Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ ««Հայաստան էլեկտրական ցանցեր» ընկերությունը հայտնվել է ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի տեսադաշտում: Պարզվում է՝ ՀԷՑ-ը պետք է մինչեւ այս տարվա մարտի 1-ը վերակնքեր բաժանորդների հետ կնքված էլեկտրական էներգիայի մատակարարման պայմանագրերը, սակայն դեռեւս մարտի 24-ի եւ հուլիսի 3-ի գրություններով ընկերությունը հայտնել է, որ էլեկտրական էներգիայի սպառում ունեցող բաժանորդների հետ վերակնքել է էլեկտրական էներգիայի մատակարարման պայմանագրերի 89 տոկոսը։
Կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) տարածմամբ պայմանավորված՝ մարտի 16֊ի որոշմամբ արտակարգ դրություն հայտարարելուց հետո մինչեւ դրա ավարտը ընկերությունը դադարեցնում է բաժանորդի հետ անմիջական շփմամբ իրականացվող բոլոր գործառույթները։
Միաժամանակ, ընկերությունը ՀԾԿՀ-ին հայտնել է, որ դադարեցրել է այն բաժանորդների էլեկտրամատակարարումը, որոնք տարբեր պատճառաբանություններով հրաժարվել են էլեկտրական էներգիայի մատակարարման նոր օրինակելի ձեւին համապատասխան պայմանագրերի վերակնքումից, սակայն արտակարգ դրության հայտարարումից հետո էլեկտրամատակարարումը կրկին վերականգնվել է:
Բայց, չնայած սրան, ըստ ՀԾԿՀ-ի՝ ընկերությունը խախտել է հանձնաժողովի 2017 թվականի մայիսի 31-ի որոշման 2-րդ կետով ամրագրված պահանջը, մինչեւ 2020 թվականի մարտի 1-ը չի վերակնքնել բաժանորդների հետ կնքված էլեկտրական էներգիայի մատակարարման պայմանագրերը եւ մինչեւ հիշյալ ժամկետի ավարտը չի դիմել հանձնաժողով այն երկարաձգելու համար։
Արդյունքում ՀԾԿՀ-ն օգոստոսի 5-ի նիստում որոշում կկայացնի՝ ՀԷՑ-ին նախազգուշացում տալու վերաբերյալ»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
12:28
12:06
11:33
11:08
10:28
10:03
09:26
09:05
14:05
11:35
11:16
10:58
10:45
10:24
10:05
09:24
09:08
16:28
16:13
10:29
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47