Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն առաջիկայում, 168.am-ի հավաստի տեղեկություններով, պաշտոնանկ է անելու «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցի տնօրեն Մհեր Դավիդյանցին։ Ըստ աղբյուրի՝ Դավիդյանցն արդեն տեղեկացվել է իր պաշտոնանկության մասին, Թորոսյանը նրան հրահանգել է հնարավորինս արագ ավարտին հասցնել կիսատ գործերը։ «Այսպիսով, կորոնավիրուսի դեմ պայքարի տապալման համար պատասխանտու Թորոսյանը փորձում է քավության նոխազներ փնտրել և մեղմել իր մեղքի բաժինը՝ բարդելով այն համավարակի դեմ գիշեր-ցերեկ պայքարած բուժհաստատությունների ղեկավարների վրա։ Նույն աղբյուրի փոխանցմամբ՝ Արսեն Թորոսյանը Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցի տնօրեն է նշանակելու սորոսական, «Իրական աշխարհ, իրական մարդիկ» ՀԿ-ի ծրագրերի խորհրդատու, իր մտերիմ Հովհաննես Մադոյանին։ Վերջինս ընդգծված սորոսական է ավելի քանի 15 տարի աշխատում է ՀԿ ոլորտում, զբաղվում է ՄԻԱՎ վարակակիրների շահերի պաշտպանությամբ», գրում է կայքը։ 168.am-ը հավելում է, որ Արսեն Թորոսյանը 2004-2005 թվականներին հենց ինքն է ղեկավարել «Իրական աշխարհ, իրական մարդիկ» հասարակական կազմակերպությունը։ «Այդ կազմակերպությունը Սորոսի գրասենյակից ստացել է ավելի քանի 230.000 ԱՄՆ դոլարի գրանտ, այդ թվում՝ ԼԲԳՏ-ների շահերն առաջ տանելու համար», գրում է աղբյուրը եւ հիշեցնում, որ ավելի վաղ Թորոսյանը նախաձեռնել էր «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցի ու ՁԻԱՀ-ի կենտրոնի միավորումը՝ «հավանաբար հենց սկզբից միավորված բուժկենտրոնների տնօրենի պաշտոնը պատրաստվելով սորոսական ակտիվիստի համար»։
15:29
15:04
14:35
14:14
13:06
12:33
12:09
11:14
10:48
10:28
09:38
09:19
09:02
17:03
16:42
16:28
16:16
16:00
15:45
15:26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33