Ոստիկանության Մասիսի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի արդյունքում հուլիսի 24-ին Հայանիստ գյուղում բնակվող 51-ամյա մի տղամարդ կամավոր հանձնել է առանց գործարանային համարի «Կալաշնիկով» ինքնաձիգ, ինքնաձիգի պահեստատուփեր ու տարբեր տրամաչափի փամփուշտներ։ Այս մասին հայտնում է ՀՀ ոստիկանության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը։ Վեդի քաղաքի 32-ամյա մի բնակիչ ոստիկանության Արարատի բաժնում կամավոր հանձնել է հանգուցյալ հոր` առանց գործարանային համարի «Կալաշնիկով» ինքնաձիգը, ինքնաձիգի փամփշտատուփեր ու փամփուշտներ։ «Մոսին» տեսակի հրազեն, պայթուցիչով նռնակ, ինքնաձիգի փամփշտատուփ ու փամփուշտներ է ոստիկանության Արարատի բաժնում կամավոր հանձնել Արարատի մարզում բնակվող մի կին, ըստ նրա՝ դրանք պատկանել են ամուսնուն։ Սևանի բաժնի քրեական հետախույզների բացատրական աշխատանքի արդյունքում Սևանում բնակվող մի տղամարդ բաժնում կամավոր հանձնել է գործարանային համարով «Կալաշնիկով» ինքնաձիգ ու ինքնաձիգի 140-ից ավելի փամփուշտ, որոնք պատկանել են հանգուցյալ պապին։ Գառնիի ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքում Առինջ գյուղում բնակվող մի կին կամավոր հանձնել է հանգուցյալ ամուսնուն պատկանած առանց գործարանային համարի «Կալաշնիկով» ինքնաձիգ, ինքնաձիգի պահունակ ու փամփուշտներ։ Կապանում բնակվող մի կին ոստիկանության Կապանի բաժնում կամավոր հանձնել է հանգուցյալ ամուսնուն պատկանած գործարանային համարով «Կալաշնիկով» ինքնաձիգը, որը գտել է ավտոտնակը մաքրելիս։ Սպիտակի ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքում Մեծ Պարնի գյուղում բնակվող մի տղամարդ կամավոր հանձնել է 7,62 մմ տրամաչափի դիպուկահար հրազեն ու տարբեր տրամաչափի փամփուշտներ, որոնք, ըստ նրա` պատկանել են հանգուցյալ ընկերոջը։
15:29
15:04
14:35
14:14
13:06
12:33
12:09
11:14
10:48
10:28
09:38
09:19
09:02
17:03
16:42
16:28
16:16
16:00
15:45
15:26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33