ARM | RUS |

Կորոնավիրուսից մահացածների դիահերձարանում. «Սև տոպրակների մեջ, գետնին, ոտքերի տակ ընկած դիակներ էին»

05.08.20 | 16:03

Երկու շաբաթ առաջ կորոնավիրուսից մահացած մորաքրոջ որդու մարմինը ճանաչելու համար «դիահերձարան» գնացած Անահիտ Հարությունյանը չի կարողանում մոռանալ տեսածը՝ անմարդկային, ոչ սանիտարական պայմաններ, սարսափ։ Հիշեցնենք, որ Հայաստանում կորոնավիրուսից մահացածների մարմինները չեն հերձում։ «Եղբորս մարմինը տեղափոխել էին Թոքաբանության ազգային կենտրոնի տարածքում գտնվող դիարհերձարան կոչվող շենքը։ Ինչպես հասկացա, այստեղ են բերում Քովիդից մահացածների դիերը։ Ես եմ անձամբ գնացել, այն ինչ տեսա սարսափ էր։ Մարդկանց մարմինները, սև տոպրակների մեջ անցկացրած, ընկած էին գետնին»,- տեսածի մասին Panorama.am-ին պատմում է Անահիտը։ Նրա խոսքով, դիահերձարանի շենքը սովետական քայքայված շինություն է, իսկ ներսում կատարվողն ուղղակի անհարգալից վերաբերմունք մահացածների ու նրանց հարազատների նկատմամբ։ «Լավ, հասկանում եմ, տարածք չեն կարողացել շատ արագ գտնել, բայց մի՞թե հնարավոր չէր երկու հոգու վարձել, մի սենյակն ուղղակի սպիտակեցնել, տասը հատ տապչան դնել ու մահացածներին դրանց վրա շարել։ Կիսախարխուլ շենքի ջարդված դուռը բացվում է, ու դու գետնին տեսնում ես սև տոպրակներ։ Սկզբում չհասկացա, թե ինչ են, հետո դիմացս դուրս եկավ կոմբինիզոնով ու դիմակով մի մարդ, վրան ամբողջությամբ արյան հետքեր։ Ուզում էի հասկանալ, էս ո՞ւր եմ եկել, սպանդանո՞ց։ Ներս մտա, տեսնեմ սև տոպրակներում մարդիկ են»,- նկարագրում է մեր զրուցակիցը։ Նա զարմացած է՝ եթե հիվանդությունն այնքան վտանգավոր է, որ նույնիսկ դիահերձում չեն կատարում, ա ինչո՞ւ դիահերձարան մտնելիս իրեն միայն դիմակ ու ձեռնոց տվեցին։ «Քույրս հարցնում է՝ ապակու հետևի՞ց են ցույց տալիս մահացածներին, ասում եմ՝ ի՞նչ ապակու հետևից, մահացած մարդիկ ընկած էին ոտքերիս տակ։ Այնպես չէր, որ հերթով մարմինները շարված էին։ Ուղեկցողի ձեռքի շարժումից ես հականում եմ, որ ոտքիս մոտ ընկած դին իմ եղբայրն է։ Տեսնում եմ՝ բերանը բաց, ինչպես որ մահացել է։ Հասկացանք, չեք դիահերձում, բա մի հատ նորմալ տեսքի չբերե՞ք։ Գիտեն, որ տվյալ մարդու հարազատը գալիս է ճանաչելու մարմինը, գոնե նրան հատակից բարձրացնեն, մի սեղանի վրա դնեն։ Հոգեբանական առումով ես ահավոր վիճակում եմ։ Անընդհատ բաներ եմ փնտրում, որ արդարացնեմ իրավիճակը, բայց արդարացնելու ոչ մի բան չկա։ Էդ պահին եղբորս քթից արյուն է գնում, ինձ ասում է՝ կներեք, քիթը մաքրում է, ու նույն ձեռքով գրիչ է տալիս, որ գրեմ՝ «ճանաչեցի եղբորս»։ Առանց այդ էլ դիահերձարան գնացող հարազատը շոկի մեջ է, թե ոնց վրա հասավ մահը, դա էլ չգիտենք, երեք օր առաջ լրիվ նորմալ մարդուն ռենտգեն են անում, ասում