայաստանի և Ադրբեջանի սահմանին արձանագրվածդիվերսիոն ներթափանցումների փորձերին, արձակված կրակոցներին, կիրառված զինատեսակներին և մահացության դեպքերին ՀՔԱ Վանաձորիգրասենյակը կանդրադառնա 2020 թ հոկտեմբերի տեղեկանքում:

Տեղեկանքը ներառում է նաև 2020 թ․ 1-ին եռամսյակում զինծառայողների մահվան փաստերով հարուցված քրեական գործերը: Ըստ առկա՝ պաշտոնապես և ԶԼՄ-ներով տարածված տվյալների՝ 2020 թ․ 1-ին կիսամյակում ՀՀ և ԱՀ/ԼՂ զինված ուժերում մահացության 31 դեպքերից 18-ի փաստով հարուցվել են քրեականգործեր՝ ՀՀ ՔՕ –ի տարբեր հոդվածներով: 18 գործերից 17-ը գտնվում է նախաքննության փուլում, 1 դեպքով հարուցված քրեական գործի վարույթը կարճվել է՝ հանցագործության դեպքի բացակայության հիմքով: Մահվան 4 դեպքով քրեական գործի հարուցումը մերժվել է և դրանք ՀՀ գլխավոր դատախազության կողմից համարվել են զինծառայության հետ կապ չունեցող: 1 դեպքով, որը ևս գլխավոր դատախազությունը համարել է զինծառայության հետ չկապված, նյութեր են նախապատրաստվում: 8 դեպքով քրեական գործերի հարուցման մասին հայտնի չէ:

Ամբողջական տեղեկանքը՝ ԱՅՍՏԵՂ:


Սուրբ Սարգիս եկեղեցում Պատարագի ընթացքում Վեհափառի անունը կրկին զեղչվեց. հավատավոր ժողովուրդը վանկարկում էր կաթողիկոսի անունը

Սուրբ Սարգիս եկեղեցում Պատարագի ընթացքում Վեհափառի անունը կրկին զեղչվեց. հավատավոր ժողովուրդը...

12:48

Կոչ-խնդրանքս է մեզանից յուրաքանչյուրին` անկախ դիրքից ու դիրքորոշումից, նպաստել կրքերի հանդարտեցմանը. Սերովբե եպիսկոպոս Իսախանյան

Կոչ-խնդրանքս է մեզանից յուրաքանչյուրին` անկախ դիրքից ու դիրքորոշումից, նպաստել կրքերի...

11:24

«132-րդ Հայրապետը կանգնած է անսասան». Տեր Ասողիկ

«132-րդ Հայրապետը կանգնած է անսասան». Տեր Ասողիկ

11:09

Վիճաբանություն և ծեծկռտուք՝ Արարատի մարզի Նոյակերտ գյուղում

Վիճաբանություն և ծեծկռտուք՝ Արարատի մարզի Նոյակերտ...

10:55

Իշխանության համար բանակն ունենալու է խորհրդանշական դեր. Աբրահամյան

Իշխանության համար բանակն ունենալու է խորհրդանշական դեր....

10:33

Սամվել Կարապետյանի գործով 53 քննիչներից բաղկացած խմբի կողմից առկա է վճռական անգործություն. Արամ Վարդևանյան

Սամվել Կարապետյանի գործով 53 քննիչներից բաղկացած խմբի կողմից առկա է վճռական անգործություն. Արամ...

17:27

Գևորգ Պապոյանը զրույցներ է ունեցել Թուրքիայի ու Ադրբեջանի գյուղատնտեսության նախարարների հետ

Գևորգ Պապոյանը զրույցներ է ունեցել Թուրքիայի ու Ադրբեջանի գյուղատնտեսության նախարարների...

17:16

Դատախազությունը կբողոքարկի ուսանողի նկատմամբ բռնություն կիրառած անձանց ազատ մնալու որոշումը

Դատախազությունը կբողոքարկի ուսանողի նկատմամբ բռնություն կիրառած անձանց ազատ մնալու...

