ARM | RUS |

«Մարտահրավեր՝ թշնամական կերպարներին». թուրքական հայեցակարգ՝ ԿԳՄՍՆ-ի չափորոշիչներում․ Yerkir.am

30.07.20 | 23:44

ԱԱԾ-ի պատկան ստորաբաժանումները հարկ է, որ լայն քննության վերցնեն ԿԳՄՍ նախարարության հանրակրթության պետական առարկայական չափորոշիչների մշակման ակտիվ մասնակից Լիլիթ Մկրտչյանի՝ վերջին տարիներին Թուրքիայի հետ իրականացրած ծրագրերը, առավելաբար նրանք, որոնց միջոցով լայնորեն մշակվել են Թուրքիայի և Հայաստանի դպրոցների համար կրթական ինչ-ինչ չափորոշիչներ։ Չի բացառվում, որ այդ ամենի արդյունքում հաստատվի նաև պետական և ազգային դավաճանության փաստը, և Լիլիթ Մկրտչյանն ու թուրքական ծրագրերին մասնակից այլևայլ անձինք դատարանում հայտնվեն որպես հակապետական ծանրագույն հանցագործներ։ Այս մասին yerkir.am-ի «Խմբագրի սյունակում» գրում է Վահե Սարգսյանը։ ԿԳՄՍ նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել հանրակրթության պետական առարկայական չափորոշիչների և օրինակելի ծրագրերի նախագիծը, որում ներառված են նաև «Հայոց պատմություն», «Համաշխարհային պատմություն», «Հասարակագիտութուն», «Ես և իմ հայրենիքը» առարկաները, որոնք, ըստ հեղինակի, հրապարակավ քննադատել են բազմաթիվ մասնագետներ, ներկայացրել մի շարք հիմնարար առարկություններ: «Պատմության ծրագրերի նախագծերը երբևէ չեն քննարկվել Համաշխարհային պատմության ամբիոնում և չեն ստացել ամբիոնի երաշխավորությունը. այս մասին էլ հայտարարություն էր տարածել նաև ԵՊՀ պատմության ֆակուլտետի Համաշխարհային պատմության ամբիոնը, ինչը բավականին արտառոց է, քանի որ նշյալ առարկաների (նախագծում մտցված են «Հասարակական գիտություններ/ հայոց պատմություն» մեկ ընդհանուր խորագրի տակ) չափորոշիչները լրամշակող փորձագետների թիմի ղեկավար Լիլիթ Մկրտչյանն ու թիմի երկու անդամները ԵՊՀ Համաշխարհային պատմության ամբիոնի դասախոսներ են, իսկ առնվազն ևս երկու դասախոսներ, օրինակ, հրապարակավ աջակցում են Լիլիթ Մկրտչյանի՝ ամբիոնի մաս կազմող աշխատաքային եռյակին (ամբիոնի ընդհանուր դասախոսների թիվը 9 է)։ Փաստենք նաև, որ նոր չափորոշիչները հիմնականում պաշտպանում են հասարակական այն շրջանակների ներկայացուցիչները, որոնք բացահայտորեն կամ քողարկված կերպով զբաղվում են ԼԳԲՏ համայնքի քարոզով կամ իրավունքների պաշտպանությամբ, ակտիվ համագործակցություն ունեն «Բաց հասարակություն» հիմնադրամի (Սորոսի հիմնադրամ) հետ, ընդգրկված են թուրքական և Թուրքիայի հետ սերտորեն առնչվող մի շարք ծրագրերում, հաճախ ակտիվորեն դատապարտում են կամ ծաղրում ազգային ավանդույթները, ազգային դաստիարակչական ծրագրերը, փոխարենը քարոզում կեղծ խաղաղասիրություն, աշխարհաքաղաքացիություն, համաշխարհայնացում և այլն: Պարզվում է՝ վերոհիշյալ շրջանակները ոչ միայն պաշտպանում են հիշյալ չափորոշիչները, այլև ամենաակտիվ կերպով ներգրավված են նաև դրանց մշակման մեջ, իսկ կոնկրետ «Հայոց պատմություն», «Համաշխարհային պատմություն», «Հասարակագիտութուն», «Ես և իմ հայրենիքը» առարկաների պարագայում՝ ուղղակի գլխավորում կամ համակարգում են թիմի աշխատանքները», գրում է Վ․Սարգսյանը: Խոսքն, ըստ նրա, մասնավորապես, նշյալ առարկայական չափորոշիչները լրամշակող փորձագիտական խմբի ղեկավար Լիլիթ Մկրտչյանի մասին է։ «Լիլիթ Մկրտչյանն այն նույն անձնավորությունն է, որն, օգտվելով իշխանափոխությամբ պայմանավորված բարենպաստ իրավիճակից, 2018 թ. ամռանը ԵՊՀ-ում և ԵՊՀ-ի ղեկավարության դեմ նախաձեռնել էր «Դասախոս. ռեստարտ» նախաձեռնությունը: Թե ինչպիսի վարքագիծ է դրսևորել Սորոսի հիմնադրամի հետ սերտորեն կապնված այս նախաձեռնությունը՝ հատկապես երիտասարդ անդամների (հայտնի սորոսական, այլասերված վարքագծով հայտնի Դավիթ Պետրոսյան և այլք) միջոցով, բոլորին է հայտնի։ 2011-ին հիմնադրելով Երիտասարդ պատմագետների ասոցիացիան (ԵՊԱ, 2014 թվականից գործում է որպես գրանցված հասարակական կազմակերպություն)՝ Լիլիթ Մկրտչյանը ակտիվորեն ներգրավվել է հասարակական գործունեության մեջ: Տեղական և օտարերկրյա մի շարք ծրագրերի և դրամաշնորհների շարքում, որոնց քննությանը կարելի է առանձին անդրադառնալ, ԵՊԱ-ն Լ․Մկրտչյանի ղեկավարությամբ, սկսած 2016 թվականից, մասնակցում է աննախադեպ մի նախագծի: Խոսքը ԵՄ աջակցությամբ իրականացվող «Աջակցություն Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացին» բազմափուլ ծրագրի մասին է (ծրագիրն իրականացնում է Հայաստանի և Թուրքիայի 8 ՀԿ-ներից բաղկացած կոնսորցիումը։ Նպատակն է աջակցել քաղաքացիական հասարակության ջանքերին՝ ուղղված Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորմանն ու փակ սահմանների բացմանը, մարդկային կապերը զարգացնելու եւ այլ ծրագրերի։ Կոնսորցիումի անդամներն են. Հայաստանում` Սիվիլիթաս հիմնադրամը, Եվրասիա համագործակցություն հիմնադրամը, Հանրային լրագրության ակումբը, Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնը, Թուրքիայում` Անադոլու Քյուլթյուրը, Թուրքիայի տնտեսական քաղաքականության հետազոտությունների հիմնադրամը (Տեպավ), Հելսինկյան քաղաքացիական ասամբլեան և Հրանտ Դինք հիմնադրամը): Ամենևին դեմ չլինելով երկու պետությունների՝ առանց նախապայմանների դիվանագիտական հարաբերությունների հաստատման գործընթացին, այդուհանդերձ, այս նախագիծն իր բնույթով, առավել ևս՝ ԵՊԱ մասնակցությունը ծրագրերին, խոսում են բոլորովին այլ իրողությունների մասին, գործընթացներ, որոնց շարունակական ազդեցությունները այսօր ևս առկա են: Նախագծի ծրագրերի 2-րդ փուլում (իրականացվել է 2016-2018 թթ.) հաստատված դրամաշնորհների շահառուների շարքում է Թուրքիայի «Պատմություն» հիմնադրամը (History Foundation, թուրք.