Քիչ առաջ հզոր պայթյուն է որոտացել Բեյրութի նավահանգստում։ Ուժգին պայթյունը վնասել է անգամ նավահանգստից շատ մեծ հեռավորության վրա գտնվող շենքերը: Այս պահին Լիբանանում թեև դեռ պայթյունի պատճառների մասին պաշտոնական վարկած չկա, բայց մի քանի տարբերակներ են շրջանառվում բնակիչների շրջանում: 168.am-ի հետ զրույցում «Զարթօնք» օրաթերթի գլխավոր խմբագիր Սևակ Հակոբյանը մի քանի մանրամասներ հայտնեց. «Բեյրութի ժամով մոտ 18:30-ին զորավոր ճնշումով պայթյուն եղավ, որի սնկանման ծուխը, ավերի շրջագիծը վկայում են, որ փոքր պայթյուն չէր»: Սևակ Հակոբյանը նշեց, որ մինչև հիմա պաշտոնական վարկածը չկա, բայց այս պահի դրությամբ երկու տարբերակ է շրջանառվում. «Մի պատմությունն ասում է, որ նավահանգստի շուրջ ինչ-որ հրդեհ է առաջացել, որը չեն կարողացել վերահսկել, հասել է նավահանգստի պայթուցիկներով լեցուն բեռնարկղին: Բայց գործված ավերը ավելի լուրջ բանի մասին է վկայում: Մյուս պատմությունն այն է, որ հրեական ինչ-որ օդանավ ռումբ է արձակել Հեզբոլլահին պատկանող ինչ-որ զինամթերքի դեպոյի վրա»: Ս. Հակոբյանը հավելեց, որ օդանավ տեսնողներ ու օդանավի ձայն լսողներ են եղել, որը դարձյալ դեռ հստակ չէ:
15:29
15:04
14:35
14:14
13:06
12:33
12:09
11:14
10:48
10:28
09:38
09:19
09:02
17:03
16:42
16:28
16:16
16:00
15:45
15:26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33