17:05

Արմեն Գրիգորյանն ու Իրեն Ֆելինը քննարկել են ՀՀ-ՆԱՏՕ երկկողմ համագործակցությունը

Արմեն Գրիգորյանն ու Իրեն Ֆելինը քննարկել են ՀՀ-ՆԱՏՕ երկկողմ...

16:33

Վարդենիսում 2 պայմանագրային զինծառայող է պայթել ականի վրա. ՊՆ-ից հայտնում են՝ նրանց կյանքին վտանգ չի սպառնում

Վարդենիսում 2 պայմանագրային զինծառայող է պայթել ականի վրա. ՊՆ-ից հայտնում են՝ նրանց կյանքին վտանգ...

16:05

Լիլիթ Մակունցը հանդիպում է ունեցել Գերմանիայի Ավետարանական եկեղեցու եպիսկոպոսի գլխավորած պատվիրակության հետ

Լիլիթ Մակունցը հանդիպում է ունեցել Գերմանիայի Ավետարանական եկեղեցու եպիսկոպոսի գլխավորած...

15:36

Հնարավոր է՝ զոհերի թվերը էլի փոխվեն, քանի որ ունենք 191 անհայտ կորած. Ալեն Սիմոնյան

Հնարավոր է՝ զոհերի թվերը էլի փոխվեն, քանի որ ունենք 191 անհայտ կորած. Ալեն...

15:05

Հեղուկ գազի գինը Հայաստանում բարձրացել է. տնտեսագետը նշում է հիմնական պատճառները

Հեղուկ գազի գինը Հայաստանում բարձրացել է. տնտեսագետը նշում է հիմնական...

14:06

Հայաստանի Հանրապետությունը կարևորում է Ալբանիայի Հանրապետության հետ համագործակցության զարգացումը. Նիկոլ Փաշինյան

Հայաստանի Հանրապետությունը կարևորում է Ալբանիայի Հանրապետության հետ համագործակցության զարգացումը....

13:33

Բռնություն գործադրելու դեպքերը ոչ միայն դատապարտելի են և անթույլատրելի, այլ վկայում են հարցին առնչվող խորքային խնդիրների առկայության մասին. ՄԻՊ

Բռնություն գործադրելու դեպքերը ոչ միայն դատապարտելի են և անթույլատրելի, այլ վկայում են հարցին...

13:02

Կոտայքում գործող ավտոգազալիցքավորման ընկերությունը վերականգնել է պետությանը պատճառված 10.7 մլն դրամի վնասը

Կոտայքում գործող ավտոգազալիցքավորման ընկերությունը վերականգնել է պետությանը պատճառված 10.7 մլն...

12:24

Միաբանների ժողովում չի քննարկվել Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպած Սրբազանների կարգալուծության հարցը

Միաբանների ժողովում չի քննարկվել Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպած Սրբազանների կարգալուծության...

12:06

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ժողով է գումարվել

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ժողով է գումարվել

11:46

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի...

11:26

Քանի կնունք, հարսանիք, որքան հաց, գինի և զրույց ենք կիսել. Աշոտյան

Քանի կնունք, հարսանիք, որքան հաց, գինի և զրույց ենք կիսել....

11:02

RIOmall
Artioli
երկերքչրքհնգուրբշբթկրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031

Հայկական մամուլ

«Ժողովուրդ».  Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի թիրախում

«Ժողովուրդ». Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի...

09:55

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա նիստերի օրակարգում

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա...

09:42

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս». անուններ

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս»....

09:33

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

09:19

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի է

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի...

09:02

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան կշարունակի

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան...

09:44

«Փաստ». Զիջումները վերածվում են կապիտուլյացիայի, բայց խաղաղություն այդպես էլ չի հաստատվում

«Փաստ». Զիջումները վերածվում են կապիտուլյացիայի, բայց խաղաղություն այդպես էլ չի...