՝ Tarih Vakfı), որը ծրագրերն իրականացրել է «Հակամարտությունների փոխակերպման պատկերացում» կենտրոնի (ԱՄՆ) (“Imagine Center for Conflict Transformation” (USA)) և ԵՊԱ-ի (“Association of Young Historians ” (ARM)) համագործակցությամբ: Թուրքիայի «Պատմություն» հիմնադրամի ծավալուն ծրագրերի մասին «Աջակցություն Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացին» նախագծի կայքում կան աղքատիկ, բայց հույժ կարևոր տեղեկություններ: Ծրագրի նպատակն է խթանել Հայաստան-Թուրքիա կարգավորմանը՝ երկու երկրների պատմաբանների և պատմության դասավանդողների միջև համագործակցություն իրականացնելով: Սա հնարավոր կլինի իրականացնել հայերի և թուրքերի հարաբերությունների վերաբերյալ այլընտրանքային պատմական պատում մշակելու միջոցով՝ ներգրավելով ուսանողների և այլ մասնագիտական խմբերի գործընթացի մեջ: Նշվում է նաև, որ դրամաշնորհառուն՝ «Պատմություն» հիմնադրամը (Թուրքիա), համագործակցելով ԵՊԱ-ի (Հայաստան) և «Հակամարտությունների փոխակերպման պատկերացում» կենտրոնի (ԱՄՆ) հետ, կստեղծի 12 պատմաբանների և պատմություն դասավանդողների ցանց և կկազմակերպի քառօրյա երկխոսություն և կարողությունների զարգացման սեմինար: Ծրագրի հաջորդական քայլերով՝ խումբը կիրականացնի պատմության դասագրքերի վերլուծություն՝ ընդհանուր պատմական պատումների առումով, եւ կառաջարկի գոյություն ունեցող մոդելների հայեցակարգային այլընտրանքներ: Այս համատեղ աշխատանքի արդյունքում կմշակվի փաստաթուղթ, որը կընդգրկի հնարավոր խոչընդոտների ու հնարավորությունների վերլուծություն՝ թուրքական և հայկական պատմության դասավանդման ընդհանուր նկարագրության մշակման փուլում: Նշված է նաև, որ ծրագիրը կօգնի մարտահրավեր նետել Հայաստանում և Թուրքիայում առկա պատմության դասագրքերի թշնամական կերպարներին և կխթանի հակամարտության զգայուն եւ ներառական մոտեցումներ երկու երկրների միջև կարգավորման գործընթացում: Նախագծի ծրագրերի 2+ փուլի բաժնում տեղեկություններ են զետեղված առ այն, որ Թուրքիայի «Պատմություն» հիմնադրամը նույն կազմակերպությունների գործընկերությամբ իրականացնում է «Պատմության ուսուցման այլընտրանքային չափորոշիչների մշակում Հայաստանում և Թուրքիայում» վերտառությամբ դրամաշնորհային ծրագիրը: 6-ամսյա տևողությամբ ծրագրով, որի համար թուրքական հիմնադրամը հատկացրել է շուրջ 20 հազար եվրո բյուջե (19,995 €), «մարտահրավեր է նետվել թշնամու կերպարին»: Այսպես. «ծրագիրը կնպաստի մարտահրավեր նետել թշնամու կերպարին և ներկայիս պատմական գործընթացներին, ինչը կխթանի պատմության ուսուցումը Հայաստանում և Թուրքիայում: Դրան հնարավոր կլինի հասնել Հայաստանի և Թուրքիայի պատմաբանների և մանկավարժների միջև երկխոսության ու ցանցի խթանման միջոցով: Դրամաշնորհ ստացողը՝ «Պատմություն» հիմնադրամը, կհամագործակցի «Հակամարտությունների փոխակերպման պատկերացում» կենտրոնի (ԱՄՆ) և Երիտասարդ պատմաբանների ասոցիացիայի (Հայաստան) հետ՝ ներգրավելու ուսուցիչներին, ուսանողներին, մեթոդաբաններին և այլ շահագրգիռ անձանց՝ պատմության ընթացիկ վիճակի քննադատական գնահատման ևայլընտրանքային ուսումնական նյութերի արտադրության գործընթացներում»: Նշվում է նաև, որ ծրագիրը կհամախմբի յուրաքանչյուր երկրի 10-15 ավագ դպրոցի աշակերտների` կազմակերպելով դասընթացներ և տեղական ցանցային հանդիպումներ, որոնք կանդրադառնան «Պատմության ուսուցումը Թուրքիայի և Հայաստանի դպրոցներում. քննադատություն և այլընտրանքներ» գրքին, որը հրատարակել է դրամաշնորհատուն 2017-ին՝ «Աջակցություն Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացին» ծրագրով: Հանդիպումների արդյունքների վերլուծությունից հետո ցանցի 12 անդամներ Ստամբուլում կհանդիպեն եռօրյա սեմինարի համար՝ համատեղ մշակելու ուսուցման երեք նոր չափորոշիչ: Յուրաքանչյուր չափորոշիչ բաղկացած կլինի մեկուսուցման մեթոդից և երկու զուգահեռ ուսուցողական նյութերից՝ Հայաստանի և Թուրքիայի համար: Չափորոշիչները կտարածվեն ավելի լայն կրթական և գիտական համայնքների միջև: Նախագիծը կհանգեցնի Հայաստանի և Թուրքիայի քաղաքացիական հասարակության դերակատարների ներգրավմանը և կներգրավի երկխոսության մեջ, որը, ի վերջո, կարող է վերափոխել հակառակորդ դիրքերը երկու հասարակության մեջ՝ ընդհանուր պատմության ցավալի էջերի վերաբերյալ»: Ըստ 2+ փուլի ժամանակացույցի՝ ծրագրերը, ենթադրաբար նաև՝ այս ծրագիրը, իրականացվել են 2018թ. փետրվարից հոկտեմբերի 31-ն ընկած հատվածում։ Այստեղ կարևոր է իմանալ, թե ինչու են դրամաշնորհները հենց տրամադրվել թուրքական կողմին, ինչու է հենց այդ դրամաշնորհներին դիմել Լիլիթ Մկրտչյանի ղեկավարած ԵՊԱ-ն, ինչու նշված չէ, թե արդյոք դրամաշնորհները միանվա՞գ են, թե՞ ոչ: Այս, ինչպես նաև այլ մանրամասներ անհրաժեշտ է դարձնել հասարակության համար թափանցիկ, քանի որ նման ծրագրերը հարկ է, որ իրենցից որևէ գաղտնիք չպարունակեն՝ ուղղված լինելով հենց հասարակություններին: Ոչ սակավ կարևոր է, թե ովքեր են եղել հայկական կողմից դրամաշնորհին միանալու հայտ ներկայացրած բոլոր շահագրգիռ անձիք, ինչ դրույթներ է իր մեջ ներառել նրանց ներկայացրած դիմում-հայտը և ինչ պայմաններով են միացել այդ դրամաշնորհին: Այս ամենի առնչությամբ պետք է պահանջել, որպեսզի կրթական չափորոշիչների մշակման պատասխանատու, Երիտասարդ պատմաբանների ասոցացիայի ղեկավար Լիլիթ Մկրտչյանը փաստաթղթավորված և հիմնավոր պարզաբանում ներկայացնի հասարակությանը՝ այդ դրամաշնորհին միանալու իրենց նպատակների, պայմանների, ներկայացրած դիմում-հայտի, դրամաշնորհատուի կողմից դեռևս 2017 թ. հրատարակված և 2019 թ. վերահրատարակված վերոհիշյալ “History Education in Schools in Turkey and Armenia. A Critique and Alternatives” («Պատմության ուսուցումը Թուրքիայի և Հայաստանի դպրոցներում. քննադատություն և այլընտրանքներ») և 2019 թ. հրատարակված “Alternative History Education Modules for Armenia and Turkey” («Պատմության ուսուցանման այլընտրանքային չափորոշիչները Հայաստանի և Թուրքիայի համար») գրքերի ստեղծմանը ներգրավված անձանց շահագրգռվածության և ներգրավվածության մասին: Այսպիսով, Թուրքիայի ակտիվ ներգրավվածությամբ և թուրք փորձագետների համահեղինակությամբ հրատարակված սույն ձեռնարկներում ներկայացված չափորոշիչների հիման վրա՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարության պատմության առարկայական չափորոշիչների պատասխանատու Լիլիթ Մկրտչյանը ներկայացրել է նոր հայեցակարգ: Ավելի հստակ՝ դա նոր հայեցակարգ չէ, այլ հենց այն հայեցակարգն է, որը ներկայացվել է վերը բերված գրքերում: Անգլերենով հրատարակված գրքերին կարելի է ծանոթանալ այստեղ և այստեղ: Հավելենք, որ նշված գրքերի ստեղծման աշխատանքներին, բացի Լիլիթ Մկրտչյանից, Հայաստանից մասնակցել են նաև ոչ անհայտ Մարիա Կարապետյանը, Սոս Ավետիսյանը (երկուսն էլ այժմ ՀՀ ԱԺ իմքայլական պատգամավորներ են), Կարեն Գասպարյանը (ՀՀ ԿԳՄՍՆ–ի առարկայական չափորոշիչները մշակող թիմի անդամ՝ «Համաշխարհային պատմություն» առարկայի մասով), Հայկ Բալասանյանը, Նվարդ Մանասյանը և այլն։ Ի դեպ, և՛ Կարեն Գասպարյանը, և՛ Հայկ Բալասանյանը հանդիսանում են Երևանի Անանիա Շիրակացու անվան ճեմարանի Հասարակագիտության ամբիոնի ուսուցիչներ, իսկ ամբիոնը ղեկավարում է նույն ինքը՝ Լիլիթ Մկրտչյանը։ Իսկ իմքայլական պատգամավոր Սոս Ավետիսյանը թուրքերի հետ վերոհիշյալ գիրք-հայեցակարգերի ստեղծման շրջանում՝ 2017-2018 թթ., հանդիսացել է «Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան» կազմակերպության (Ջ. Սորոսի հիմնադրամ) քաղաքացիական հասարակության ծրագրերի պատասխանատու: Քանի որ նշված հրատարակությունները ոչ միայն պարունակում են բազում դրույթներ, որոնք պատմագիտորեն հակասում են պատմական իրողությունների ներկայացման, գնահատման և արժևորման անաչառությանը, այլև ընդհանուր առմամբ կրկնում թուրք-ադրբեջանական հակահայկական թեզերի ենթատեքստային շարադրանքը, հարկ չենք համարում այդ մասին մանրամասն անդրադառնալ սույն հրապարակման մեջ: Մեր հետագա հրապարակումներում անպատճառ կանդրադառնանք դրանց ևս մաս առ մաս, բաժին առ բաժին: Ինչ վերաբերում է երկրորդ գրքին («Պատմության ուսուցանման այլընտրանքային չափորոշիչները Հայաստանի և Թուրքիայի համար»), որը ծայրից ծայր ֆեմինիզմի մասին է, միայն կարելի է պնդել հետևյալը. ՀՀ անկախացումից ի վեր հարևան թշնամական երկրները փորձել են ռազմականորեն հարցը լուծել և, ձախողվելով, այժմ դա փորձում են կատարել հենց հայերի ձեռամբ՝ ներգրավելով նրանց տարբեր հակահայկական ծրագրերում և այնուհետև ներդնելով պետական տարբեր օղակներում: Ներկայիս ֆեմինիզմ կոչվածը, ընդհանուր գծերով, ոչ թե կանանց իրավունքների շարժում է, այլ երկիրը ապառազմականացնելու, թշնամու առաջ հլու հնազանդ դարձնելու, հայրիշխանական համակարգով ազգային ինքնությանը՝ իմա ազգին վերջնականապես կործանելու, ազգին ՔԱՂԱՔԱԿԱՆԱՊԵՍ և ՄՇԱԿՈՒԹԱՊԵՍ խառնամբոխի վերածելու ծրագիր է: Լիլիթ Մկրտչյանի գլխավորած Երիտասարդ պատմագետների ասոցիացիան նշված շրջանում շարունակել է մասնակցել նմանօրինակ ծրագրերի և նախաձեռնությունների՝ կրկին թուրքական կազմակերպությունների և Թուրքիայի հայտնի համալսարանների գործընկերությամբ, որոնք ուղեկցվել են նույնաբովանդակ ուսումնասիրություններով և քննարկումներով։ Այսպես, նախագծի «Միջոցառումներ» բաժնում զետեղված լրատվության համաձայն՝ որպես «Հիշողության եւ մոռացության քաղաքականություն. պատմաբանների եւ պատմության ուսուցիչների ցանցի ստեղծումը հայ-թուրքական հարաբերությունների համատեքստում» ծրագրի մի մաս՝ Թուրքիայի եւ Հայաստանի պատմաբանները (հետաքրքրիր է՝ Հայաստանի պատմաբանները տեղյա՞կ են այս մասին, որ իրենց անունից որոշ ինքնահռչակ «պատմաբաններ» հանդես են գալիս Թուրքիայում (Ստամբուլում)՝ շահարկելով և բարոյազրկելով Հայաստանի պատմաբանների անունն ու պատիվը) և պատմության ուսուցիչները պատրաստել են զեկույց՝ Թուրքիայի եւ Հայաստանի պատմության դասագրքերի վերլուծության վերաբերյալ: «Մոնիթորինգի արդյունքների ներկայացում. ազգայնականությունը եւ սեքսիզմը պատմության դասագրքերում Թուրքիայում եւ Հայաստանում» (զեկույցի