Իհարկե, արտակարգ դրության ժամանակ մեծ է պետության պատասխանատվությունը, իրավական բեռի աստիճանը, բայց ցանկացած սահմանափակում պետք է լինի անհրաժեշտ, իրավաչափ, իրավիճակին համաչափ և ծառայի համավարակի կանխարգելման նպատակին: Այս մասին, այսօր՝ հավաքների իրավունքի սահմանափակման վերաբերյալ քննարկման ժամանակ նշեց ՄԻ պաշտպան Արման Թաթոյանը: «Մենք այստեղ ունենք իրավաչափ նպատակ՝ հանրային առողջությունը, բայց մյուս կողմից արտակարգ դրությունը բարձրացնում է պետության պատասխանատվությունը քաղաքացիների հանդեպ: Ես կարծում եմ, որ սահմանափակումների հիմնավորումները չեն կարող նույնը լինել, ինչ-որ սկզբնական շրջանում է: Այսինքն որքան երկարում է արտակարգ դրությունը, այնքան մեծանում է պետության իրավական պատասխանատվությունը այս կամ այն սահմանափակումների հարցում: Հավաքների ազատության հետ կապված պետք է նկատի ունենալ այլ գործոններ եւս, օրինակ, այլ իրավունքների հետ հարաբերակցությունը: Օրինակ, մեր հանրության մեջ արդիական հարցերից մեկը խոսքի ազատության հետ հարաբերակցությունն է: Որքանով մենք այստեղ ունենք հակասություններ եւ որքանով հավաքների ազատությոան սահմանափակումը կարող է երկրորդական էֆեկտով հանգեցնել խոսքի ազատության սահմանափակման»,-ասաց նա: Թաթոյանը նշեց, որ իրենք այս ընթացքում դիտարկել են դեպքեր, երբ ՀՀ-ում տեղի են ունենում հավաքներ եւ ոստիկանությունը հեռացնում է մարդկանց այդ վայրերից. «Որովհետեւ մեր երկրում բացարձակապես արգելված են հավաքները՝ առանց բացառությունները: Հիմա մեր նպատակն է պարզել, թե արդյոք պետք է լինեն այդ բացառությունները, եթ այո, ինչպիսիք դրնք պետք է լինեն, արդյո կծառայեն նաեւ մարդու իրավունքների պաշտպանությանը: Մեր մոնիտորինգը ցույց է տալիս, որ հավաքների բացարձակ արգելքի պայմաններում մեր ոստիկանությունը հեռացնում է մարդկանց հավաքի վայրից: Սակայն մի քանի դեպքեր տեղի ունեցան, երբ ոստիկանությունը հանդուրժող էր հավաքների նկատմամբ: Օրինակ, դիմորդների բողոքի ակցիաները: Այս արգելքը Կառավարության որոշմամբ է՝ չնայած անընդհատ նշվում է, որ պարետի որոշմամբ է: Մեր այցերը ոստիկանություն ցույց են տալիս, որ յուրաքանչյուր դեպքում ձևակերպվում է «ոստիկանի օրինական պահանջը չկատարել»: Սա ևս խնդրի է հանգեցնում, որովհետև ես կարող եմ բնորոշել, որ ոստիկանությունը կարծես թե այս օրերի օրենսդրական կարգավորումների և առկա խնդիրների զոհն է, որովհետև ոստիկանությունն էլ է դժվար իրավիճակում հայտնվում»,- ասաց նա:
15:29
15:04
14:35
14:14
13:06
12:33
12:09
11:14
10:48
10:28
09:38
09:19
09:02
17:03
16:42
16:28
16:16
16:00
15:45
15:26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33