Ինչքան ամոթ է, որ Ռուսաստանում համախմբված ուզում են մեզ համար շուկաներ ստեղծել, իսկ մեր երկրում գյուղացիներին հանում են և միայն բանկերի տեղն են լավ ցույց տալիս: Այս մասին, այսօր՝ հուլիսի 30-ին, կառավարության շենքի մոտ հայտարարեց բողոքի ակցիայի մասնակիցներից մեկը: Նշենք, որ Կասյան փողոցում գյուղմթերքի շուկայի առեւտրականները ակցիա են իրականացնում, պահանջելով չփակել շուկան, որը գործում է 9 տարի:
Գյուղացիներին առաջարկվել է Հրազդան մարզադաշտի հարևանությամբ գտնվող տարածք տեղափոխվել, սակայն նրանք դեմ են, ասում են՝ տարիներ շարունակ այդ շուկայում են իրացնում իրենց բերքը և ունեն իրենց գնորդները։
Տոնավաճառի ղեկավար Հայկ Բաղդասարյանը նշեց, որ իրենց ջանքով կայացրած շուկան չեն կարող թողնել և պատրաստ չեն նորից սկզբից հիմնել. «Մեզ հորդորում են հող մշակենք, ցածր ինքնարժեքով ապրանք բերենք, բայց հիմա հասունացած ապրանքի համար իրացման խնդիրներ են առաջացնում»։
Գյուղացիների կառավարության պատասխանին են սպասում, նրանք միաբերան ասում են, որ ոչ թե իշխանության դեմ է ակցիան, այլ պարզապես վարչապետի ուղիղ միջամտությանն են սպասում։ «Պարոն վարչապետ, բոլոր գյուղացիներն ակնկալում են ուղիղ ձեր միջամտությունը: Մենք խնդրում ենք հարցը լուծել»,-ասաց ակցիայի մասնակիցներից մեկը:
Ի դեպ, բողոքի ակցիայի ընթացքում երեք գյուղացու տուգանեցին դիմակը սխալ կրելու համար։
news.am
20:13
19:57
19:25
19:04
18:44
18:21
18:09
13:23
13:09
12:53
12:03
11:49
11:35
11:18
11:02
17:03
16:45
16:24
16:06
15:43
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03