Կորոնավիրուսի համավարակի պատճառով համաշխարհային զբոսաշրջային ոլորտն այս տարի կարող է չստանալ 320 մլրդ դոլար: Այս մասին նշված է այսօր տարածված ՄԱԿ Համաշխարհային զբոսաշրջային կազմակերպության մամուլի հաղորդագրության մեջ, փոխանցում է ՏԱՍՍ-ը: Դեպի այլ երկրներ ճանապարհորդող զբոսաշրջիկների թիվը ընթացիկ տարվա մայիսին անցյալ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշի համեմատությամբ 98 տոկոսով կրճատվել է: Ընդ որում՝ այս տարվա առաջին 5 ամիսներին այս ցուցանիշն ունեցել է 56 տոկոսով անկում, «ինչը հանգեցրել է միջազգային տուրիզմի եկամուտների մոտ 320 մլրդ դոլար կորուստի», հստակեցրել են կազմակերպությունից: «Այս վերջին տվյալները հստակ ցույց են տալիս տուրիզմի վերականգնման կարեւորությունը, հենց որ անվտանգ լինի: Միջազգային տուրիզմի կտրուկ անկումը սպառնում է միլիոնավոր մարդկանց գոյության միջոցների կորստով, այդ թվում՝ զարգացող երկրներում»,- նշել է ՄԱԿ Համաշխարհային զբոսաշրջային կազմակերպության գլխավոր քարտուղար Զուրաբ Պոլոլիկաշվիլին: Այդուհանդերձ, ինչպես ընդգծվում է մամուլի հաղորդագրության մեջ, ներկայումս նկատվում են միջազգային տուրիստական ուղեւորությունների աստիճանական վերականգնման նշաններ: Սա հիմնականում կապված է Եվրամիության արտաքին սահմանների մասնակի բացման հետ: Դրա հետ մեկտեղ, ոլորտի վերջնական վերականգնում է սպասվում 2021 թվականի միայն երկրորդ կեսին, նշել են կազմակերպությունից:
13:37
13:07
12:48
12:34
12:13
11:44
11:35
11:11
11:05
10:49
10:26
10:02
09:51
09:43
17:58
17:36
15:26
15:21
15:17
15:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02