ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժնում ավարտվել է «Զատիկ երեխաների աջակցման կենտրոն» ՊՈԱԿ-ի նախկին սանի կողմից նույն կազմակերպության սանին դանակահարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ 2020 թ. մայիսի 1-ին՝ ժամը 18:00-ի սահմաններում, «Զատիկ երեխաների աջակցման կենտրոն» ՊՈԱԿ-ի նախկին սանը՝ 18-ամյա երիտասարդը, գտնվելով նշված ՊՈԱԿ-ի երկրորդ հարկի միջանցքում, ցանկացել է զրուցել նույն ՊՈԱԿ-ի սանի հետ: Սակայն վերջինս, գտնվելով ննջասենյակում և խուսափելով նրա հետ զրույցից, կազմակերպության սաներից մեկին խնդրել է փոխանցել, թե, իբր, ինքը քնած է: 18-ամյա երիտասարդը, ցավագին ընդունելով իր հետ զրուցելուց խուսափելու համար իրեն սուտ տեղեկություններ փոխանցելու հանգամանքը, ննջասենյակից դուրս է կանչել կազմակերպության սանին, միջանցքում նախ դիտողություն է կատարել վերջինիս, ապա դիտավորությամբ բռունցքով հարվածել է նրա դեմքի շրջանին: Այնուհետև մարմնական վնասվածք պատճառելու դիտավորությամբ, իր մոտ գտնվող ծալովի դանակով մի քանի անգամ հարվածել է վերջինիս մարմնի տարբեր մասերին՝ առողջությանը դիտավորությամբ պատճառելով կյանքին վտանգ սպառնացող ծանր վնաս: Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 18-ամյա երիտասարդին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի (դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը) 2-րդ մասի 9-րդ կետով։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը: Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ ուղարկվել դատարան:
12:48
11:24
11:09
10:55
10:33
17:27
17:16
17:05
16:33
16:05
15:36
15:05
14:06
13:33
13:02
12:24
12:06
11:46
11:26
11:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56