«Մեդիա պաշտպան»-ը կոչ է անում դատական վճիռներում կամընտրական սկզբունքով չառաջնորդվել:
Նրանց տարածած հաղորդագրության մեջ ասվում է. «Ըստ «Առավոտ» օրաթերթի` իրենք այս տարվա փետրվարի 18-ի համարում անդրադարձել են Aravot.am կայքի` ամենօրյա մամուլի տեսություն խորագրի ներքո հատվածաբար տպագրված մի հրապարակման: Ինչպես նշվում է «Առավոտ» օրաթերթում, մամուլի տեսությունն ավարտվել էր հետեւյալ հղումով. «Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում»:
Այդ հրապարակման մեջ հղում է կատարվել «Ալիկ Սարգսյանի եւ Վարդգես Հովակիմյանի միջեւ հակամարտությունը տարիների պատմություն ունի» վերտառությամբ հոդվածին, որը տպագրվել է «Հայկական ժամանակ» օրաթերթի 2018թ. հուլիսի 6-ի համարում։
Ինչպես պարզվել է հետագայում, այդ հոդվածի հիմքով, հերքման պահանջով դատական գործընթաց է ընթացել և հերքման պահանջ է ներկայացվել aravot.am-ին և ոչ թե սկզբնաղբյուր` «Հայկական Ժամանակ» օրաթերթին, իսկ վճռի կատարումը հանձնարարվել է ԴԱՀԿ-ին։
«Առավոտը» չի պատրաստվում ինչ-որ մեկի փոխարեն «նստել» հոդվածում անդրադարձ է կատարվել այս միջադեպին. «Առավոտը» երբեք ներգրավված չի եղել այս դատական գործընթացին, եւ դատարանում մինչեւ վճիռ կայացնելը շոշափվել է մեր մասնագիտական, գործարար համբավին առնչվող հարցեր էլ»:
Հետաքրքրական է նաև այն փաստը, որ նույն հոդվածը տպագրած որևէ այլ լրատվամիջոց նույնպես գործընթացին ներգրաված չի եղել, անգամ որպես երրորդ կողմ։
«Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը կոչ է անում դատական վճիռը կայացնող դատավորին պարզաբանել, թե ինչո՞ւ գործի քննության ժամանակ լրատվականները դատական պրոցեսում ներգրավված չեն եղել և ինչո՞ւ գործի քննության ժամանակ «Առավոտ» օրաթերթի կողմից արված հղումը, այն է, որ հոդվածի սկզբնաղբյուր է հանդիսանում «Հայկական ժամանակ» օրաթերթը ի գիտություն չի ընդունվել։
«Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը կոչ է անում դադարեցնել խոսքի ազատության դեմ նման ճնշումները և չպիտակավորել լրատվականներին, դատական վճիռներում կամընտրական սկզբունքով չառաջնորդվել և չթիրախավորել այս կամ այն լրատվականին»։
13:31
13:29
13:21
12:52
12:36
12:21
12:04
10:49
10:23
10:02
18:22
17:48
17:34
17:21
17:03
16:44
16:28
16:22
16:11
16:09
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02