Irakanum.am-ը տեղեկացրել էր, որ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանգրով, Աշոտ Զաքարյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանության պետ: Աշոտ Զաքարյանը, հիշեցնենք, Արցախյան պատերազմի մասնակից է: 1993-2003 թվականներին զբաղեցրել է Գյումրու ռազմական ոստիկանության պետի պաշտոնը: 2008 թվականի նախագահական ընտրությունների ժամանակ Զաքարյանը աջակցել է ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի թեկնածությանը, որն էլ հետագայում պատճառ է դարձել նրա դեմ քրեական գործեր հարուցելուն և քաղաքական հետապնդում իրականացնելուն: Հայաստանում՝ 2018 թվականի հայտնի իրադարձություններից հետո Աշոտ Զաքարյանը ամեն գնով փորձում էր հասնել այս պաշտոնին և իշխանության ներսում բարեկամներ էր փնտրում: Ըստ էության նրան դա հաջողվում է: Աշոտ Զաքարյանն ու ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը ընկերներ են: Սա չի հերքել նաեւ ինքը՝ Զաքարյանը: Մեր աղբյուրների փոխանցմամբ հենց Քոչարյանն է բարեխոսել Զաքարյանի համար, ընկերոջ համար ապահովելով իշխանական բուրգում ցանկալի պաշտոն:Իհարկե իշխանությունը այս ամենը կհերքի, ասելով, որ խնամի- ծանոթ- բարեկամ սկզբունքը «նոր Հայաստանում» չի գործում, որ իրենք մերժել են այդ արատավոր երևույթները, սակայն երկու տարի շարունակ տարբեր գերատեսչություններում կատարվող նշանակումների մեծ մասը ցույց է տալիս, որ ԽԾԲ չգրված օրենքը գործում է:
15:51
15:17
15:03
14:55
14:39
13:37
13:16
11:45
11:40
11:16
11:16
11:10
10:58
10:37
10:17
10:02
21:53
21:09
19:06
15:49
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44