Բելառուսը Ուկրաինային է հանձնել ձերբակալված ռուսաստանցիների ցուցակը՝ ստուգելու, արդյոք նրանք մասնակցել են Դոնբասում ռազմական գործողություններին: Այս մասին, Ria-ի հաղորդմամբ, հայտարարել է Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբան: «Մենք ստացանք Բելառուսի կողմից ձերբակալված քաղաքացիների ցուցակը, և Բելառուսի արտգործնախարարությունը խնդրեց մեզ փոխանցել նշված փաստաթուղթը Ուկրաինայի իրավասու մարմիններին՝ մեր պետությունում այդ անձանց կողմից կատարված հանցագործությունների կատարման և ռազմական գործողություններին մասնակցությունը ստուգելու համար», - ասել է Կուլեբան: Նախարարի խոսքով, ցուցակի վրա ակտիվորեն աշխատում են ուկրաինացի իրավապահները: Հիշեցնենք, որ հուլիսի 28-29-ի լույս գիշերը Մինսկի մոտակայքում ձերբակալվել էր 33 մարդ: Պետական ԶԼՄ-ները հայտնում են, որ դրանք օտարերկրյա, մասնավորապես «Վագներ» ռազմական խմբավորման զինյալներ են: Բոլոր ձերբակալվածները Ռուսաստանի Դաշնության քաղաքացիներ են, որոնք, ինչպես հաղորդվում էր, նախընտրական քարոզչության ընթացքում պլանավորել էին ապակայունացնել իրավիճակը երկրում: Կրեմլն էլ նախօրեին հերքեց Մոսկվայի կողմից Բելառուսում իրավիճակի ապակայունացման մասին տեղեկությունները։ Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն այս լուրերն անվանեց զրպարտություն։ Բելառուսի նախագահական ընտրությունները կկայանան օգոստոսի 9-ին։ Արդեն 6-րդ անգամ ընտրություններին կմասնակցի նաև 65-ամյա Ալեքսանդր Լուկաշենկոն։ Նրա հետ մրցելու իրավունք են ստացել չորս թեկնածուներ։
15:29
15:04
14:35
14:14
13:06
12:33
12:09
11:14
10:48
10:28
09:38
09:19
09:02
17:03
16:42
16:28
16:16
16:00
15:45
15:26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33