են՝ ամեն ինչ լավ է»,- ասում է նա։ Անահիտը սրտի ուղեկցող հիվանդություններ ունեցող 64-ամյա եղբոր հիվանդության արագ բարդացման ու վրա հասած մահվան համար մեղադրում է պոլիկլինիկայի բժշկին, ով անուշադիր է եղել։ Նրա խոսքով, ռենտգենի պատասխանում նշված է եղել՝ նոր սկսվող երևույթներ կան, թերապևտն ալարել է երեք տող կարդալ, միայն վերջին տողն է կարդացել։ «Երեք օր հետո երբ գնացել են Էրեբունիի պոլիկլինիկա, եղբորս ուշքը գնացել է... Իր ոտքով է գնացել, ասել է՝ վատ եմ, լավ չեմ շնչում։ Մինչև էս կողմ-էն կողմ են արել, ուշաթափվել է, շտապ օգնություն են կանչել, տարել են «Էրեբունի» հիվանդանոց։ ԿՏ են արել, ասել են թոքերի 70 տոկոս ախտահարում։ Բժիշկը եղբորս երեխեքին մեղադրել է՝ էս ի՞նչ բարձիթողի վիճակ է։ Զարմացել են՝ ո՞նց թե բարձիթողի, երեք օր առաջ ենք ռենտգեն արել, ասել են՝ ամեն ինչ նորմալ է։ Բժիշկն էլ պատասխանել է, թե ռենտգենը ցույց չի տալիս։ Եթե ռենտգենը ցույց չի տալիս, ինչի՞ են ռենտգեն անում։ Մահվանից հետո գնացինք թղթերը վերցնելու, պարզվեց՝ ռենտգենն ասել է թոքաբորբի սկսվող պրոցեսներ կան։ Թերապևտն ալարել է կարդալ»,- պատմում է մահացածի քույրը։ Հիվանդանոց տեղափոխվելիս տղամարդը թեստավորված չի եղել, սակայն ԿՏ-ի պատասխանում նշված է եղել կորոնավիրուս։ «Դուք պատկերացնո՞ւմ եք, մենք եղբորս մահվանից հետո երկու օր սպասել ենք, որ համակարգով տեղեկացնեն, մարդը մահացել է, թեստի պատասխանը տվեք, որ մորգ ուղարկենք։ Զանգում ենք, ասում ենք, մեր հարազատի մարմինն ի՞նչ եք անելու, ասում են՝ սպասում ենք պատասխանին»,-մանրամասնում է Panorama.am-ի զրուցակիցը՝ այս ամենը վերագրելով ոչ համակարգված աշխատանքին։ Անահիտը պատմում է, որ եղբոր մահից հետո թեստավորել են նրա յոթ հոգուց բաղկացած ընտանիքի միայն երկու անդամներին։ Թեստի պատասխանները դրական են եղել։ «Պարետատան ոչ համակարգված աշխատանքի պատճառով իմ մորաքրոջ ընտանիքն անընդհատ սթրերս է տարել։ Մեկուսացման ընթացքում զանգահարել են երեք անգամ, խնդրել են փոխանցել մահացած եղբորս։ Ստացվում է, որ իրենք ոչ միասնական բազա ունեն, ոչ էլ դրանք թարմացվում են։ Նույն համարին 5 րոպե տարբերությամբ զանգում են տարբեր մարդիկ, նույն հարցերը տալիս։ Ասում են՝ վայ ինքնամեկուսացած եք, 7 հոգի եք, ձեզ սնունդ պետք կլինի, քիչ հետո ձեզ կզանգեն, որ սնունդ բերեն։ Ու էդ զանգելն էր, որ պետք է զանգեին, ոչ մեկ չզանգեց ու չհետաքրքրվեց»,- անցածը վերհիշում է Անահիտը։ Նա խոստովանում է՝ այս մասին մտադիր չէր խոսել, քանի դեռ չէր տեսել Թորոսյանի հրամանը։ «Ես չէի էլ ուզում գրել, խոսել այս ծանր թեմայի մասին, բայց որ տեսա Արսեն Թորոսյանի հրամանը՝ թաղումից հետո լվացվողների սրբիչները փոխելու մասին, զայրացա։ Մառազմ է։ Էլ անելու բան չկա»,- բարկանում է նա։


