Բոլորս տեսնում ենք բացարձակ թվով և կատարված թետերի թվով նոր դեպքերի անկում, որը տեղի է ունենում դանդաղ։ Այս մասին պարետատան նիստից հետո ասաց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։
«Այս շաբաթ դեռ ամենամեծ թիվը եղել է 308։ Համեմատելով նախորդ շաբաթների թվերի հետ, ակնհայտ է, որ ունենք բարելավում։ Ինչը լավ հնարավորություն է իրավիճակը լավացնելու, որ այլևս ճգնաժամային իրավիճակ չլինի»,-ասաց Թորոսյանը։
Ինչ վերաբերում է համաճարակային պիկին, ապա Թորոսյանի խոսքով այն եղել է հուլիսի 6-ին։
«Մեր տվյալներով ամենաշատ ակտիվ պացիենտ ունեցել ենք հուլիսի վեցին։ Այսինքն՝ եթե դա համարենք պիկ համաճարակաբանորեն, ապա մեր պիկը եղել է հենց այդ օրը։ Այդ օրվանից հետո ավելի քիչ պացիենտներ ենք ունեցել»,-ասաց Թորոսյանը։
Անդրադառնալով հիվանդանոցային մահճակալների ծանրաբեռնվածությանը, Թորոսյանն ասաց, որ ունենք բազմաթիվ ազատ մահճակալներ։ Հետևաբար մի շարք ԲԿ-ներ կվերադառնան իրենց բնականոն աշխատանքին։
«Վանաձորի ինֆեկցիոն հիվանդանոցը, Վեդու բժշկական կենտրոնը և Դիլիջանի բժշկական կենտրոնը օգոստոսի մեկից կվերադարձնենք իրենց հիմնական աշխատանքին։ Եվս 3 բժշկական կենտրոններ Երևանում մոտակա 7-10 օրերի ընթացքում համաճարակային իրավիճակի կայունացման նույն տեմպի պահպանման դեպքում նույնպես կվերադառնան իրենց աշխատանքին և այս տրամաբանությամբ կշարունակենք։ Հավելյալ մահճակալների ֆոնդ չենք պահի, բայց միևնույն ժամանակ 2800-ին մոտ մահճակալային ֆոնդը միշտ պատրաստ է լինելու»,-ասաց Թորոսյանը։
15:29
15:04
14:35
14:14
13:06
12:33
12:09
11:14
10:48
10:28
09:38
09:19
09:02
17:03
16:42
16:28
16:16
16:00
15:45
15:26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33