Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ Բելառուսին պետք չէ վախեցնել 33 ռուսաստանցիների կալանավորման հետևանքներով: Նա նաև հորդորել է չքաղաքականացնել այս թեման: Ռուսաստանի և Ուկրաինայի դատախազները կհրավիրվեն երկիր՝ հետաքննություն անցկացնելու համար։ Kommersant-ը գրում է, որ ռուսաստանցիների շրջանում եղել են Դոնբասում հակամարտության մասնակիցներ, Ուկրաինայում 28 ձերբակալվածները կասկածվում են ահաբեկչության մեջ: «Մենք կլուծենք այս խնդիրը: Քաղաքականացում չպետք է լինի: Մեզ պետք չեն ներկայացումներ, ոչ քաղաքական, ոչ էլ տնտեսական: Եվ պետք չէ վախեցնել մեզ հետևանքներով: Մենք գիտենք բոլոր հետևանքների մասին: Մի վախեցրեք մեզ ամերիկացիներով, ՆԱՏՕ-ցիներով: Ոչ ամերիկացիները, ոչ ՆԱՏՕ-ի անդամներն այդտեղ 33 մարդ չեն ուղարկել», - ասել է Լուկաշենկոն։ Հիշեցնենք, որ Մինսկի մոտակայքում ու Բելառուսի հարավում 33 ռուսաստանցիների ձերբակալման մասին հայտնի դարձավ հուլիսի 29-ին: Նրանք կասկածվում են հանրապետությունում անկարգություններ նախապատրաստելու մեջ: Բելառուսական ԶԼՄ-ները ձերբակալվածներին անվանում են «Վագներ» ռազմական խմբավորման զինյալներ: Ըստ Մինսկի, ձերբակալվածները 180 կամ երկու հարյուր հոգուց բաղկացած մի խմբի միայն մի մասն են: Բելառուսը հայտնում էր, որ բոլոր ձերբակալվածները Ռուսաստանի Դաշնության քաղաքացիներ են, որոնք նախընտրական քարոզչության ընթացքում պլանավորել էին ապակայունացնել իրավիճակը երկրում: Հիշեցնենք, որ Բելառուսի նախագահական ընտրությունները կկայանան օգոստոսի 9-ին։ Արդեն 6-րդ անգամ ընտրություններին կմասնակցի նաև 65-ամյա Ալեքսանդր Լուկաշենկոն։ Նրա հետ մրցելու իրավունք են ստացել չորս թեկնածուներ։
11:45
11:40
11:16
11:16
11:10
10:58
10:37
10:17
10:02
21:53
21:09
19:06
15:49
15:23
15:09
10:24
10:09
09:48
09:36
09:03
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44