խորագիրը, ի դեպ, արդեն ամեն ինչ բացահայտում է) զեկույցը 2017 թ. ապրիլի 22-ին ներկայացվել է Ստամբուլում՝ արդեն մեզ քաջածանոթ «Պատմություն» հիմնադրամում։ Զեկուցման բանախոսներն են եղել՝ Օզլեմ Չայքենթը, Օինար Սայանը, Մարիա Կարապետյանը (այժմ՝ ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր), Ֆիրաթ Գյուլլուն, Օմեր Թուրանը։ ԵՊԱ-ն վերջին շրջանում ևս հաճախակի սեմինար-քննարկումներ է կազմակերպել հայտնի սորոսական Արևիկ Անափիոսյանի հետ: Լիլիթ Մկրտչյանի հիշյալ ասոցիացիայի ցանկալի բանախոսների ցանկում է նաև «Բաց հասարակություն» հիմնադրամներ-Հայաստան (Սորոսի հիմնադրամ) կազմակերպության աշխատակից Արծրուն Պիվազյանը, որն, ի դեպ, սովորել է նաև Թուրքիայի Բողազի համալսարանում, աշխատել է Հրանտ Դինքի հիմնադրամում, սերտ կապերի մեջ է նաև թուրքական կազմակերպությունների հետ: Թեմաները, բնականաբար, սերտորեն կապված են կեղծ խաղաղասիրության («Կրթության դերը կոնֆլիկտի հաաղթահարման գործում»), ազգային հիշողության («Հիշողության դերը կոնֆլիկտի տրանսֆորմացիայի գործում» և այլն։ Պարզ է՝ խոսքը Հայոց ցեղասպանության և պահանջատիրության խնդրի հանդեպ, այսպես կոչված, «հարությունմարությանական» կամ Հրանուշ Խառատյանի ընտանիքի կողմից որդեգրված մերժելի մոտեցումների մասին է (ի դեպ, Լիլիթ Մկրտչյանը և Հրանուշ Խառատյանն անթաքույց գովերգում են իրար). Հայոց ցեղասպանության իրողությունը (հայ-թուրքական կոնֆլիկտը), ըստ այդ մոտեցումների, պետք է դիտարկել որպես սոսկ «հիշողություն» (կոնֆլիկտի տրանսֆորմացիա), և դա չպետք է խանգարի հայ և թուրք նորօրյա սերնդին՝ «հաշտվելու»։ Բնականաբար, այս ամենը ցանկալի արդյունքի հասցնելու համար պետք է ամեն գնով հրաժարվել Թուրքիայի համար ցավոտ թեմաներից, ուստի, «կոնֆլիկտի տրանսֆորմացիայի» արդյուքնում արագորեն ժխտվում են հայոց հայրենազրկման, պահանջատիրության և հատուցման խնդիրները։ Հայեցակարգեր, որոնց հիմքում ընկած է թուրքական կոնցեպտը, իսկ դրանց հետևորդների «սնուցման» արմատները, ինչպես տեսանք, տանում են ուղիղ դեպի Թուրքիա: Թեև նախագծի կայքէջում այդ մասին չկա տեղեկություն, բայց, ենթադրում ենք, որ Լիլիթ Մկրտչյանի կողմից իրականացվող այս շարունակական ծրագրերի շարքում հատուկ թեմաները, որոնց արծարծման և քննարկումների համար վարձվում են հյուրանոցային շքեղ սրահներ, տրվում են ֆուրշետներ և այլն, կամ կրկին ֆինանսավորվում են «Աջակցություն Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացին» նախագծի ծրագրերի երրորդ փուլի կողմից, որը շարունակվում է այսօր, կամ նույն նպատակները հետապնդող որևէ այլ կազմակերպության կողմից (օրինակ՝ Ջ. Սորոսի հիմնադրամ և այլն)։ Ի դեպ, Երևանի Անանիա Շիրակացու անվան ճեմարանի Հասարակագիտության ամբիոնի կայքէջում ամենայն մանրամասնությամբ զետեղված է Լիլիթ Մկրտչյանի աշխատանքային կենսագրականը, անգամ ամենափոքր աշխատաժողովի մասնակցության կամ հրատարակած փոքր հոդվածի մասին կա տեղեկություն, իսկ թուրքական վերոհիշյալ կարևորագույն նախագծերի մեջ շարունակաբար ընդգրկված լինելու, ինչպես նաև թուրք հեղինակների հետ ծավալուն ժողովածուներ հրատարակելու և թուրքերի հետ հայեցակարգային բնույթի կարևոր աշխատանքներ հեղինակելու մասին տեղեկություններն իսպառ բացակայում են։ Արդեն զարմանալի չէ, որ «Աջակցություն Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացին» խոշոր նախագծի թուրքական դրամաշնորհներին իրենց ակտիվ մասնակցությունն են բերել նաև հայ ազգային ինքնության դեմ կատաղի պայքար մղող հայտնի «Անտարես» հրատարակչության ղեկավարը (Արմեն Մարտիրոսյան), Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի հայաստանյան կոմիտեն իր նույնքան ապազգային վարքագծի տեր ղեկավարով (Արթուր Սաքունց) և այլն։ Ստացանք մի խճապատկեր, որից կարող ենք եզրակացնել հետևյալը. «Հայոց պատմություն», «Համաշխարհային պատմություն», «Հասարակագիտութուն», «Ես և իմ հայրենիքը» առարկաների առարկայական չափորոշիչները լրամշակող փորձագետների թիմի ղեկավար Լիլիթ Մկրտչյանն իր «Երիտասարդ պատմագետների ասոցիացիա» հասարակական կազմակերպության միոջով լայնորեն ընդգրկված է Թուրքիայի կողմից ուղղորդվող դրամաշնորհային ծրագրերում: Թուրքիայի հետ իրականացվող այդ ծրագրերից մեկում, որտեղ հենց քննարկվել և մշակվել են պատմության ուսուցանման այլընտրանքային չափորոշիչները Հայաստանի և Թուրքիայի համար, թուրք և հայ հեղինակների շարքում արտացոլված է նաև ՀՀ ԿԳՄՍՆ-ի կողմից ձևավորված թիմի անդամներից մեկի՝ Կարեն Գասպարյանի անունը: Փորձագետների թիմի ղեկավար Լիլիթ Մկրտչյանը խոշոր գումարներ է ստացել և, ենթադրելի է, որ այժմ էլ շարունակում է ստանալ Թուրքիայի հիմնադրամներից: Այստեղ բնավ էական չէ, թե այդ գումարները թուրքական հիմնադրամներն ումից են վերցրել՝ ԵՄ-ի՞ց, թե՞ այլ աղբյուրներից: Փաստ է՝ այդ գումարներն ուղղորդվում են Թուրքիայի կողմից և ծառայեցվում հատուկ նպատակներով: Փորձագետների թիմի ղեկավար Լիլիթ Մկրտչյանը վերջին տարիներին նաև թրծվել է Թուրքիայում և թուրք պատմաբանների միջավայրում՝ առաջնորդվելով կեղծ խաղաղասիրական, թշնամու կերպարի վերացման («թուրքին ներելու»), «կոնֆլիկտի տրանսֆորմացիայի», «կոնֆլիկտի հաղթահարման», այն է՝ Հայոց