09:35

«Հրապարակ». Դավիթ Տոնոյանին թույլ չեն տալու

«Հրապարակ». Դավիթ Տոնոյանին թույլ չեն տալու

09:17

«Հրապարակ». Ընտրությունների շեմին մոտ 8 հազար մարդու փորձում են իրենց կողմը գրավել

«Հրապարակ». Ընտրությունների շեմին մոտ 8 հազար մարդու փորձում են իրենց կողմը...

09:47

«Ժողովուրդ». Ինչ է հայտարարագրել «Մարտի 1»-ի գործով անցած եւ 2021-ին արդարացված Արարատի համայնքապետ Ավետիսյանը

«Ժողովուրդ». Ինչ է հայտարարագրել «Մարտի 1»-ի գործով անցած եւ 2021-ին արդարացված Արարատի...

09:27

«Հրապարակ». Եկեղեցու վերնախավի դիրքորոշումը կոշտ է եղել

«Հրապարակ». Եկեղեցու վերնախավի դիրքորոշումը կոշտ է...

09:15

«Ժողովուրդ». Ինչ է քննարկվել երեկ Մայր Աթոռում տեղի ունեցած եպիսկոպոսաց ժողովին

«Ժողովուրդ». Ինչ է քննարկվել երեկ Մայր Աթոռում տեղի ունեցած եպիսկոպոսաց...

09:01

«Հրապարակ». ՔՊ–ից ովքեր են առաջադրվել, ովքեր են ոտքը կախ գցել

«Հրապարակ». ՔՊ–ից ովքեր են առաջադրվել, ովքեր են ոտքը կախ...

09:16

«Հրապարակ». Ելքեր են փնտրում պրոֆեսիոնալների ցուցակում ընդգրկվելու համար

«Հրապարակ». Ելքեր են փնտրում պրոֆեսիոնալների ցուցակում ընդգրկվելու...

09:01

«Հրապարակ». Գյումրու ՔՊ կառույցը լուծարվել է. Կարեն Սարուխանյանին պարտադրել են

«Հրապարակ». Գյումրու ՔՊ կառույցը լուծարվել է. Կարեն Սարուխանյանին պարտադրել...

09:55

«Ժողովուրդ». Գործընթացը սառեցվել է. կրճատումների պատճառով բունտ կարող էր հասունանալ

«Ժողովուրդ». Գործընթացը սառեցվել է. կրճատումների պատճառով բունտ կարող էր...

09:44

«Հրապարակ». Երկու ամսում երեք հայց Գարիկ Սարգսյանի դեմ

«Հրապարակ». Երկու ամսում երեք հայց Գարիկ Սարգսյանի դեմ

09:33

«Իրավունք». Դիանա Գասպարյանը մի լավ ծիծաղել է ՔՊ-ի թեկնածու Արգիշտի Մեխակյանի ռեյտինգի վրա

«Իրավունք». Դիանա Գասպարյանը մի լավ ծիծաղել է ՔՊ-ի թեկնածու Արգիշտի Մեխակյանի ռեյտինգի...

09:15

«Իրավունք». «Մի բան արեք ախպերություն. Նժարին նախարար լինել-չլինելն է»

«Իրավունք». «Մի բան արեք ախպերություն. Նժարին նախարար լինել-չլինելն...

09:01

«Հրապարակ». Վաղարշապատում ՔՊ–ն անցել է «մարտեր առանց կանոնների»

«Հրապարակ». Վաղարշապատում ՔՊ–ն անցել է «մարտեր առանց...

09:56

«Փաստ». Ներկա «լավությունները» հետո ժողովրդի «քթերից են բերելու»

«Փաստ». Ներկա «լավությունները» հետո ժողովրդի «քթերից են...

09:45

«Հրապարակ». ՔՊ–ական պատգամավորներն ընդդեմ կառավարության

«Հրապարակ». ՔՊ–ական պատգամավորներն ընդդեմ...

