ARM | RUS |

Մենք սիրում ենք նարդի, շաշկի խաղալ, բայց սա շատ լուրջ շախմատի տախտակ է. Արկադի Տեր-Թադևոսյան

28.07.20 | 22:19

Բոլորն էլ տեսնում են, թե ոնց են մեր զինվորները դիրքավորվել այդ հակամարտության ժամանակ, ջախջախել մեր թշնամուն, բայց դա մեզ հույս չի տալիս, որ դա վերջինն է ու դրանով կվերջանա։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց գեներալ-մայոր, Արցախի հերոս, Շուշիի ազատագրության գործողության հրամանատար Արկադի Տեր-Թադևոսյանը՝ անդրադառնալով հուլիսի 12-ին հայ-ադրբեջանական սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում սկսված մարտական գործողություններին։

«Հայկական ու ադրբեջանական այդ հակամարտությունը, կռիվը երկու պետության մեջ դժվար է գնում։ Ոչ թե երկու պետություն են կռվում իրար դեմ, մի խումբ պետություններ կռվում են մի խումբ պետությունների դեմ։ Մենք ՀԱՊԿ-ի կազմի մեջ ենք, բայց տեսանք, որ ոնց որ թե կողքից է կանգնած։ Ադրբեջանը մտել է այլ խաղի մեջ, իրեն թուրքերն են մտցրել»,- ասաց Արկադի Տեր- Թադևոսյանը՝ անդրադառնալով Թուրքիայի և Ադրբեջանի՝ հուլիսի 29-ին մեկնարկող համատեղ զորավարժություններին։ «Եթե նայենք Թուրքիայի ռազմական գործողություններին, կասենք՝ նման չափի ու լայնամասշտաբ ընդհանրապես երկրորդ համաշխարհային պատերազմից հետո չի եղել։ Տեսեք՝ Թուրքիան գործողություններ է անում Սիրիայում, Իրաքում, Լիբիայում, Քաթարում, Սոմալիում, հակասություններ է բորբոքում Հունաստանի, Կիպրոսի հետ, ու հիմա էլ պատրաստվում է Եգիպտոսի հետ սկսել։ Այ այդ մասշտաբով գործողություններ է անում ինքը։ Սա աշխարհաքաղաքական խաղ է, սա շատ մտածված, կազմակերպված համակարգային քաղաքականություն է Թուրքիայի կողմից։ Թուրքիան 100-ից ավելի մարդ է սպանում, ասենք՝ Սիրիա է ներխուժում, ասում են՝ այո, Թուրքիան մտավ, սպանեց քրդերին․․․ Իրենց դիվանագիտական աշխատանքը տարիներ շարունակ մշակված է։ Իրենք պատրաստվում են և միջազգային հանրությունն արդեն պատրաստվում է ընդունել թուրքական այդ խաղը։ Ի՞նչ եմ ուզում ասել, որ ինքն այդ խաղի մեջ է մտցնում Ադրբեջանին, ոչ թե միայն մտցրեց, այլև հիմա տեսնում է, որ Ադրբեջանը չի կարողանում մեզ հետ կռվել։ Մենք Ադրբեջանին ջախջախեցինք․․․․ Հիմա տեսեք, ինչ են անում, վաղվանից սկսում են համատեղ զորավարժություններ»,- ասաց Արկադի Տեր-Թադևոսյանը։ Մեր հարցին, թե Թուրքիան բացահայտ խոսում է Ադրբեջանին աջակցելու մասին, և այս զորավարժությունների ֆոնին Հայաստանը մտահոգվելու պատճառներ ունի՞, Արկադի Տեր-Թադևոսյանը դրական է արձագանքում։ «Տավուշի այս դեպքերը ցույց են տալիս, որ ՀԱՊԿ-ը չի աշխատի մեզ հետ, Հայաստանին չի պաշտպանի։ Մենք հասկացանք, թե այնտեղ ինչ պետություններ են, իրենց ղեկավարությունները։ Քննադատում ենք Ռուսաստանին, բայց վատն այն է, որ մենք մեզ չենք քննադատում, մեզ չենք ասում մեր սխալները, մենք այնքան սխալներ ենք թույլ տվել եւ տալիս։ Տեսեք, մեր պատգամավորները՝ երիտասարդ, զարգացած, մի քանի հոգի կան, որ ասում են՝ Ռուսաստանի հետ չպետք է բան անենք, ՀԱՊԿ-ն ի՞նչ է, Գյումրիում ռուսական ռազմաբազան հանեք։ Ես չեմ ասում, որ Ռուսաստանը միշտ մեզ համար դրական դեր է խաղացել, բայց մենք ուրիշ ընկեր չունենք, հասկանո՞ւմ եք»,- ասաց Կոմանդոսը։ Արցախյան ազատամարտի հերոսի դիտարկմամբ՝ Հայաստանը հիմա, կածես թե, միայնակ է մնացել։ «Աստված մեզ ուժ տա, մենք միշտ դժվար ենք ապրել, դժվար պահերին հաղթել ենք, հիմա շատ դժվար պահ է, ու ամեն վայրկյան Թուրքիան իր ծրագիրը կարող է իրագործել։ Հայերն իրեց կոկորդում ոսկոր են... Մենք սիրում ենք նարդի, շաշկի խաղալ, բայց սա շատ լուրջ շախմատի տախտակ է, որի վրա խաղացողները շատ խելացի են։ Մեր ղեկավարությունը, բանակը, շատ զգույշ պետք է լինեն, պատրաստ լինեն, բայց շատ դժվար է»,- ընդգծեց նա։ Օրերս հրապարակվեց ՀՀ Գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Օնիկ Գասպարյանի մարտական կոչը՝ ուղղված հրամանատարներին և զինվորներին, որում նշվում է, որ «3-րդ բանակային կորպուսի վարած մարտական գործողությունները մտնելու են հայ ռազմարվեստի պատմության մեջ և դառնալու են որպես զորքերի կառավարման արդյունավետության, հրամանատարների նախաձեռնողականության և հմտության ցուցաբերման, ինչպես նաև հայ դիրքապահ զինվորների հերոսության ու խիզախության օրինակ»։ «Մենք պետք է ավելի զարգանանք, էլի գործողություններ ունենք, ոնց որ թե շատ լավ հիմքի վրա ենք, և այդ հիմքը պետք է զարգացնենք և ես Օնիկ Գասպարյանի հետ համաձայն եմ», - ասաց նա։ Թե ինչո՞ւ այս անգամ Ադրբեջանն ընտրեց Հայաստանի հետ սահմանը, հարձակվելով՝ Տավուշի ուղղությամբ, Կոմանդոսն արձագանքեց, որ սա Ռուսաստանին ու ՀԱՊԿ-ին ստուգելու համար էր։ «Ես էլ եմ դրա մասին մտածել։ Գիտեք, իրենք ուզում էին դուրս գալ ոչ թե Հայաստանի դեմ, այլ Ռուսաստանի ու ՀԱՊԿ-ի դեմ, տեսնեն՝ իրենք ձայն կհանե՞ն, ի՞նչ քայլեր կանեն ու իրենք հասկացան, որ ՀԱՊԿ-ն իրենց համար՝ no problem է»,- շեշտեց նա, ապա հավելեց, որ սա փորձ էր նաև ստուգելու ՀՀ Զինված ուժերի պատրաստվածությունը։ «Իրենք ստացան, Ալիևը չէր էլ սպասում»,- նկատեց գեներալ Տեր-Թադևոսյանը։ Արցախյան ազատամարտի հերոսը լայնածավալ պատերազմի հավանականություն մինչ այս չէր տեսնում, բայց այս դեպքերից հետո տեսնում է, ասում է՝ այն կարող է մի տեղ պայթել։ «Տավուշի գործողությունները մի հատ շտրիխ են մեծ նկարի։ Մենք չենք կարող ասել, որ Տավուշի դեպքերը սենց եղավ ու․․․ վերջ։ Հաջորդ օրը Թուրքիայի պաշտպանության նախարարն ի՞նչ ասաց։ Որ պատրաստ ենք, դուք մեր եղբայրն եք։ Այդ հարձակումը փոքր հարձակում չէր, դա ստուգում էր հետագա իրադարձությունների զարգացման ֆոնին»,- ասաց նա։ Անդրադառնալով Ադրբեջանի կողմից Մեծամորի ատոմակայանին հարվածելու սպառնալիքին և հարցին, թե ի՞նչը կարող է խանգարել Ադրբեջանին այդ քայլին գնալ, Արկադի Տեր-Թադևոսյանը պարզաբանում է, որ քամին հենց այնպես չի փչում, դրանց մասին «օրենքներ» կան, և այդ այդ «օրենքները» զինվորականները գիտեն ու հասկանում են։ «Քամին գնում է Թուրքիա, հիմա եթե իրենք խփեն ու պայթի, էդ սաղ գնում է Թուրքիա և Թուրքիան դա շատ լավ գիտի։ Բացի այդ կան միջազգային իրավունքներ, օրենքներ, որոնք արգելում են նման բաները։ Այնպես որ դա փուչիկ հայտարարություն էր», - ասաց նա։