ՀՀ-ում ունենք 800 000 գրանցված աշխատող և 500 000 թոշակառու. թոշակների հարցին միայն մեկ լուծում կա՝ ավելացնել աշխատատեղերը. Կարապետյան

ՀՀ-ում ունենք 800 000 գրանցված աշխատող և 500 000 թոշակառու. թոշակների հարցին միայն մեկ լուծում...

15:29

Ճնշումներին քահանա հայրերը չեն ենթարկվել. Մասյացոտնի թեմը հայտարարություն է տարածել

Ճնշումներին քահանա հայրերը չեն ենթարկվել. Մասյացոտնի թեմը հայտարարություն է...

15:04

Առաջիկայում կհայտնենք, թե ում հետ ենք պատրաստ կոալիցիա կազմել. Կարապետյան

Առաջիկայում կհայտնենք, թե ում հետ ենք պատրաստ կոալիցիա կազմել....

14:35

2026-ի ընթացքում զգալիորեն կակտիվանան «TRIPP ուղի» նախագծի վրա ազդեցություն ունենալու հիբրիդային գործողությունները. Զեկույց

2026-ի ընթացքում զգալիորեն կակտիվանան «TRIPP ուղի» նախագծի վրա ազդեցություն ունենալու հիբրիդային...

14:14

ՔԿ աշխատակիցները խուզարկության արդյունքում պարզեցին, որ ես բիբլիոֆիլ եմ, ֆիլատելիստ, ֆիլոկարտիստ, ֆիլումենիստ ու ֆալերիստ եմ. Դեմոյան

ՔԿ աշխատակիցները խուզարկության արդյունքում պարզեցին, որ ես բիբլիոֆիլ եմ, ֆիլատելիստ, ֆիլոկարտիստ,...

13:06

Գեղեցկության սրահներ, հացի փռեր, փոքր կրպակներ, ձեր հարկերը լինելու են 0 տոկոս. Նարեկ Կարապետյան

Գեղեցկության սրահներ, հացի փռեր, փոքր կրպակներ, ձեր հարկերը լինելու են 0 տոկոս. Նարեկ...

12:33

Հունվարի 20-ին դոլարի և եվրոյի փոխարժեքները նվազել են, ռուբլունը՝ աճել

Հունվարի 20-ին դոլարի և եվրոյի փոխարժեքները նվազել են, ռուբլունը՝...

12:09

ՊՆ-ից հերքում են

ՊՆ-ից հերքում են

11:14

Փաշինյանն ընդունել է Թրամփի առաջարկը

Փաշինյանն ընդունել է Թրամփի առաջարկը

10:48

Եվրամիության առաջնորդները արտակարգ հանդիպում կանցկացնեն

Եվրամիության առաջնորդները արտակարգ հանդիպում...

10:28

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում. նախագիծ

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում....

09:38

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների շարքից

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների...

09:19

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու գույքին

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու...

09:02

Մեկ շաբաթում տուժել է 95, զոհվել՝ 19 մարդ. Փրկարար ծառայությունն ամփոփում է շաբաթը

Մեկ շաբաթում տուժել է 95, զոհվել՝ 19 մարդ. Փրկարար ծառայությունն ամփոփում է...

17:03

Ձերբակալել են մարմնական վնաս պատճառած հետախուզվողին

Ձերբակալել են մարմնական վնաս պատճառած հետախուզվողին

16:42

Դավիթ Համբարձումյանի նկատմամբ կիրառվեց այլընտրանքային խափանման միջոց՝ տնային կալանք

Դավիթ Համբարձումյանի նկատմամբ կիրառվեց այլընտրանքային խափանման միջոց՝ տնային...

16:28

ՀՀ բանկերից մեկը միջազգային ֆինանսական շուկաներում թողարկել է աննախադեպ ծավալի` 600 մլն դոլարի եվրոբոնդեր. Նիկոլ Փաշինյան

ՀՀ բանկերից մեկը միջազգային ֆինանսական շուկաներում թողարկել է աննախադեպ ծավալի` 600 մլն դոլարի...

16:16

Վարդան Ղուկասյանի համար դատարան շտապօգնություն են կանչել. Փոստանջյան

Վարդան Ղուկասյանի համար դատարան շտապօգնություն են կանչել....

16:00

Արամ Ղազարյանը նշանակվել է փրկարար ծառայության տնօրեն, իսկ Կամո Ցուցուլյանը՝ ոստիկանապետ

Արամ Ղազարյանը նշանակվել է փրկարար ծառայության տնօրեն, իսկ Կամո Ցուցուլյանը՝...

15:45

Դատարանը պարտավորեցրել է քրեական վարույթ նախաձեռնել Արագածոտնի թեմի քահանաների գործով

Դատարանը պարտավորեցրել է քրեական վարույթ նախաձեռնել Արագածոտնի թեմի քահանաների...

15:26

RIOmall
Artioli
երկերքչրքհնգուրբշբթկրկ
1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031

Հայկական մամուլ

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում. նախագիծ

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում....

09:38

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների շարքից

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների...

09:19

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու գույքին

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու...

09:02

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային նպատակից ցածր է մոտ 20%-ով

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային...

09:52

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է դարձել

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է...

09:36

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի թեկնածուների թվում

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի...

09:19

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների ջանքերին

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների...

09:02

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

09:36

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

09:15

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում Փաշինյանից

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում...

09:02

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին փառավորվի»

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին...

09:36

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք առաջադրվի

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք...

09:19

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին ընդառաջ

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին...

09:13

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

09:01

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական խորհրդականը

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական...

09:47

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա...

09:35

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ բժշկին

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ...

09:17

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն ուսումնասիրել

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն...

09:02

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական ժողովներ

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական...

09:33

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ մանրամասներ

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ...

09:16

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ» փաթեթավորմամբ

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ»...