ցեղասպանությունը ոչ թե որպես հայրենազրկում, պահանջատիրություն և հատուցման պայքար, այլ սոսկ հիշողություն ներկայացնելու և այլ վտանգավոր մոտեցումներով ու մղումներով։ Թուրքիայում մշակված և նաև լիլիթմկրտչյանների միջոցով Հայաստան ներմուծված այդ մոտեցումները ԿԳՄՍՆ-ի կողմից ձևավորված չափորոշիչների թիմի ղեկավարը լայնորեն տարածել է և աժմ էլ լայն թափով շարունակում է տարածել հայ դպրոցականների շրջանում: Փաստենք, որ այս գործընթացին անթաքույց ջերմությամբ են արձագանքել և սորոսական շրջանակները, և՛ թուրքական հիմնադրամներն ու համալսարանական այլևայլ շրջանակները, որոնք ամեն կերպ աջակցում են Լիլիթ Մկրտչյանի նախաձեռնություններին: Հանդես գալով «Երիտասարդ պատմագետների ասոցիացիա» կազմակերպության հնչեղ անվանման տակ՝ Լիլիթ Մկրտչյանն ինքնագլուխ կերպով, տուրք տալով սեփական քմահաճույքներին և հակազգային գաղափարներին, խոշոր դրամական միջոցների դիմաց լայնորեն ներքաշվել է հայ-թուրքական «երկխոսության» մեջ՝ իր բոլոր վտանգավոր հետևանքներով հանդերձ: Լիլիթ Մկրտչյանի ղեկավարած կազմակերպության գործունեությունը մեզ հիշեցնում է տխրահռչակ «Հայ-թուրքական հաշտեցման հանձնաժողովի» գործունեությունը, որի գործողությունների վտանգավորության աստիճանի մասին ավելորդ է անգամ խոսել: Թուրքիային, փաստորեն, ի դեմս վերհիշյալ դրամաշնորհային ծրագրերի, հրատարակված գրքերի, դրանցում սահմանված կրթական չափորոշիչների, սահմանումների ու շարունակվող քննարկումների, հաջողվել է ստեղծել իր երազած (կրկին տխրահռչակ) «պատմաբանների հանձնաժողովը», որի ստեղծումն, ի դեպ, նախատեսված էր 2009 թ. ստորագրված և տարիներ անց պատմության աղբանոցում հայտնված հայ-թուրքական հայտնի արձանագրություններով: Բացի պատմաբանների շրջանում ազդեցության ուժեղացումը և պատմական անցքերի՝ սեփական հայեցակարգերին համահունչ խմբագրումն ու մատուցումը, Թուրքիայի կողմից ուղղորդվող ծրագրերի նպատակը, որոնց ակտիվորեն մասնակցում է Լիլիթ Մկրտչյանը, Հայաստանի և Թուրքիայի դպրոցների համար նոր մոտեցումների, ուսուցման նոր չափորոշիչների, մեթոդների մշակումն է, ծրագրեր, որոնցում «մարտահրավեր է նետված թշնամու կերպարին»: ՀՀ ԿԳՄՍՆ-ի կողմից ներկայացված հանրակրթության պետական առարկայական չափորոշիչների և օրինակելի ծրագրերի նախագծի հիմքում, «Հայոց պատմություն», «Համաշխարհային պատմություն», «Հասարակագիտութուն», «Ես և իմ հայրենիքը» առարկաների հիմքում ընկած է ոչ թե սինգապուրյան կամ ամերիկյան (ինչպես այդ մասին խոսվեց օրերս), այլ մաքրամաքուր թուրքական հայեցակարգը կամ մոդելը։ Պարզորոշ է, թե ինչու՞ են Լիլիթ Մկրտչյանի կազմած ծրագրից, օրինակ, դուրս թողնվել Առաջին աշխարհամարտն ու հայ կամավորական գնդերի գործողությունները Թուրքիայի դեմ (խնդիր է դրված «ջախջախել» թշնամու կերպարը պատմության դասագրքերում)։ Այսինքն՝ առաջարկվող չափորոշիչներում տեղ գտած բոլոր նման դավադիր կետերը և «բացթողումները» թուրքական կոնցեպտի կիրառման արդյունք են։ Ընդդիմախոսներին ամեն կերպ փորձելով ստորացնել, ներկայացնել նրանց որպես «շտեմարանների ու գիրք վաճառողների սերունդ», «ակադեմիական շրջանակների կարծրացած մոտեցումների կրողներ», «կրթական առաջադեմ գաղափարների մերժողներ», «ոչ թե կրթական չափորոշիչների, այլ սեփական հացի համար պայքարողներ» և այլն, և այլն, Լիլիթ Մկրտչյանն ու իր կողմնակիցները, ԿԳՄՍՆ-ի բարձր հովանու ներքո կատաղի կերպով փորձում են ազգային ինքնության ձևավորման և ազգային-պետական անվտանգության հետ սերտորեն առնչվող հիշյալ առարկաների հիմքում ամրացնել թուրքական հայեցակարգն ու չափորոշիչները։ Ակնհայտ է, թե ինչու են հիշյալ հայեցակարգերի կատաղի պաշտպանները պայքարում ակադեմիզմի, ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի, բուհական համապատասխան ամբիոնների դեմ՝ ծաղրելով և անվանարկելով վաստակավոր գիտնականներին. Գիտությունների ազգային ակադեմիան և, ընդհանրապես, ակադեմիական շրջանակներն այն վերջին և ամուր օղակն են, ովքեր տասնամյակներով ստեղծված հայրենական գիտությունը համարում են արժեք և վերոհիշյալ շրջանակների հանցավոր գործունեության ամենահուսալի զսպաշապիկն են։ Առաջնորդվելով թուրքական հայեցակարգերով, տարիներով ընդգրկված լինելով թուրքական կողմի հետ իրականացվող վտանգավոր ու բացահայտ հակահայ ծրագրերով, Լիլիթ Մկրտչյանի ծավալած գործունեությունը կրթական ոլորտում այլևս ազգային անվտանգությանն սպառնացող խնդիր է։ Ըստ այդմ՝ հարկ է ոչ միայն մերժել վերջինիս կողմից ներկայացված չափորոշիչները, այլև առաջնահերթորեն վերանայել վերջինիս՝ հայկական բուհում և դպրոցում դասավանդելու նպատակահարմարության հարցը։ Իրավապահ մարմինները, ԱԱԾ-ի պատկան ստորաբաժանումները հարկ է, որ լայն քննության վերցնեն Լիլիթ Մկրտչյանի՝ վերջին տարիներին Թուրքիայի հետ իրականացված ծրագրերը, առավելաբար նրանք, որոնց միջոցով լայնորեն մշակվել են Թուրքիայի և Հայաստանի դպրոցների համար կրթական ինչ-ինչ չափորոշիչներ։ Չի բացառվում, որ այդ ամենի արդյունքում հաստատվի նաև պետական և ազգային դավաճանության փաստը, և Լիլիթ Մկրտչյանն ու թուրքական ծրագրերին մասնակից այլևայլ անձինք դատարանում հայտնվեն որպես պետության դեմ իրականացրած ծանրագույն հանցագործներ», գրում է Yerkir.am-ը։