ՀՀ-ում ունենք 800 000 գրանցված աշխատող և 500 000 թոշակառու. թոշակների հարցին միայն մեկ լուծում կա՝ ավելացնել աշխատատեղերը. Կարապետյան

ՀՀ-ում ունենք 800 000 գրանցված աշխատող և 500 000 թոշակառու. թոշակների հարցին միայն մեկ լուծում...

15:29

Ճնշումներին քահանա հայրերը չեն ենթարկվել. Մասյացոտնի թեմը հայտարարություն է տարածել

Ճնշումներին քահանա հայրերը չեն ենթարկվել. Մասյացոտնի թեմը հայտարարություն է...

15:04

Առաջիկայում կհայտնենք, թե ում հետ ենք պատրաստ կոալիցիա կազմել. Կարապետյան

Առաջիկայում կհայտնենք, թե ում հետ ենք պատրաստ կոալիցիա կազմել....

14:35

2026-ի ընթացքում զգալիորեն կակտիվանան «TRIPP ուղի» նախագծի վրա ազդեցություն ունենալու հիբրիդային գործողությունները. Զեկույց

2026-ի ընթացքում զգալիորեն կակտիվանան «TRIPP ուղի» նախագծի վրա ազդեցություն ունենալու հիբրիդային...

14:14

ՔԿ աշխատակիցները խուզարկության արդյունքում պարզեցին, որ ես բիբլիոֆիլ եմ, ֆիլատելիստ, ֆիլոկարտիստ, ֆիլումենիստ ու ֆալերիստ եմ. Դեմոյան

ՔԿ աշխատակիցները խուզարկության արդյունքում պարզեցին, որ ես բիբլիոֆիլ եմ, ֆիլատելիստ, ֆիլոկարտիստ,...

13:06

Գեղեցկության սրահներ, հացի փռեր, փոքր կրպակներ, ձեր հարկերը լինելու են 0 տոկոս. Նարեկ Կարապետյան

Գեղեցկության սրահներ, հացի փռեր, փոքր կրպակներ, ձեր հարկերը լինելու են 0 տոկոս. Նարեկ...

12:33

Հունվարի 20-ին դոլարի և եվրոյի փոխարժեքները նվազել են, ռուբլունը՝ աճել

Հունվարի 20-ին դոլարի և եվրոյի փոխարժեքները նվազել են, ռուբլունը՝...

12:09

ՊՆ-ից հերքում են

ՊՆ-ից հերքում են

11:14

Փաշինյանն ընդունել է Թրամփի առաջարկը

Փաշինյանն ընդունել է Թրամփի առաջարկը

10:48

Եվրամիության առաջնորդները արտակարգ հանդիպում կանցկացնեն

Եվրամիության առաջնորդները արտակարգ հանդիպում...

