Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեին հայտարարել է, որ Սաուդյան Արաբիայի իշխանություններն անցած տարվա հաջի ընթացքում տեղի ունեցած հրմշտոցի ժամանակ սպանել են մուսուլման ուխտավորներին:
Ինչպես նշում է The Guardian-ը, Խամենեիի խոսքով, սաուդյան իշխանությունները հրմշտոցի հետևանքով վիրավորվածներին փակի տակ են պահել մահացածների հետ նույն վայրում:
«Անսիրտ ու մարդասպան սաուդացիները մահացածների հետ նույն կոնտեյներներում են փակել վիրավորներին՝ վերջիններիս բուժօգնություն տրամադրելու փոխարեն: Նրանք սպանել են նրանց»,- ասվում է հոգևոր առաջնորդի պաշտոնական կայքում զետեղված հայտարարությունում:
Մինչդեռ Սաուդյան Արաբիայի թագաժառանգ և համատեղությամբ նաև ներքին գործերի նախարար Մուհամադ բին Նայեֆը նշել է, որ Իրանը փորձում է քաղաքականացնել հաջը: Նա նաև հավելել է, որ այս տարի Իրանը որոշել է իր քաղաքացիներին թույլ չտալ մասնակցել ուրբաթ մեկնարկելիք ուխտագնացությանը:
Աղբյուրը հիշեցնում է, որ 2015թ. սեպտեմբերին ամենամյա հաջի ժամանակ տեղի ունեցած հրմշտոցի հետևանքով զոհվել է 2.426 ուխտագնաց, որից 464-ը՝ իրանցիներ: Պաշտոնական Թեհրանը տեղի ունեցածի համար մեղադրել է «ուխատգնացության մասնակիցների անվտանգության մասին չմտածող սաուդյան իշխանություններին»:
13:53
13:39
13:21
13:02
12:29
12:04
11:44
11:17
10:39
10:05
09:55
14:35
14:20
14:03
13:57
13:48
13:32
13:13
13:04
12:12
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02