Սուրբ Սարգիս եկեղեցում Պատարագի ընթացքում Վեհափառի անունը կրկին զեղչվեց. հավատավոր ժողովուրդը վանկարկում էր կաթողիկոսի անունը

Սուրբ Սարգիս եկեղեցում Պատարագի ընթացքում Վեհափառի անունը կրկին զեղչվեց. հավատավոր ժողովուրդը...

12:48

Կոչ-խնդրանքս է մեզանից յուրաքանչյուրին` անկախ դիրքից ու դիրքորոշումից, նպաստել կրքերի հանդարտեցմանը. Սերովբե եպիսկոպոս Իսախանյան

Կոչ-խնդրանքս է մեզանից յուրաքանչյուրին` անկախ դիրքից ու դիրքորոշումից, նպաստել կրքերի...

11:24

«132-րդ Հայրապետը կանգնած է անսասան». Տեր Ասողիկ

«132-րդ Հայրապետը կանգնած է անսասան». Տեր Ասողիկ

11:09

Վիճաբանություն և ծեծկռտուք՝ Արարատի մարզի Նոյակերտ գյուղում

Վիճաբանություն և ծեծկռտուք՝ Արարատի մարզի Նոյակերտ...

10:55

Իշխանության համար բանակն ունենալու է խորհրդանշական դեր. Աբրահամյան

Իշխանության համար բանակն ունենալու է խորհրդանշական դեր....

10:33

Սամվել Կարապետյանի գործով 53 քննիչներից բաղկացած խմբի կողմից առկա է վճռական անգործություն. Արամ Վարդևանյան

Սամվել Կարապետյանի գործով 53 քննիչներից բաղկացած խմբի կողմից առկա է վճռական անգործություն. Արամ...

17:27

Գևորգ Պապոյանը զրույցներ է ունեցել Թուրքիայի ու Ադրբեջանի գյուղատնտեսության նախարարների հետ

Գևորգ Պապոյանը զրույցներ է ունեցել Թուրքիայի ու Ադրբեջանի գյուղատնտեսության նախարարների...

17:16

Դատախազությունը կբողոքարկի ուսանողի նկատմամբ բռնություն կիրառած անձանց ազատ մնալու որոշումը

Դատախազությունը կբողոքարկի ուսանողի նկատմամբ բռնություն կիրառած անձանց ազատ մնալու...

17:05

Արմեն Գրիգորյանն ու Իրեն Ֆելինը քննարկել են ՀՀ-ՆԱՏՕ երկկողմ համագործակցությունը

Արմեն Գրիգորյանն ու Իրեն Ֆելինը քննարկել են ՀՀ-ՆԱՏՕ երկկողմ...

16:33

Վարդենիսում 2 պայմանագրային զինծառայող է պայթել ականի վրա. ՊՆ-ից հայտնում են՝ նրանց կյանքին վտանգ չի սպառնում

Վարդենիսում 2 պայմանագրային զինծառայող է պայթել ականի վրա. ՊՆ-ից հայտնում են՝ նրանց կյանքին վտանգ...

16:05

Լիլիթ Մակունցը հանդիպում է ունեցել Գերմանիայի Ավետարանական եկեղեցու եպիսկոպոսի գլխավորած պատվիրակության հետ

Լիլիթ Մակունցը հանդիպում է ունեցել Գերմանիայի Ավետարանական եկեղեցու եպիսկոպոսի գլխավորած...

15:36

Հնարավոր է՝ զոհերի թվերը էլի փոխվեն, քանի որ ունենք 191 անհայտ կորած. Ալեն Սիմոնյան

Հնարավոր է՝ զոհերի թվերը էլի փոխվեն, քանի որ ունենք 191 անհայտ կորած. Ալեն...

15:05

Հեղուկ գազի գինը Հայաստանում բարձրացել է. տնտեսագետը նշում է հիմնական պատճառները

Հեղուկ գազի գինը Հայաստանում բարձրացել է. տնտեսագետը նշում է հիմնական...

14:06

Հայաստանի Հանրապետությունը կարևորում է Ալբանիայի Հանրապետության հետ համագործակցության զարգացումը. Նիկոլ Փաշինյան

Հայաստանի Հանրապետությունը կարևորում է Ալբանիայի Հանրապետության հետ համագործակցության զարգացումը....

