Զարթոնքի գյուղապետի տեղակալ Սուրեն Պողոսյանը հուլիսի 27-ին գյուղում իր մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպի հետեւանքով լուրջ վնասվածքներ է ստացել, հիվանդանոց դիմել բուժօգնության։ «Տուժել ենք ես, եղբայրս ու մեզ օգնության եկած մի քանի հոգին։ Սերյոժա Եփրեմյանի չորս կողոսկրերը ջարդած է, քարով էին խփել, Համլետը, որն իր տղայի հետ հասավ ինձ փրկելու, իր գլուխն է կոտրվել։ Խաչատուր Աբովյանին տրուբեքով դաժան ծեծել են։ Ծեծը ո՞րն է, երևի թուրքն էդպիսի բան չէր անի։ Հետևիցս այնպես են հարվածել՝ գիտակցությունս կորցրած ընկել եմ գետնին։ Նարեկ ու Արգիշտի Մելքոնյանները, Մխթար Սարսգյանը ընկածս տեղը տրուբեքով, արմատուրեքով ինձ հարվածել են, մեր տղերքն են հազիվ հասցրել՝ փրկել։ Գլխիս վրա եմ վնասվածք ստացել, 8-10 կար են դրել, թևս է կոտրվել, կողքերս են ցավում»,- NEWS.am-ի հետ զրույցում միջադեպի մանրամասները պատմեց Սուրեն Պողոսյանը՝ նշելով, որ բոլորն էլ հիվանդանոցից դուրս են գրվել։ Սուրեն Պողոսյանի խոսքով՝ միջադեպի պատճառները արդեն մեկուկես տարվա պատմություն ունեն։ Ըստ նրա՝ նախկին գյուղապետ Պարույր Սարգսյանը չի համակերպվում այն մտքի հետ, որ այլևս ինքը գյուղապետ չէ և փորձում է վրեժխնդիր լինել։ «Զենքի կրակոց, դանակահարություն, ծեծ ու ջարդ, հունվարին էլի ծեծ ու ջարդ եղավ, ամբողջ համակարգը խառնվել էր իրար, որ Զարթոնքում խաղաղություն տիրի։ Հիմա նորից նույնը կրկնվում է, անընդհատ հրահրում են, հայհոյանքներ են հնչեցնում իմ հասցեին, քանի որ ես ակտիվ մասնակցություն եմ ունեցել իր պաշտոնից ազատվելուն, մեր հավաքները ես եմ գլխավորել, ինքը բացահայտ կերպով ասել է, որ դու իմ թշնամին ես, դու լավ իմացի, որ սա չես մարսելու ու ամեն տեղ ինքն ասում է, որ մենք Սուրենի հարցերը կլուծենք, որ չսպանենք, ինվալիդ կթողնենք։ Այնպես չի էլի, որ մենք էլ հավի ճուտ ենք, մեզ կարող են ինչ ուզեն անել։ Սա նոր Հայաստանն է, մենք շարժվում ենք նոր Հայաստանի օրենքներով, սա Սերժի Հայաստանը չէ, ինքն էլ Սերժի մտերիմ ու հարազատ մարդն է, ինքն այսօրվա Կառավարության ու նոր օրենքներին չի համակերպվում։ Մարդը 30 տարի թալանել, ավիրել, քանդել է, իսկ հիմա չի հարմարվում, իսկ մենք օգոստոսից սկսում ենք մանկապարտեզի հիմնանորոգումը՝ 400 000 դոլարին համարժեք դրամով, էդ ամեն ինչը իր համար ցավ է, բարի գործեր անելուց ինքը ընկնում է տվայտվանքների մեջ։ Ճանապարհ ենք գծել, լույսեր են քաշել, համայնքի բյուջեն կոպեկ-կոպեկ գնում է համայնքի զարգացման, բարգավաճման համար»,- նշեց Պողոսյանը։ Սուրեն Պողոսյանը կարծում է՝ միջադեպով պատմությունը չի ավարտվի եւ կարող է ճակատագրական հետեւանքներ ունենալ, եթե իրավապահ մարմինները հարցին վերջնական լուծում չտան։ «Մինչև հիմա համակարգը կարելի է ասած՝ էշի ականջը լուռ քնել է, նայում է, տեսնի, ոնց կլինի, հանկարծ նախկին գյուղապետ Պարույր Սարգսյանը չվիրավորվի, որովհետև կոռումպացված ու փթած է համակարգը, դեռ լիովին չի առողջացել»,- ասաց Սուրեն Պողոսյանը։ Պողոսյանի խոսքով՝ իր վրա հարձակվողները եղել են դպրոցի աշխատող և մանկավարժ։ «Նարեկ Մելքոնյան՝ մանկավարժ, տնօրեն, Սամսոն Հովսեփյան՝ օպերատոր, Թորոս Բաղջագուլյան՝ տնտեսվար, իր տղան՝ պահակ։ Իրենք իրենց թայֆայով, վերջ»,- ասաց նա։ Իրավապահ մարմինների աշխատակիցներն այս պահին աշխատանք են իրականացնում Զարթոնքում, Սուրեն Պողոսյանը դեռեւս չի հարցաքննվել։
20:13
19:57
19:25
19:04
18:44
18:21
18:09
13:23
13:09
12:53
12:03
11:49
11:35
11:18
11:02
17:03
16:45
16:24
16:06
15:43
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03