Ես խմբակցության բոլոր նիստերին մասնակցել եմ և չի եղել մի այնպիսի նիստ, որոշում, որ Բագրատյանը դեմ արտահայտվի խմբակցության ընդհանուր դիրքորոշմանը, ընդհակառակը՝ առաջին կողմ քվեարկողներից մեկը, որպես կանոն, միշտ ինքն էր լինում։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Գևորգ Պետրոսյանը։ Պատգամավորը հիմնավոր չի համարում խմբակցությունից դուրս եկած Սերգեյ Բագրատյանի պատճառաբանությունը, թե «տևական ժամանակ է իր քաղաքական դիրքորոշումն էականորեն տարբերվել է ԲՀԿ քաղխորհրդի ընդունած որոշումների բովանդակությունից և առանցքային հայտարարություններից առաջ քանիցս ներկայացրել է իր անհամաձայնությունն ու առարկությունները»: «Նա իրականացրել է օրենքով իրեն վերապահված իրավունքը, և ես չեմ ուզում դա պիտակավորել, բայց պատճառաբանությունը համոզիչ չէ։ Մինչև վերջին 20, 25 օրը Բագրատյանը ծափահարել է խմբակցության բոլոր որոշումներին, մասնակցել է բոլոր որոշումներին և երբ քվեարկության առիթ է եղել, կամ ասենք՝ համաձայնություն տալ-չտալուն, Բագրատյանը միշտ կողմ է քվեարկել խմբակցության որոշումներին։ Էդ ո՞նց եղավ, որ վերջին շրջանում հանկարծ ․․․․Ես հարգելով իր անմեղության կանխավարկածը, բայց այն կարծիքին եմ, որ պարզապես այլ պատճառ է եղել, և ինքը այդ պատճառաբանությամբ է քողարկում է իրական պատճառը։ Համենայնդեպս ինքն է իր ճակատագիրը տնօրինողը, առանց Բագրատյանի «Բարգավաճ Հայաստանը» հաստատ չի կաղի»,- ընդգծեց Գևորգ Պետրոսյանը։ ԲՀԿ-ական պատգամավորն անդրադառնալով մամուլում շրջանառվող լուրերին, թե «Բարգավաճ Հայաստանը» պառակտվում է, խմբակցությունից պատրաստվում է դուրս գալ նաև ինքը, շեշտում է՝ մանդատն իր համար երբևէ պաշտամունքի առարկա չի եղել, բայց որևէ հիմք չունի խմբակցությունից դուրս գալու։ «Իմ ու Գագիկ Ծառուկյանի հարաբերությունները գերազանց են թե՛ մարդկային, թե՛ քաղաքական համագործակցության առումով։ Բացարձակապես նման հիմք չկա, պարազապես, իրենք հասկանալով, թե ինչպես կարող են որևէ ճանապարհ ընտրել խմբակցությունը թուլացնելու, ընտրել են այս ստոր, վարկաբեկիչ ճանապարրհը։ Խմբակցությունում այսօր նման տրամադրություններ չկան։ Հենց վաղը մենք ամբողջ խմբակցությամբ, այսպես ասած, նախաարձակուրդային հավաք ենք ունենալու՝ շատ ջերմ մթնոլորտում։ Այդ մարդիկ ստիպված են լինելու հիասթափվել»,- ընդգծեց նա։
17:43
17:23
15:45
15:22
11:40
11:11
18:22
18:03
17:47
17:22
14:13
14:02
13:45
13:22
13:09
12:53
12:47
12:35
12:14
11:55
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | ||||
5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:45
09:36
09:29
09:14
09:02
09:46
09:44
09:35