09:02

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ է

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ...

09:48

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն կլսենք

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն...

09:34

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման կարգ

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման...

09:16

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ աշխատանքները

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ...

09:02

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ կսահմանվեն

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ...

09:49

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի ընկերությունից

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի...

09:36

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից զրկել

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից...

09:15

«Ժողովուրդ».  Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի թիրախում

«Ժողովուրդ». Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի...

09:55

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա նիստերի օրակարգում

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա...

09:42

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս». անուններ

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս»....

09:33

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

09:19

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի է

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի...

09:02

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան կշարունակի

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան...

09:44

«Փաստ». Զիջումները վերածվում են կապիտուլյացիայի, բայց խաղաղություն այդպես էլ չի հաստատվում

«Փաստ». Զիջումները վերածվում են կապիտուլյացիայի, բայց խաղաղություն այդպես էլ չի...

09:35

«Հրապարակ». Դավիթ Տոնոյանին թույլ չեն տալու

«Հրապարակ». Դավիթ Տոնոյանին թույլ չեն տալու

09:17

«Հրապարակ». Ընտրությունների շեմին մոտ 8 հազար մարդու փորձում են իրենց կողմը գրավել

«Հրապարակ». Ընտրությունների շեմին մոտ 8 հազար մարդու փորձում են իրենց կողմը...

09:47

«Ժողովուրդ». Ինչ է հայտարարագրել «Մարտի 1»-ի գործով անցած եւ 2021-ին արդարացված Արարատի համայնքապետ Ավետիսյանը

«Ժողովուրդ». Ինչ է հայտարարագրել «Մարտի 1»-ի գործով անցած եւ 2021-ին արդարացված Արարատի...

09:27

«Հրապարակ». Եկեղեցու վերնախավի դիրքորոշումը կոշտ է եղել

«Հրապարակ». Եկեղեցու վերնախավի դիրքորոշումը կոշտ է...

09:15

«Ժողովուրդ». Ինչ է քննարկվել երեկ Մայր Աթոռում տեղի ունեցած եպիսկոպոսաց ժողովին

«Ժողովուրդ». Ինչ է քննարկվել երեկ Մայր Աթոռում տեղի ունեցած եպիսկոպոսաց...

09:01

«Հրապարակ». ՔՊ–ից ովքեր են առաջադրվել, ովքեր են ոտքը կախ գցել

«Հրապարակ». ՔՊ–ից ովքեր են առաջադրվել, ովքեր են ոտքը կախ...

09:16

«Հրապարակ». Ելքեր են փնտրում պրոֆեսիոնալների ցուցակում ընդգրկվելու համար

«Հրապարակ». Ելքեր են փնտրում պրոֆեսիոնալների ցուցակում ընդգրկվելու...

09:01

«Հրապարակ». Գյումրու ՔՊ կառույցը լուծարվել է. Կարեն Սարուխանյանին պարտադրել են

«Հրապարակ». Գյումրու ՔՊ կառույցը լուծարվել է. Կարեն Սարուխանյանին պարտադրել...

09:55

«Ժողովուրդ». Գործընթացը սառեցվել է. կրճատումների պատճառով բունտ կարող էր հասունանալ

«Ժողովուրդ». Գործընթացը սառեցվել է. կրճատումների պատճառով բունտ կարող էր...

09:44

«Հրապարակ». Երկու ամսում երեք հայց Գարիկ Սարգսյանի դեմ

«Հրապարակ». Երկու ամսում երեք հայց Գարիկ Սարգսյանի դեմ

09:33

«Իրավունք». Դիանա Գասպարյանը մի լավ ծիծաղել է ՔՊ-ի թեկնածու Արգիշտի Մեխակյանի ռեյտինգի վրա

«Իրավունք». Դիանա Գասպարյանը մի լավ ծիծաղել է ՔՊ-ի թեկնածու Արգիշտի Մեխակյանի ռեյտինգի...

09:15

«Իրավունք». «Մի բան արեք ախպերություն. Նժարին նախարար լինել-չլինելն է»

«Իրավունք». «Մի բան արեք ախպերություն. Նժարին նախարար լինել-չլինելն...

09:01

«Հրապարակ». Վաղարշապատում ՔՊ–ն անցել է «մարտեր առանց կանոնների»

«Հրապարակ». Վաղարշապատում ՔՊ–ն անցել է «մարտեր առանց...

09:56

«Փաստ». Ներկա «լավությունները» հետո ժողովրդի «քթերից են բերելու»

«Փաստ». Ներկա «լավությունները» հետո ժողովրդի «քթերից են...

09:45

«Հրապարակ». ՔՊ–ական պատգամավորներն ընդդեմ կառավարության

«Հրապարակ». ՔՊ–ական պատգամավորներն ընդդեմ...

09:33