«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ինչպես հայտնի է, Վճռաբեկ դատարանի նախագահ Երվանդ Խունդկարյանն առաջադրվեց Սահմանադրական դատարանի անդամի թեկնածու եւ Ազգային ժողովի կողմից ընտրվելու դեպքում կդադարի լինել Վճռաբեկ դատարանի նախագահ: Իսկ ո՞վ կարող է դառնալ ՀՀ վճառաբեկ դատարանի նախագահ: Նշենք, որ Վճռաբեկ դատարանի նախագահի թեկնածուին պետք է առաջադրի Բարձրագույն դատական խորհուրդը, որի յուրաքանչյուր անդամ քվեարկության ժամանակ ունի մեկ ձայն: Այսպիսով, քվեարկության արդյունքներով Ազգային ժողովին է առաջարկվում Բարձրագույն դատական խորհրդի անդամների ընդհանուր թվի մեծամասնության «կողմ ձայներ» ստացած թեկնածուն: Բացի այդ, Դատական օրենսգրքում պահանջներ կան, որին հավակնելու պարագայում էլ հնարավոր է դառնալ ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ, եւ Վճռաբեկ դատարանի բոլոր 16 դատավորները, բացի դատավոր Ստեփան Միքայելյանից, որը ընտրվեց ԲԴԽ անդամ, հավակնում են դառնալ Վճռաբեկ դատարանի նախագահ: Սակայն «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն՝ Վճռաբեկ դատարանի շատ դատավորներ ներքին կարգով ասել են, որ դիմելու են ԲԴԽ եւ հրաժարվելու են, որ իրենց անունը ընդգրկվի ցուցակում: Իսկ, ահա, Վճռաբեկ դատարանի դատավորներից էդգար Սեդրակյանը եւ Գոռ Հակոբյանը ներքին կարգով ասել են, որ ցանկություն ունեն ընտրվել Վճռաբեկ դատարանի նախագահ: Տեղեկությունը փորձեցինք պարզել Գոռ Հակոբյանից, սակայն վերջինս հրաժարվեց խոսել՝ նշելով որ գտնվում է հիվանդանոցում»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
13:35
13:14
12:03
11:36
11:08
10:35
10:09
18:03
17:45
17:22
17:09
16:55
16:45
16:38
16:22
16:21
16:16
16:04
16:03
15:52
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
29 | 30 |
09:52
09:44
09:33
09:14
09:02
09:52
09:44
09:32
09:15
09:01
09:46
09:33
09:16
09:02
09:42
09:32
09:14
09:01
09:35
09:17
09:01
09:56
09:44
09:36
09:25
09:14
09:02
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:49
09:36
09:31
09:15
09:02
09:45
09:36
09:27
09:15
09:01
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03