Աննախադեպ իրադարձությունների շարանը հիմք է տալիս հայտարարել ուժեղ պետության այլընտրանք չունեցող դերի մասին ազգի կյանքում: Այս մասին հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն բելառուս ժողովրդին եւ Ազգային ժողովին ուղղված իր ուղերձում, հայտնում է ԲԵԼՏԱ-ն: «Յուրաքանչյուր պետության եւ ամբողջ աշխարհի կյանքում երբեմն լինում են իրադարձություններ, որոնք աննախադեպ ազդեցություն են ունենում պատմության ընթացքի վրա: 2020 թվականը հագեցած էր մի շարք նմանատիպ իրադարձություններով: Եվ այսօր դրանք մեզ հիմք են տալիս հայտարարելու ուժեղ պետության այլընտրանք չունեցող դերի մասին ազգի կյանքում»,- ասել է Ալեքսանդր Լուկաշենկոն: Նախագահը նշել է, որ համավարակը հարյուր հազարավոր կյանքեր է խլել ամբողջ մոլորակի վրա, նավթի գները փլուզվել են, համաշխարհային տնտեսական ճգնաժամը վերադարձել է, բողոքի ցույցերի ալիքը եւ զինված բախումները ծածկել են աշխարհը, իսկ Եվրամիությունը քանդվում է: Եվ սա միայն սկիզբն է»,- ասել է նա: «Հասկանալու համար, թե ինչ է կատարվում մեզ հետ, պետք է հասկանաք, թե ինչ է կատարվում մեր շուրջը: Աշխարհը գլոբալացվում է, պետությունների միջեւ փոխկախվածության աստիճանը կայուն աճում է: Համաշխարհային մարտահրավերներն ու սպառնալիքները բացասաբար են անդրադառնում բոլոր պետությունների վրա` առանց բացառության, այդ թվում` մեզ: Նույնիսկ եթե դրանց առաջացման բնույթը եւ պատճառները ծագել են մեր բելառուսական սահմաններից հազարավոր կիլոմետրեր այն կողմ»,- ասել է պետության ղեկավարը: Ալեքսանդր Լուկաշենկոն ընդգծել է, որ Բելառուսը գտնվում է Եվրոպայի կենտրոնում եւ բոլոր միջազգային խոշոր գործընթացների լիարժեք մասնակիցն է, երկիրը կապված է աշխարհի բոլոր տարածաշրջանների հետ ուժեղ առեւտրատնտեսական կապերով: «Այդ իսկ պատճառով մենք պետք է ստեղծված իրավիճակը դիտարկենք միջազգային հարաբերությունների համատեքստում,- պարզաբանեց նախագահը:- Մեզ համար ակնհայտ է, որ աշխարհն ավելի անկայուն եւ անկանխատեսելի է դառնում: Թե որքանովայսօր` ոչ ոք չի կարող կանխատեսել: Անցած տասնամյակների ընթացքում կուտակված պետությունների եւ դաշինքների միջեւ հիմնարար հակասությունները կոնֆլիկտային սուր փուլ են մտնում: Վերջին շրջանում միջազգային կարեւորագույն խնդիրներից ոչ մեկը վերջնականապես չի լուծվել»:
15:29
15:04
14:35
14:14
13:06
12:33
12:09
11:14
10:48
10:28
09:38
09:19
09:02
17:03
16:42
16:28
16:16
16:00
15:45
15:26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33