Վիվա-ՄՏՍ-ը շարունակում է ներդրումներ անել՝ բարձրակարգ սպասարկում ապահովելու և բաժանորդների գոհունակության ցուցանիշը բարձր պահելու համար: Հեռահաղորդակցության առաջատար օպերատորը գործարկել է սպասարկման 2 նոր կենտրոն: Դրանցից մեկը գործում է Երևանում և գտնվում է Անդրանիկի 151/8 հասցեում, իսկ մյուսը՝ Նոյեմբերյան քաղաքում, Բարեկամության 8/1 հասցեում: Սպասարկման նոր կենտրոններում հասանելի են բաժանորդին հետաքրքող բոլոր ծառայությունները՝ հետվճարային ու կանխավճարային սակագնային պլաններ և կորպորատիվ փաթեթներ, հեռախոսահամարների, ինչպես նաև բջջային սարքերի, ներառյալ` հեռախոսների ընտրության մեծ հնարավորություն և այլն: Կա նաև ՄոբիԴրամի վճարային համակարգից օգտվելու հնարավորություն: «Հեռահաղորդակցության ոլորտը պահանջում է ներդրումների շարունակականություն, ցանցային ծածկույթի, ինչպես նաև՝ սպասարկման ցանցի կատարելագործում և շարունակական ընդլայնում: Ստեղծման օրվանից, մենք առաջնորդվում ենք այդ սկզբունքով: Ու թեև հիմա Վիվա-ՄՏՍ-ի զարգացման հիմնական ուղղությունը թվային հարթակների զարգացումն է՝ ելնելով թվային փոխակերպման մեր ռազմավարությունից, այնուամենայնիվ, մենք նաև ուշադրություն ենք դարձնում մեր սպասարկման կենտրոնների քանակի ավելացմանը: Եվ այս շրջանակներում՝ Նոյեմբերյանում գործող մեր սպասարկման կենտրոնը տեղափոխել ենք ավելի ընդարձակ ու հարմարավետ տարածք, իսկ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում գործարկել ենք ևս մեկ՝ բոլորովին նոր սպասարկման կենտրոն՝ հաշվի առնելով արդեն իսկ գործող սպասարկման կենտրոնի ծանրաբեռնվածությունը: Ցանկանում եմ նաև ավելացնել, որ Վիվա-ՄՏՍ-ը շարունակաբար ավելացնում է իր սպասարկման կենտրոնների քանակը: Շնորհակալ ենք մեր բաժանորդներին՝ վստահության ու մեր ծառայություններից օգտվելու համար», - ասել է Վիվա-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:
15:29
15:04
14:35
14:14
13:06
12:33
12:09
11:14
10:48
10:28
09:38
09:19
09:02
17:03
16:42
16:28
16:16
16:00
15:45
15:26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33