10:28

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում. նախագիծ

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում....

09:38

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների շարքից

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների...

09:19

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու գույքին

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու...

09:02

Մեկ շաբաթում տուժել է 95, զոհվել՝ 19 մարդ. Փրկարար ծառայությունն ամփոփում է շաբաթը

Մեկ շաբաթում տուժել է 95, զոհվել՝ 19 մարդ. Փրկարար ծառայությունն ամփոփում է...

17:03

Ձերբակալել են մարմնական վնաս պատճառած հետախուզվողին

Ձերբակալել են մարմնական վնաս պատճառած հետախուզվողին

16:42

Դավիթ Համբարձումյանի նկատմամբ կիրառվեց այլընտրանքային խափանման միջոց՝ տնային կալանք

Դավիթ Համբարձումյանի նկատմամբ կիրառվեց այլընտրանքային խափանման միջոց՝ տնային...

16:28

ՀՀ բանկերից մեկը միջազգային ֆինանսական շուկաներում թողարկել է աննախադեպ ծավալի` 600 մլն դոլարի եվրոբոնդեր. Նիկոլ Փաշինյան

ՀՀ բանկերից մեկը միջազգային ֆինանսական շուկաներում թողարկել է աննախադեպ ծավալի` 600 մլն դոլարի...

16:16

Վարդան Ղուկասյանի համար դատարան շտապօգնություն են կանչել. Փոստանջյան

Վարդան Ղուկասյանի համար դատարան շտապօգնություն են կանչել....

16:00

Արամ Ղազարյանը նշանակվել է փրկարար ծառայության տնօրեն, իսկ Կամո Ցուցուլյանը՝ ոստիկանապետ

Արամ Ղազարյանը նշանակվել է փրկարար ծառայության տնօրեն, իսկ Կամո Ցուցուլյանը՝...

15:45

Դատարանը պարտավորեցրել է քրեական վարույթ նախաձեռնել Արագածոտնի թեմի քահանաների գործով

Դատարանը պարտավորեցրել է քրեական վարույթ նախաձեռնել Արագածոտնի թեմի քահանաների...

15:26

RIOmall
Artioli
երկերքչրքհնգուրբշբթկրկ
1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031

Հայկական մամուլ

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում. նախագիծ

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում....

09:38

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների շարքից

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների...

09:19

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու գույքին

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու...

09:02

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային նպատակից ցածր է մոտ 20%-ով

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային...

09:52

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է դարձել

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է...

09:36

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի թեկնածուների թվում

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի...

09:19

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների ջանքերին

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների...

09:02

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

09:36

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

09:15

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում Փաշինյանից

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում...

09:02

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին փառավորվի»

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին...

09:36

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք առաջադրվի

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք...

09:19

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին ընդառաջ

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին...

09:13

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

09:01

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական խորհրդականը

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական...

09:47

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա...

09:35

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ բժշկին

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ...

09:17

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն ուսումնասիրել

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն...

09:02

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական ժողովներ

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական...

09:33

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ մանրամասներ

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ...

09:16

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ» փաթեթավորմամբ

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ»...

09:02

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ է

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ...

09:48

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն կլսենք

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն...

09:34

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման կարգ

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման...

09:16

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ աշխատանքները

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ...

09:02

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ կսահմանվեն

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ...

09:49

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի ընկերությունից

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի...

09:36

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից զրկել

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից...

09:15

«Ժողովուրդ».  Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի թիրախում

«Ժողովուրդ». Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի...

09:55

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա նիստերի օրակարգում

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա...

09:42

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս». անուններ

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս»....

09:33

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

09:19

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի է

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի...

09:02

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան կշարունակի

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան...

09:44

«Փաստ». Զիջումները վերածվում են կապիտուլյացիայի, բայց խաղաղություն այդպես էլ չի հաստատվում

«Փաստ». Զիջումները վերածվում են կապիտուլյացիայի, բայց խաղաղություն այդպես էլ չի...

