Ավստրալիայում Արցախի հետ բարեկամության շրջանակին են միացել ևս 10 ազդեցիկ քաղաքական գործիչներ, այդ թվում՝ Ավստրալիայի նախկին ֆինանսների նախարար և Ամերիկայի Միացյալ Նահանգներում նախկին դեսպանը, ինչպես նաև ավստրալիական մի շարք քաղաքների քաղաքային խորհուրդների անդամներ, հայտնի գիտնականներ և հասարակական գործիչներ:
Ինչպես տեղեկացրին Արցախի Հանրապետության արտգործնախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Ավստրալիայում Արցախի մշտական ներկայացուցիչ Քայլար Միքայելյանը Արցախի Հանրապետության ժողովրդի և իշխանությունների անունից ողջունել է ավստրալիացի ականավոր գործիչների անդամակցումը շարունակաբար ընդլայնվող Արցախի բարեկամների շրջանակին՝ երախտագիտություն հայտնելով նրանց՝ իր պատմական հայրենիքում խաղաղ և անվտանգ ապրելու Արցախի ժողովրդի ձգտումներին սատարելու համար։
Ավստրալիայում Արցախի հետ բարեկամության շրջանակի ստեղծման մասին հայտարարվել է 2019 թ. օգոստոսի 1-ին՝ Արցախի Հանրապետության ԱԳ նախարար Մասիս Մայիլյանի գլխավորած պատվիրակության՝ Ավստրալիա կատարած աշխատանքային այցի ընթացքում, որի կազմում էր նաև ԱԺ պատգամավոր Դավիթ Իշխանյանը: Բարեկամության շրջանակը ձևավորվել է ՀՅԴ Հայ Դատի Ավստրալիայի հանձնախմբի գործուն աջակցությամբ։
Ներկայումս Բարեկամության շրջանակին անդամակցում են 57 գործիչներ, այդ թվում՝ Ավստրալիայի Դաշնային նախարարներ և խորհրդարանականներ, նահանգային վարչապետ և նահանգային խորհրդի անդամներ, քաղաքական գործիչներ, գիտնականներ, մտավորականներ, ինչպես նաև մշակույթի, հոգևոր դասի և համայնքային կառույցների ներկայացուցիչներ։
13:31
13:29
13:21
12:52
12:36
12:21
12:04
10:49
10:23
10:02
18:22
17:48
17:34
17:21
17:03
16:44
16:28
16:22
16:11
16:09
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02