13:33

Բռնություն գործադրելու դեպքերը ոչ միայն դատապարտելի են և անթույլատրելի, այլ վկայում են հարցին առնչվող խորքային խնդիրների առկայության մասին. ՄԻՊ

Բռնություն գործադրելու դեպքերը ոչ միայն դատապարտելի են և անթույլատրելի, այլ վկայում են հարցին...

13:02

Կոտայքում գործող ավտոգազալիցքավորման ընկերությունը վերականգնել է պետությանը պատճառված 10.7 մլն դրամի վնասը

Կոտայքում գործող ավտոգազալիցքավորման ընկերությունը վերականգնել է պետությանը պատճառված 10.7 մլն...

12:24

Միաբանների ժողովում չի քննարկվել Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպած Սրբազանների կարգալուծության հարցը

Միաբանների ժողովում չի քննարկվել Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպած Սրբազանների կարգալուծության...

12:06

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ժողով է գումարվել

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ժողով է գումարվել

11:46

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի...

11:26

Քանի կնունք, հարսանիք, որքան հաց, գինի և զրույց ենք կիսել. Աշոտյան

Քանի կնունք, հարսանիք, որքան հաց, գինի և զրույց ենք կիսել....

11:02

RIOmall
Artioli
երկերքչրքհնգուրբշբթկրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031

Հայկական մամուլ

«Ժողովուրդ».  Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի թիրախում

«Ժողովուրդ». Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի...

09:55

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա նիստերի օրակարգում

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա...

09:42

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս». անուններ

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս»....

09:33

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

09:19

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի է

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի...

09:02

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան կշարունակի

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան...

09:44

«Փաստ». Զիջումները վերածվում են կապիտուլյացիայի, բայց խաղաղություն այդպես էլ չի հաստատվում

«Փաստ». Զիջումները վերածվում են կապիտուլյացիայի, բայց խաղաղություն այդպես էլ չի...

09:35

«Հրապարակ». Դավիթ Տոնոյանին թույլ չեն տալու

«Հրապարակ». Դավիթ Տոնոյանին թույլ չեն տալու

09:17

«Հրապարակ». Ընտրությունների շեմին մոտ 8 հազար մարդու փորձում են իրենց կողմը գրավել

«Հրապարակ». Ընտրությունների շեմին մոտ 8 հազար մարդու փորձում են իրենց կողմը...

09:47

«Ժողովուրդ». Ինչ է հայտարարագրել «Մարտի 1»-ի գործով անցած եւ 2021-ին արդարացված Արարատի համայնքապետ Ավետիսյանը

«Ժողովուրդ». Ինչ է հայտարարագրել «Մարտի 1»-ի գործով անցած եւ 2021-ին արդարացված Արարատի...

09:27

«Հրապարակ». Եկեղեցու վերնախավի դիրքորոշումը կոշտ է եղել

«Հրապարակ». Եկեղեցու վերնախավի դիրքորոշումը կոշտ է...

09:15

«Ժողովուրդ». Ինչ է քննարկվել երեկ Մայր Աթոռում տեղի ունեցած եպիսկոպոսաց ժողովին

«Ժողովուրդ». Ինչ է քննարկվել երեկ Մայր Աթոռում տեղի ունեցած եպիսկոպոսաց...

09:01

«Հրապարակ». ՔՊ–ից ովքեր են առաջադրվել, ովքեր են ոտքը կախ գցել

«Հրապարակ». ՔՊ–ից ովքեր են առաջադրվել, ովքեր են ոտքը կախ...

09:16

«Հրապարակ». Ելքեր են փնտրում պրոֆեսիոնալների ցուցակում ընդգրկվելու համար

«Հրապարակ». Ելքեր են փնտրում պրոֆեսիոնալների ցուցակում ընդգրկվելու...

09:01

«Հրապարակ». Գյումրու ՔՊ կառույցը լուծարվել է. Կարեն Սարուխանյանին պարտադրել են

«Հրապարակ». Գյումրու ՔՊ կառույցը լուծարվել է. Կարեն Սարուխանյանին պարտադրել...

09:55

«Ժողովուրդ». Գործընթացը սառեցվել է. կրճատումների պատճառով բունտ կարող էր հասունանալ

«Ժողովուրդ». Գործընթացը սառեցվել է. կրճատումների պատճառով բունտ կարող էր...

09:44

«Հրապարակ». Երկու ամսում երեք հայց Գարիկ Սարգսյանի դեմ

«Հրապարակ». Երկու ամսում երեք հայց Գարիկ Սարգսյանի դեմ

09:33

«Իրավունք». Դիանա Գասպարյանը մի լավ ծիծաղել է ՔՊ-ի թեկնածու Արգիշտի Մեխակյանի ռեյտինգի վրա

«Իրավունք». Դիանա Գասպարյանը մի լավ ծիծաղել է ՔՊ-ի թեկնածու Արգիշտի Մեխակյանի ռեյտինգի...

09:15

«Իրավունք». «Մի բան արեք ախպերություն. Նժարին նախարար լինել-չլինելն է»

«Իրավունք». «Մի բան արեք ախպերություն. Նժարին նախարար լինել-չլինելն...

09:01

«Հրապարակ». Վաղարշապատում ՔՊ–ն անցել է «մարտեր առանց կանոնների»

«Հրապարակ». Վաղարշապատում ՔՊ–ն անցել է «մարտեր առանց...

09:56

«Փաստ». Ներկա «լավությունները» հետո ժողովրդի «քթերից են բերելու»

«Փաստ». Ներկա «լավությունները» հետո ժողովրդի «քթերից են...

09:45

«Հրապարակ». ՔՊ–ական պատգամավորներն ընդդեմ կառավարության

«Հրապարակ». ՔՊ–ական պատգամավորներն ընդդեմ...

09:33

«Ժողովուրդ». Փաշինյանի իշխանությունը Արցախից մսխված գումարների քրգործը հովանավորում է

«Ժողովուրդ». Փաշինյանի իշխանությունը Արցախից մսխված գումարների քրգործը հովանավորում...

09:16

«Փաստ». Դպրոցներում ուսուցիչների սուր պակաս կա

«Փաստ». Դպրոցներում ուսուցիչների սուր պակաս կա

09:02

«Ժողովուրդ». Ինչ ունեցվածք ունի Վեհափառի եղբորը եւ եղբորորդուն կալանավորած դատավորը

«Ժողովուրդ». Ինչ ունեցվածք ունի Վեհափառի եղբորը եւ եղբորորդուն կալանավորած...

09:55

«Ժողովուրդ». 0,5-1,5 միլիոն դրամը ՔՊ-ում դժգոհության առիթ է դարձել. ովքեր պետք է վճարեն 2026 թվականի «գլխագինը»

«Ժողովուրդ». 0,5-1,5 միլիոն դրամը ՔՊ-ում դժգոհության առիթ է դարձել. ովքեր պետք է վճարեն 2026...