09:35

«Հրապարակ». Դավիթ Տոնոյանին թույլ չեն տալու

«Հրապարակ». Դավիթ Տոնոյանին թույլ չեն տալու

09:17

«Հրապարակ». Ընտրությունների շեմին մոտ 8 հազար մարդու փորձում են իրենց կողմը գրավել

«Հրապարակ». Ընտրությունների շեմին մոտ 8 հազար մարդու փորձում են իրենց կողմը...

09:47

«Ժողովուրդ». Ինչ է հայտարարագրել «Մարտի 1»-ի գործով անցած եւ 2021-ին արդարացված Արարատի համայնքապետ Ավետիսյանը

«Ժողովուրդ». Ինչ է հայտարարագրել «Մարտի 1»-ի գործով անցած եւ 2021-ին արդարացված Արարատի...

09:27

«Հրապարակ». Եկեղեցու վերնախավի դիրքորոշումը կոշտ է եղել

«Հրապարակ». Եկեղեցու վերնախավի դիրքորոշումը կոշտ է...

09:15

«Ժողովուրդ». Ինչ է քննարկվել երեկ Մայր Աթոռում տեղի ունեցած եպիսկոպոսաց ժողովին

«Ժողովուրդ». Ինչ է քննարկվել երեկ Մայր Աթոռում տեղի ունեցած եպիսկոպոսաց...

09:01

«Հրապարակ». ՔՊ–ից ովքեր են առաջադրվել, ովքեր են ոտքը կախ գցել

«Հրապարակ». ՔՊ–ից ովքեր են առաջադրվել, ովքեր են ոտքը կախ...

09:16

«Հրապարակ». Ելքեր են փնտրում պրոֆեսիոնալների ցուցակում ընդգրկվելու համար

«Հրապարակ». Ելքեր են փնտրում պրոֆեսիոնալների ցուցակում ընդգրկվելու...

09:01

«Հրապարակ». Գյումրու ՔՊ կառույցը լուծարվել է. Կարեն Սարուխանյանին պարտադրել են

«Հրապարակ». Գյումրու ՔՊ կառույցը լուծարվել է. Կարեն Սարուխանյանին պարտադրել...

09:55

«Ժողովուրդ». Գործընթացը սառեցվել է. կրճատումների պատճառով բունտ կարող էր հասունանալ

«Ժողովուրդ». Գործընթացը սառեցվել է. կրճատումների պատճառով բունտ կարող էր...

09:44

«Հրապարակ». Երկու ամսում երեք հայց Գարիկ Սարգսյանի դեմ

«Հրապարակ». Երկու ամսում երեք հայց Գարիկ Սարգսյանի դեմ

09:33

«Իրավունք». Դիանա Գասպարյանը մի լավ ծիծաղել է ՔՊ-ի թեկնածու Արգիշտի Մեխակյանի ռեյտինգի վրա

«Իրավունք». Դիանա Գասպարյանը մի լավ ծիծաղել է ՔՊ-ի թեկնածու Արգիշտի Մեխակյանի ռեյտինգի...

09:15

«Իրավունք». «Մի բան արեք ախպերություն. Նժարին նախարար լինել-չլինելն է»

«Իրավունք». «Մի բան արեք ախպերություն. Նժարին նախարար լինել-չլինելն...

09:01

«Հրապարակ». Վաղարշապատում ՔՊ–ն անցել է «մարտեր առանց կանոնների»

«Հրապարակ». Վաղարշապատում ՔՊ–ն անցել է «մարտեր առանց...

09:56

«Փաստ». Ներկա «լավությունները» հետո ժողովրդի «քթերից են բերելու»

«Փաստ». Ներկա «լավությունները» հետո ժողովրդի «քթերից են...

09:45

«Հրապարակ». ՔՊ–ական պատգամավորներն ընդդեմ կառավարության

«Հրապարակ». ՔՊ–ական պատգամավորներն ընդդեմ...

09:33