09:33

«Ժողովուրդ». Փաշինյանի իշխանությունը Արցախից մսխված գումարների քրգործը հովանավորում է

«Ժողովուրդ». Փաշինյանի իշխանությունը Արցախից մսխված գումարների քրգործը հովանավորում...

09:16

«Փաստ». Դպրոցներում ուսուցիչների սուր պակաս կա

«Փաստ». Դպրոցներում ուսուցիչների սուր պակաս կա

09:02

«Ժողովուրդ». Ինչ ունեցվածք ունի Վեհափառի եղբորը եւ եղբորորդուն կալանավորած դատավորը

«Ժողովուրդ». Ինչ ունեցվածք ունի Վեհափառի եղբորը եւ եղբորորդուն կալանավորած...

09:55

«Ժողովուրդ». 0,5-1,5 միլիոն դրամը ՔՊ-ում դժգոհության առիթ է դարձել. ովքեր պետք է վճարեն 2026 թվականի «գլխագինը»

«Ժողովուրդ». 0,5-1,5 միլիոն դրամը ՔՊ-ում դժգոհության առիթ է դարձել. ովքեր պետք է վճարեն 2026...

09:26

«Հրապարակ». ՔՊ–ում շատերն են վախենում Աստծո նզովքից

«Հրապարակ». ՔՊ–ում շատերն են վախենում Աստծո նզովքից

09:12

«Հրապարակ». Պարտադիր զինծառայությունը նաև ստաժ կհաշվեն. Իշխանուրթյունը պոպուլիստական նախագծերի շքերթ է նախատեսում

«Հրապարակ». Պարտադիր զինծառայությունը նաև ստաժ կհաշվեն. Իշխանուրթյունը պոպուլիստական նախագծերի...

09:01

«Հրապարակ». Փակ նիստի ժամանակ «դեբոշ» են արել.  Հայկ Սարգսյանը փորձել է անգամ Փաշինյանի անձով սաստել Քոչարյանին

«Հրապարակ». Փակ նիստի ժամանակ «դեբոշ» են արել. Հայկ Սարգսյանը փորձել է անգամ Փաշինյանի անձով...

09:55

«Փաստ». Արևմուտքում էլ են սկսո՞ւմ «ձեռքները լվանալ» Նիկոլ Փաշինյանից

«Փաստ». Արևմուտքում էլ են սկսո՞ւմ «ձեռքները լվանալ» Նիկոլ...

09:46

«Իրավունք». Ավինյանը սկսել է «խաղեր տալ» ընդդիմադիրների հետ

«Իրավունք». Ավինյանը սկսել է «խաղեր տալ» ընդդիմադիրների...

09:32

«Հրապարակ». Ովքե՞ր են ընդգրկված ՔՊ–ի նախընտրական շտաբում

«Հրապարակ». Ովքե՞ր են ընդգրկված ՔՊ–ի նախընտրական...

09:15

«Իրավունք». «Հալներդ կտենաք». Փաշինյանը կշտամբել է հրճված թիմակիցներին

«Իրավունք». «Հալներդ կտենաք». Փաշինյանը կշտամբել է հրճված...

09:02

«Հրապարակ». Իշխանությունները բարձր մակարդակով «բողոքներ» են ուղարկել

«Հրապարակ». Իշխանությունները բարձր մակարդակով «բողոքներ» են...

09:55

«Ժողովուրդ». Մուկն ու «Ձուկը» միախառնվել են. ԱԺ-ն նվագարկիչ ու սկավառակ է գնել պետբյուջեի հաշվին

«Ժողովուրդ». Մուկն ու «Ձուկը» միախառնվել են. ԱԺ-ն նվագարկիչ ու սկավառակ է գնել պետբյուջեի...