09:26

«Հրապարակ». ՔՊ–ում շատերն են վախենում Աստծո նզովքից

«Հրապարակ». ՔՊ–ում շատերն են վախենում Աստծո նզովքից

09:12

«Հրապարակ». Պարտադիր զինծառայությունը նաև ստաժ կհաշվեն. Իշխանուրթյունը պոպուլիստական նախագծերի շքերթ է նախատեսում

«Հրապարակ». Պարտադիր զինծառայությունը նաև ստաժ կհաշվեն. Իշխանուրթյունը պոպուլիստական նախագծերի...

09:01

«Հրապարակ». Փակ նիստի ժամանակ «դեբոշ» են արել.  Հայկ Սարգսյանը փորձել է անգամ Փաշինյանի անձով սաստել Քոչարյանին

«Հրապարակ». Փակ նիստի ժամանակ «դեբոշ» են արել. Հայկ Սարգսյանը փորձել է անգամ Փաշինյանի անձով...

09:55

«Փաստ». Արևմուտքում էլ են սկսո՞ւմ «ձեռքները լվանալ» Նիկոլ Փաշինյանից

«Փաստ». Արևմուտքում էլ են սկսո՞ւմ «ձեռքները լվանալ» Նիկոլ...

09:46

«Իրավունք». Ավինյանը սկսել է «խաղեր տալ» ընդդիմադիրների հետ

«Իրավունք». Ավինյանը սկսել է «խաղեր տալ» ընդդիմադիրների...

09:32

«Հրապարակ». Ովքե՞ր են ընդգրկված ՔՊ–ի նախընտրական շտաբում

«Հրապարակ». Ովքե՞ր են ընդգրկված ՔՊ–ի նախընտրական...

09:15

«Իրավունք». «Հալներդ կտենաք». Փաշինյանը կշտամբել է հրճված թիմակիցներին

«Իրավունք». «Հալներդ կտենաք». Փաշինյանը կշտամբել է հրճված...

09:02

«Հրապարակ». Իշխանությունները բարձր մակարդակով «բողոքներ» են ուղարկել

«Հրապարակ». Իշխանությունները բարձր մակարդակով «բողոքներ» են...

09:55

«Ժողովուրդ». Մուկն ու «Ձուկը» միախառնվել են. ԱԺ-ն նվագարկիչ ու սկավառակ է գնել պետբյուջեի հաշվին

«Ժողովուրդ». Մուկն ու «Ձուկը» միախառնվել են. ԱԺ-ն նվագարկիչ ու սկավառակ է գնել պետբյուջեի...

09:45

«Ժողովուրդ». ԱԳՆ-ն անկարող է 100 մլն եվրոյի աջակցությունը ստանալ. ամիսներ շարունակ ջանքեր են գործադրվում

«Ժողովուրդ». ԱԳՆ-ն անկարող է 100 մլն եվրոյի աջակցությունը ստանալ. ամիսներ շարունակ ջանքեր են...

09:32

«Հրապարակ». Բարձրաստիճան հոգևորականները հակաքայլեր են ձեռնարկում իշխանությունների դեմ

«Հրապարակ». Բարձրաստիճան հոգևորականները հակաքայլեր են ձեռնարկում իշխանությունների...

09:15

«Հրապարակ». Արգիշտի Մեխակյանը դեպրեսիայի մեջ է

«Հրապարակ». Արգիշտի Մեխակյանը դեպրեսիայի մեջ է

09:01

«Ժողովուրդ». «Լավ ազդակներ կան». Որոնք են իշխանության ամենօրյա քննարկումների թեմաները

«Ժողովուրդ». «Լավ ազդակներ կան». Որոնք են իշխանության ամենօրյա քննարկումների...

09:56

«Փաստ». Քաղաքական կամիկաձեներ. ինչո՞վ են վախեցնելու հայ ժողովրդին

«Փաստ». Քաղաքական կամիկաձեներ. ինչո՞վ են վախեցնելու հայ...

09:46

«Հրապարակ». Ավետիս Կարագուլյանը կոմայի մեջ է. նա մի շարք քրեական ու քաղաքացիական գործերով է անցնում

«Հրապարակ». Ավետիս Կարագուլյանը կոմայի մեջ է. նա մի շարք քրեական ու քաղաքացիական գործերով է...

09:33

«Ժողովուրդ». Համայնքների ղեկավարները թիրախում են. կա՛մ երդում, կա՛մ հրաժեշտ

«Ժողովուրդ». Համայնքների ղեկավարները թիրախում են. կա՛մ երդում, կա՛մ...

09:24

«Հրապարակ». Արփինե Սարգսյանին փոխարինող են փնտրում. ո՞վ է թեկնածուն

«Հրապարակ». Արփինե Սարգսյանին փոխարինող են փնտրում. ո՞վ է...

09:17

«Փաստ». Իշխանություններն ուզում են Սամվել Կարապետյանի հաշվին հանրությանը նախընտրական լավություն «ծախե՞լ»

«Փաստ». Իշխանություններն ուզում են Սամվել Կարապետյանի հաշվին հանրությանը նախընտրական լավություն...

09:01

«Հրապարակ». Ինչո՞ւ էր Սուրեն Պապիկյանն ԱԺ եկել. մանրամասներ փակ հանդիպումից

«Հրապարակ». Ինչո՞ւ էր Սուրեն Պապիկյանն ԱԺ եկել. մանրամասներ փակ...

09:46

«Ժողովուրդ». Հոգեւորականների հետ ուշագրավ դեպքեր են տեղի ունեցել. ինչն է պատճառը

«Ժողովուրդ». Հոգեւորականների հետ ուշագրավ դեպքեր են տեղի ունեցել. ինչն է...

09:35

«Իրավունք». Հոգեւորականների վրա կոմպրոմատներ հավաքել. նոր հրահանգ

«Իրավունք». Հոգեւորականների վրա կոմպրոմատներ հավաքել. նոր...

09:22

«Հրապարակ». Գորշ կարդինալները տիրապետում են ներկուլիսային անցուդարձին

«Հրապարակ». Գորշ կարդինալները տիրապետում են ներկուլիսային...

09:12

«Իրավունք». Սեքս–սկանդալներ են պայթելու. հայտնի է՝ ովքեր են թիրախում

«Իրավունք». Սեքս–սկանդալներ են պայթելու. հայտնի է՝ ովքեր են...

09:00

«Ժողովուրդ». Փաշինյանն արդյունքից շատ դժգոհ է

«Ժողովուրդ». Փաշինյանն արդյունքից շատ դժգոհ է

09:56