«Ի տարբերություն 2016 թվականի ապրիլյան ռազմական գործողությունների` այս տարի` հայ-ադրբեջանական սահմանին սկսված լարվածության ժամանակ, հանրությունն ականատես չեղավ պաշտոնյաների, որոնք մեկնեցին սահման, սելֆիներ արեցին զինվորների հետ: Սակայն բոլորս ենք հիշում, թե ինչ իրավիճակ էր տարիներ առաջ` Ապրիլյան պատերազմի թեժ օրերից հետո, տարբեր պաշտոն-1 յաներ, պատգամաւխրներ, լրագրողներ, նաև տարբեր անհատներ առիթը բաց չէին թողնում առաջնագիծ մեկնելու, այնտեղից լուսանկարներ հրապարակելու համար` հայտարարելով, թե զինվորների կողքին են և անգամ ամենափոքր օգնությունն էլ փորձում էին գովազդել:
Հիմա իրավիճակը միանգամայն այլ է. «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` սահմանային այս լարվածությունից հետո էլ մի շարք պատգամավորներ, պաշտոնյաներ, գործարարներ, հայտնիներ անձամբ են դիմել Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին` սահմանագիծ մեկնելու ցանկությամբ, սակայն մերժում են ստացել: Մեր տեղեկություններով` զինված ուժերի ղեկավարությունը նրանց հստակ ասել է, որ Հայաստանում կորոնավիրուսայիև համավարակով պայմանավորված` նպատակահարմար չէ գնալ սահմանագիծ և շփվել զինվորների հետ:
Բացատրվել է, որ այդպես փորձ է արվում կանխարգելել վարակի տարածումը բանակում: Ընդ որում, նկատենք, որ Պաշտպանության նախարարությունն օգոստոսի 5-ին հայտարարություն էր տարածել և ընդգծել, որ անգամ նորակոչիկների երդման արարողության ժամանակ թույլ չեն տալու ծնողների ներկայությունը: Եվ, բացի այս արարողությունից, փաստորեն առհասարակ առաջնագծում ծառայող զինվորների հետ շփում որևէ մեկին չի թույլատրվել, չնայած դիմողների պակաս չի եղել»,-գրում է թերթը։
12:28
12:06
11:33
11:08
10:28
10:03
09:26
09:05
14:05
11:35
11:16
10:58
10:45
10:24
10:05
09:24
09:08
16:28
16:13
10:29
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47