09:45

«Ժողովուրդ». ԱԳՆ-ն անկարող է 100 մլն եվրոյի աջակցությունը ստանալ. ամիսներ շարունակ ջանքեր են գործադրվում

«Ժողովուրդ». ԱԳՆ-ն անկարող է 100 մլն եվրոյի աջակցությունը ստանալ. ամիսներ շարունակ ջանքեր են...

09:32

«Հրապարակ». Բարձրաստիճան հոգևորականները հակաքայլեր են ձեռնարկում իշխանությունների դեմ

«Հրապարակ». Բարձրաստիճան հոգևորականները հակաքայլեր են ձեռնարկում իշխանությունների...

09:15

«Հրապարակ». Արգիշտի Մեխակյանը դեպրեսիայի մեջ է

«Հրապարակ». Արգիշտի Մեխակյանը դեպրեսիայի մեջ է

09:01

«Ժողովուրդ». «Լավ ազդակներ կան». Որոնք են իշխանության ամենօրյա քննարկումների թեմաները

«Ժողովուրդ». «Լավ ազդակներ կան». Որոնք են իշխանության ամենօրյա քննարկումների...

09:56

«Փաստ». Քաղաքական կամիկաձեներ. ինչո՞վ են վախեցնելու հայ ժողովրդին

«Փաստ». Քաղաքական կամիկաձեներ. ինչո՞վ են վախեցնելու հայ...

09:46

«Հրապարակ». Ավետիս Կարագուլյանը կոմայի մեջ է. նա մի շարք քրեական ու քաղաքացիական գործերով է անցնում

«Հրապարակ». Ավետիս Կարագուլյանը կոմայի մեջ է. նա մի շարք քրեական ու քաղաքացիական գործերով է...

09:33

«Ժողովուրդ». Համայնքների ղեկավարները թիրախում են. կա՛մ երդում, կա՛մ հրաժեշտ

«Ժողովուրդ». Համայնքների ղեկավարները թիրախում են. կա՛մ երդում, կա՛մ...

09:24

«Հրապարակ». Արփինե Սարգսյանին փոխարինող են փնտրում. ո՞վ է թեկնածուն

«Հրապարակ». Արփինե Սարգսյանին փոխարինող են փնտրում. ո՞վ է...

09:17

«Փաստ». Իշխանություններն ուզում են Սամվել Կարապետյանի հաշվին հանրությանը նախընտրական լավություն «ծախե՞լ»

«Փաստ». Իշխանություններն ուզում են Սամվել Կարապետյանի հաշվին հանրությանը նախընտրական լավություն...

09:01

«Հրապարակ». Ինչո՞ւ էր Սուրեն Պապիկյանն ԱԺ եկել. մանրամասներ փակ հանդիպումից

«Հրապարակ». Ինչո՞ւ էր Սուրեն Պապիկյանն ԱԺ եկել. մանրամասներ փակ...

09:46

«Ժողովուրդ». Հոգեւորականների հետ ուշագրավ դեպքեր են տեղի ունեցել. ինչն է պատճառը

«Ժողովուրդ». Հոգեւորականների հետ ուշագրավ դեպքեր են տեղի ունեցել. ինչն է...

09:35

«Իրավունք». Հոգեւորականների վրա կոմպրոմատներ հավաքել. նոր հրահանգ

«Իրավունք». Հոգեւորականների վրա կոմպրոմատներ հավաքել. նոր...

09:22

«Հրապարակ». Գորշ կարդինալները տիրապետում են ներկուլիսային անցուդարձին

«Հրապարակ». Գորշ կարդինալները տիրապետում են ներկուլիսային...

09:12

«Իրավունք». Սեքս–սկանդալներ են պայթելու. հայտնի է՝ ովքեր են թիրախում

«Իրավունք». Սեքս–սկանդալներ են պայթելու. հայտնի է՝ ովքեր են...

09:00

«Ժողովուրդ». Փաշինյանն արդյունքից շատ դժգոհ է

«Ժողովուրդ». Փաշինյանն արդյունքից շատ դժգոհ է

09:56