ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը Yerevan.Today-ի հետ զրույցում անդրադարձավ երկրորդ նախագահի վերջինհարցազրույցիմեկնաբանություններին:
- Պարոն Սողոմոնյան, շաբաթ օրը «Ազատություն»ռադիոկայանը ՀՀ 2-րդ նախագահի հետ հարցազրույց հրապարակեց, որը, ինչպես և ակնկալվում էր, կրկին բուռն քննարկումների ու վերլուծությունների առարկա դարձավ: Ընդհանուր առմամբ գո՞հ եք հարցազրույցի հասարակական արձագանքից:
- Այո, շատ: Թեկուզ միայն համացանցում արձանագրված արդյունքներից ելնելով կարող եմ փաստել, որ մարդիկ շարունակում են մեծ ուշադրությամբ հետևել նախագահ Քոչարյանի ելույթներին: Հարցազրույցին առնչվող քաղաքական հայտարարությունների մակարդակն էլ զգալիորեն փոխվել է: Ճիշտ է` կուզենայի բովանդակային քննարկումերի քանակն ավելի մեծ լիներ, իսկ դրանց անտեղյակ մասնակիցների քանակը՝ ավելի քիչ, բայց դրա համար երևի թե էլի ժամանակ է պետք:
Ի դեպ, օգտվելով առիթից, անտեղյակ մասնակցության ընդամենը մեկ օրինակ բերեմ. դա ՀՅԴ Հայ դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանի այսօրվա հայտարարությունն է, թե` «Անազնիվ է, երբ մարդիկ, որոնք Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման շուրջ բանակցություններ են վարել հիմք ընդունելով «մադրիդյան սկզբունքները», գործող իշխանություններին պատասխանատու են համարում ներկայիս իրավիճակի համար»: Սա պարզապես անպատասխանատու հայտարարություն է: Կիրո Մանոյանը, ըստ ամենայնի, կամ անձամբ չի կարդացել Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցը, կամ էլ, ցավոք, չի կարողացել ըմբռնել հարցազրույցի բովանդակությունը: Առաջարկում եմ նրան մեկ-երկու անգամ վերընթերցել այն: Հնարավոր է` արդյունքում Մանոյանը նկատի, որ իր ասածը որևէ կապ չունի հարցազրույցի տեքստի հետ: Եթե կրկին չստացվի՝ ի՞նչ ասեմ, ստիպված ենք ներողամիտ լինել:
- Տպավորություն է, որ Ռոբերտ Քոչարյանի վերաբերյալ վերջին շրջանում տարածվող տարատեսակ տեղեկությունների և իր գրասենյակի կողմից դրանց արձագանքների միջև զգալի անհամաչափություն գոյություն ունի: Ինչո՞վ կբացատրեք:
- Այսօր, ընդհանուր առմամբ, հայաստանյան հրապարակային դաշտում ադեկվատության մեծ պակաս կա: Կարծում եմ` դա ակնհայտ է բոլորի համար: Դաշտը լեցուն է բամբասանքներով, չճշտված տեղեկություններով, ստերով: Դրանք, բնականաբար, ժամանակ առ ժամանակ մեզ էլ են առնչվում: Եթե նկատել եք, փորձում ենք տարբեր ձևերով արձագանքել միայն այն հրապարակումներին, որոնց մեջ կամ առարկայականի հավակնություն ունեցող կեղծիք կա, կամ որևէ ռացիոնալ հատիկ, կամ էլ` որոնք բովանդակային խնդիրների են անդրադառնում: Մնացածներն անտեսում ենք: Եթե մեկ-երկու անմեղսունակներ պետք է հավատան, որ, օրինակ, Ռոբերտ Քոչարյանն արդեն մի քանի տարի է ընտանիքով բնակվում է ԱՄՆ Գլենդեյլ քաղաքում՝ ի՞նչ ասեմ, թող հավատան: Դրանից, հավատացնում եմ ձեզ, ոչ մենք կտուժենք, ոչ հասարակական կարծիքը:
18:09
15:34
15:09
14:48
14:35
14:19
14:02
13:42
13:32
13:13
12:44
12:17
11:37
11:35
11:06
10:56
10:35
10:09
09:56
09:42
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | |||
6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
27 | 28 | 29 | 30 | 31 |
09:56
09:42
09:33
09:02
09:56
09:42
09:34
09:16
09:02
09:52
09:42
09:35
09:16
09:02
09:22
09:14
09:02
09:46
09:31
09:26
09:14
09:01
09:55
09:41
09:30
09:26
09:16
09:02
09:54
09:44
09:32
09:15
09:02
09:56
09:43
09:35
09:02
09:44
09:16
09:02
09:52
09:45
09:33
09:16
09:03
09:55
09:46
09:34
09:17
09:03